ԲԱԶՄԱԿԵՏ Տպել

ԻՄՈՒՆԻՏԵՏԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ

Սնունդ իմունիտետը բարձրացնելու համար Մրսածությունը, քնկոտությունը, էներգիայի պակասը խոսում են իմունիտետի բարձրացման անհրաժեշտության մասին: Ցածր իմունիտետի հիմնական պատճառներից է սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, անհրաժեշտ նյութերի պակասը: Այնպես որ սննդակարգի շտկումը հնարավոր կդարձնի իմունիտետը բարձրացնել:

Մագնիումը խոցելիությունը նվազեցնելու համար

Մագնիումը մեզ հանգստություն է տալիս: Լինի դա սթրեսային իրավիճակ, գերհոգնածություն, մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը և էներգիան, որպեսզի որոշում գտնենք: Օրգանիզմը ծախսում է մագնիումի պաշարները, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը: Նվազեցնելու համար հուզումների բացասական հետևանքները անհրաժեշտ է ստանալ բավարար քանակի մագնիում: Մագնիումը նախևառաջ հանքային ջրի մեջ է` 1լ.-ի մեջ 100 մգ.։ Մագնիում կա նաև հատիկավորների, բանջարեղենի, ծովամթերքների, ֆունդուկի, ընկույզի, նաև բրնձի, հնդկաձավարի մեջ:

Ցինկը պաշտպանությունն ուժեղացնելու համար

Սա կարևոր տարրերից մեկն է ինֆեկցիաների դեմ պայքարի գործում: Այն անհրաժեշտ է հակամարմինների արտադրման համար և արյան սպիտակ գնդիկների համար, որոնք մեր օրգանիզմի հիմնական պաշտպաններն են: Ցինկի օրեկան պահանջը կազմում է 15 մգ.: Այն կարելի է գտնել կենդանական սպիտակուցի մեջ`սպիտակ և կարմիր մսի, ձկան, ձվի, ծովամթերքների, խեցգետնի մեջ:

Վիտամին D հիվանդությունների կանխարգելման համար

Վիտամին D- ն ամրացնում է ոսկրերը, նպաստում է կալցիումի յուրացմանը: Այդ պատճառով այն ավանդաբար օգտագործում են ռախիտի կանխարգելման համար երեխաների մոտ: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս վիտամինը կանխարգելում է կրծքի, աղիքների ուռուցքը, նաև դիաբետը: Սննդի մեջ այն պարունակվում է չնչին քանակությամբ: Այն մեր օրգանիզմում արտադրվում է արևի ճառագայթների ազդեցության տակ: Դրա համար բավական է ընդամենը 15 րոպե արևի տակ գտնվել:

Վիտամին C էներգիայի համար

Վիտամին C ն արյան սպիտակ գնդիկներին տալիս է էներգիա նրա համար, որպեսզի ոչնչացվեն բակտերիաները և վիրուսները: Այն պարունակվում է մրգերում և բանջարեղենում, որը ջերմային մշակման չի ենթարկվել: Վիտամինի բավարար քանակ օգնում են ապահովել նաև կանաչ թեյը, կարմիր գինին, դառը շոկոլադը, նաև պտուղները, որոնք հագեցած են կարմիր կամ սև գույնով:

hraparak.am

15․04․20

Ինչ կբերի խոզի տարին

Խոյ -2019-ը փոփոխություններ կբերի թե՛ գործնական, թե՛ անձնական դաշտում: Ձեր թափած ջանքները վերջապես կսկսեն արդյունք տալ: Ձգույշ եղեք ձեր արած արտահայտությունների մեջ, փորձեք հնարավորինս խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սիրային տիրույթում կունենաք պահեր, որոնք դժվար կլինի մոռանալ:

Ցուլ-Նոր տարին չափազանց հաջողակ կլինի ձեզ համար: Միայնակ Ցուլեր պատրաստվեք, ձեզ ամուսնություն է սպասվում: Գործնական տիրույթում համառությունն ու համբերատարությունը կլինեն ձեր հաջողության և բարգավաճման գրավականը:

Երկվորյակ- Չնայած, որ ձեզ համար այնքան էլ հաջող տարի չի սպասվում, այնուամենայնիվ որոշակի ջանքեր թափելն ու  համառությունը ձեզ շանսեր կընձեռեն կարիերայում հաջողության հասնելու, ինչպես նաև ընտանեկան հարցերում դրական շարժ ունենալու: Աչքաթող մի արեք ձեր առողջական վիճակը:

Խեցգետին- Սա հաջող տարի է լինելու ձեզ համար: Հունիս-հուլիս ամիսների կարիերային աճ է սպասվում: 2019-ը լարված տարի է լինելու, ուստի խուսափեք սթրեսային իրավիճակներից: Բարեբախտաբար ձեր ընտանիքը կաջակցի ձեզ բոլոր հարցերում:

Առյուծ-Առյուծնե՛ր, հրաշալի տարի է սպասվում: Գործնական ասպարեզում բազմաթիվ հաջողությունններ կգրանցեք, կարժանանաք գնահատանքի: Հաջողությունը կուղեկցի ձեզ նաև կյանքի այլ բնագավառներում: Կառաջանան վաստակի հավելյալ աղբյուրներ, գուցե անգամ ժառանգություն ստանաք:

Կույս-Գործնական ասպարեզում բարդ տարի է սպասվում, հնարավոր են կոնֆլիկտներ կոլեգաների հետ, սակայն ջանքեր գործադրելու արդյունքում կկարողանաք շտկել իրավիճակը: Բարեբախտաբար ընտանեկան հարաբերություններն անամպ են լինելու:

Կշեռք-2019-ը ձեզ համար ավարտի շրջան է, քանի որ ավարտի են հասցվելու գործեր, որոնք սկսել եք տարիներ առաջ և հիմա դուք դրանց պտուղներն եք քաղելու: Անսպասելի մեկը մուտք է գործելու ձեր կյանք և աջակցելու ձեզ դժվարին պահերին: Սպասվում են ծախսեր և ներդրոմներ, ուստի փորձեք ֆինանսներ խնայել:

Կարիճ-Չնայած, որ սա էլոլյուցիայի և աճի տարի է, ձեզ շարունակ պարուրելու են սթրեսային վիճակներ,  տագնապ, հոգեկան խանգարումներ: Սակայն սա չի անդրադառնա ձեր կարիերայի վրա, այնտեղ հաջողություններ են սպասվում: Ընտանեկան տիրույթում ծագող խնդիրները կարելի է հեշտորեն լուծել անկեղծ զրույցների միջոցով:

Աղեղնավոր-2019-ը լինելու դինամիկ և շատ կարևոր տարի: Պրոֆեսիոնալ տեսանկյունից գլոբալ փոփոխություններ չեն սպասվում, սակայն արդեն առկա դիրքերը կամրապնդվեն: Փողի հետ կապված խնդիրներ չեք ունենա, իսկ արված ներդրումները իրենց կարդարացնեն: Անձնական տիրույթում խնդիրները հնարավոր է լուծել միայն հանգստություն և ըմբռնում ցուցաբերելու արդյունքում, այլապես հնարավոր է բաժանում:

Այծեղջյուր-Այծեղջյուրների համար լավ տարի է սպասվում: Հնարավորությունները թակում են ձեր դուռը և այժմ դուք կարող եք այդ ամենից օգուտ քաղել: Ձեր աշխատանքը արժանի կերպով կգնահատի, ուստի կարող եք ակնկալել առաջընթաց կարիերայում: Հաջողությունը ձեր կողմ է շրջվել: Ուշադիր եղեք ձեր առողջությանը և փորձեք շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ:

Ջրհոս-Բարենպաստ տարի է սպասվում: Դուք վայելելու եք հաճելի արդյունքներ կյանքի բոլոր բնագավառներից՝ կարիերա, ֆինանսներ, սեր, առողջություն: Խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց, խորապես կշռադատեք ամեն բան քայլեր ձեռնարկոլուց առաջ: Այս տարի դուք կարող եք շունչ քաշել և վայելել այն արդյունքները, որոնց հասնելու համար տարիներով ջանքեր եք թափել, հատկապես գործնական ասպարեզում:

Ձուկ-Պրոֆեսիոնալ ասպարեզում ամեն բան ճիշտ ուղղությամբ է գնում, ուստի սպասվում է շատ դրական տարի: Դուք կունենաք լավ ծանոթություններ, որոնք ձեզ կօգնեն առաջըթաց գրանցել կարիերայում: Սակայն սա կարող է անդրադառնալ ձեր անձնական կյանքի վրա, քանի որ քիչ ժամանակ կունենաք մտերիմներին տրամադրելու համար: Խուսափեք մեծ գնումներից և խոշոր ներդրումներից, քանի որ գումարներ կորցնելու մեծ ռիսկ կա:

18.12.18

Երջանկության օր

2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, որի նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է: Նման օր հիմնելու գաղափարի հեղինակների կարծիքով՝ այս տոնը կոչված է ցույց տալ, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է, ինչի առթիվ բոլոր երկրներին կոչ է արվում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը: Երջանկության միջազգային օր հիմնելով՝ ՄԱԿ-ը ձգտում է նաև համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել այն հարցի վրա, որ տնտեսական զարգացումը պետք է լինի հավասարակշռված, իրավահավասար և համապարփակ: Նման մոդելի իրականացման արդյունքը կլինի տնտեսական կայուն աճն ու աղքատության կրճատումը: Ուշագրավ է, որ նման օր սահմանելու նախաձեռնությունը եկել է ոչ մեծ լեռնային երկրից՝ Բութանից: Ըստ շրջանառվող կարծիքի՝ այս երկրի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են և առաջատարը՝ ըստ Համախառն ազգային երջանկության գործակցի (Gross National Happiness Index):  Ի դեպ՝ այս գործակցի բուն գաղափարը ներմուծել է Բութանի չորրորդ թագավորը: Այն դարձել է երկրի ոչ պաշտոնական պետական փիլիսոփայության հիմնաքարերից մեկը: Տարբեր երկրներում մարդկանց բարեկեցության ու շրջակա միջավայրի վիճակի արտացոլման համար 2006թ. ներմուծվել է նաև Երջանկության միջազգային համաթիվը: Երջանկություն երևույթը ուսումնասիրում են այնպիսի գիտություններ, ինչպիսիք են փիլիսոփայությունը, հոգեբանությունը, աստվածաբանությունը և այլն: Հազարամյակներ շարունակ երջանկության գաղափարը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է տվել բանաստեղծներին, նկարիչներին, երաժիշտներին, դերասաններին: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք, ով ապրում է իր կյանքը՝ լի ուրախություններով ու հոգսերով, անպայման հասնում է իր անկրկնելի փոքր Մեծ Երջանկության:

14.03.18

Բանակի օրն է

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության  ու ազգի միակ պաշտպանը ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան:  26 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:  Ռազմական գործի արվեստին հայ ժողովուրդը շատ լավ է տիրապետել և ունեցել է փայլուն ներկայացուցիչներ ինչպես հայրենիքում, այնպես էլ օտար երկրներում:  Սա տոնն է մեր ժողովուրդի մեծագույն հերոսների՝  Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Լևոն Երկրորդի, Գագիկ թագավորի, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի, Չաուշի, Բեկորի և բազում այլոց:

Մի խոսքով սա տոնն է համայն հայության:

Տոնդ շնորհավոր Հայոց Բանակ:

28.01.18

Դեղին շունը ինչ կբերի

Հայտնի լեգենդը պատմում է, որ մի անգամ Բուդդան իր մոտ է կանչել բոլոր կենդանիներին, սակայն միայն 12 ամենաքաջերն են գնացել և հասել նշանակված վայր: Որպես նվեր Բուդդան յուրաքանչյուր կենդանուն իր անվամբ տարի է նվիրել: Կարմիր աքաղաղին և կրակի տարերքին 2018 թվականին կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաև ընդհանուր առմամբ միջազգային քաղաքական իրավիճակը:  Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված: Նա հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր հարմոնիա և խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի և վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018 թվականի տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում և ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ և հետևողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Շան տարիներ. 1910, 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018. Գլխավոր առանձնահատկությունը. սեր և հավատարմություն, 2018 թվականի գլխավոր գույնը դեղինն է, իսկ քարը՝ ադամանդը, Շան տարում ծնված հայտնիներ. Մայր Թերեզա, Մայքլ Ջեքսոն, Սոֆի Լորեն, Բրիջիդ Բարդո, Սթիվեն կինգ, Ուինսթոն Չերչիլ, Լայզա Մինելի, Սիլվեսթր Սթալոնե:  Այս շան տարին առանձնանում է նրանով, որ կարևորվում է սերն ու ընտանիքը: Հարաբերություններում հարմոնիա կունենան բոլորը: Նրանք, ովքեր 2018 թվականին նոր հարաբերություն կսկսեն, տարին խոստանում է հաջողակ և երջանիկ ավարտի հասցնել: Դավաճաններին շունը պատիժ է սահմանել: Բոլոր  նրանք, ովքեր կդավաճանեն իրենց երկրորդ կեսին, կարող են միայնակ մնալ: 2018 թվականը չափազանց հաջող կլինի այծեղջյուրների, խոյերի և ջրհոսների համար: Կարիերայում հաջողություններ կունենան երկվորյակները, առյուծներն ու ձկները: Այս նշանի տակ ծնվածներին հաջողություն կսպասվի նաև աշխատանքը փոխելու դեպքում: Ցլերի համար հաջորդ տարին կդառնա կարիերայում վերելքի տարի: Սակայն պետք է դրա համար մեծ ջանքեր գործադրել: Սիրո հարցերում տարին հաջողակ կլինի խեցգետինների և կույսերի համար: Միայնակներն այս տարում կգտնեն իրենց երկրորդ կեսին: Իսկ ահա կարիճները,  կշեռնքներն ու աղեղնավորները 2018-ին շան կողմից հատուկ առաջադրանք կստանան: Նրանք հաջորդ տարի պետք է ճանաչեն աշխարհը և պայքարեն շրջակա միջավայրի պահպանման համար: Հաջորդ տարին բազմաթիվ փոփոխություններ կբերի: Շունը չի սիրում ծույլերին, պետք է աշխատել, որպեսզի 2018 թվականը քեզ երջանկություն բերի: Հետևեք նաև Ձեր բնավորությանը:

26.12.17

Նուռնուս

Նուռնուս գյուղը հիմնադրվել է մ.թ 5-6-րդ դարերում : Մեզ հասած տեղեկությունների համաձայն անվանումը առ այսօր չի փոխվել: Գյուղում բնակվել են 7 տոհմեր և յուրաքանչյուրն ունեցել է իր եկեղեցին,որոնց փլատակները պահպանվել են առ այսօր: Հետագայում այդ համայնքները միավորվել և դարձել են մեկ ընդհանուր համայնք ` միասին ունենալով 365 ծուխ : ,,Նուռնուս,, անվանումը կապվում է նռան հետ: Ինչպես գիտենք նուռն ունի 7 նիստ և 365 հատիկ: Գյուղի նախկին տեղում պահպանվել են քանդված եկեղեցիների փլատակները: Զանգվի ձորում պահպանվել են խաչքարերը և գերեզմանատունն ամբողջությամբ, որոնք hանդիսանում են զբոսաշրջությանը հետաքրքրող հուշարձաններ : Այդ տարածքները հիմա գտնվում են հուշարձանների պահպանության գոտում :
2005 թվականին համայնքի այգեգործական համայնքի այգեգործական տարածքում բարերարների աջակցությամբ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցվել է ,,Սուրբ Հարություն,, եկեղեցին: Գյուղը գտնվում է նախալեռնային գոտում, մարզկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1440 մ բարձրության վրա , Հրազդան գետի ձախ ափին : Տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը +33 աստիճան է , ամենացածրը դիտվել է -15-20 աստիճան: Գյուղում այժմ բնակվողների մեծ մասը վերաբնակվել են Ախտայի շրջանի Ալափարս գյուղից` բացառությամբ 4-5 ընտանիքներ , որոնք 30-ականներին եկել են Արևմտյան Հայաստանից : Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Բնակչության թիվը փաստացի կազմում է 670 մարդ , 156 ընտանիք: Համայնքի զբաղեցրած տարածքը 1457,01 հա է որից ` 304 հա արոտներ , 256 հա վարելահող, 304 հա անտառ , 9 հա այգիներ: Համայնքը գազաֆիկացված է: Ունի միջնակարգ դպրոց, բուժ.կետ և ջրամատակարարման սեփական համակարգ : Համայնքի վարչական տարածքում արտադրամասեր և ձեռնարկոթյուններ չկան

01.11.17

Հովհաննես Այվազովսկին

2017թ-ին Հայաստանում նշվում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանը: Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա հայազգի հանճարեղ նկարիչ էր Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)` աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին` որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:

28.09.17

Սիրո մասին

Սերը ստիպում է մարդուն անհասկանալի, երբեմն նույնիսկ ծիծաղելի արարքների գնալ։ Դրան ենթարկվում են ցանկացած տարիքի, հավատքի կամ ռասայի մարդ։ Դրան չես կարող դիպչել, շոշափել, չափել կամ կշռել։ Դարեր ի վեր գիտնականները փորձում են հետազոտել այս զգացումը և հնազանդեցնել այն ֆիզիկայի, կենսաբանության, վիճակագրության և քաղաքականության օրենքներին։ Սակայն մինչ այժմ նրանց միայն հաջողվել մի քանի փաստեր բացահայտել սիրո մասին։ Ներկայացնում ենք Ձեզ մի քանի հետաքրքրաշարժ փաստեր եւ գիտական տեսություններ սիրո մասին, որոնք այնքան էլ չեն նվազեցնում նրա պոետիկ և ռոմանտիկ բնույթը։ Երբ մենք սիրահարվում ենք, մեզ թվում է, որ մեր շուրջը թիթեռնիկներ են պտտվում, մենք ավելի ոգևորված ենք լինում և երջանկությունից ցանկանում ենք պարել։ Իրականում այս ամենի «մեղավորը» ադրենալին հորմոնն է, որը տարածվում է ամբողջ մարմնով մեկ, որը այսպես կոչված «հարվածիր կամ վազիր» ռեակցիայի պատասխանն է։ Եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա դուք ունեք 4 րոպե ժամանակ։ Պոտենցիալ զուգընկերոջ վրա  ամենամեծ տպավորությունը թողնում են մարմնի լեզուն, ձայնը, խոսքի ռիթմը, քան խոսքերի իմաստը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ իրար աչքերի մեջ նայող սիրահար մարդկանց սրտերը երեք րոպեի ընթացում սկսում են համահավասար աշխատել։ Սերը ազդում է մեր ուղեղի վրա այնպես, ինչպես մեկ չափաբաժին կոկաինը՝ առաջացնելով էյֆորիայի զգացում։ Գիտնականները ապացուցել են, որ երբ մարդը սիրահարված է, այդ ժամանակ նրա օրգանիզմը քիմիական որոշ նյութեր է արտադրում, որոնք ավելի են ակտիվացնում ուղեղի 12 հատվածների աշխատանքը, և հենց այդ պահին մարդու մոտ էյֆորիայի զգացում է առաջանում։ Փարվելու ժամանակ ուղեղի, կնոջ ձվարանների և տղամարդու ձվերի արտազատած սիրո հորմոնը՝ օքսիտոցինը, ամուր կապվածություն է առաջացնում։ Ապացուցված է, որ մեկ չափաբաժին օքսիտոցինը թուլացնող հատկություն ունի, և անգամ կարող է գլխացավից ազատել։ Փաստորեն, դեղահաբերի փոխարինման հիանալի մի միջոց է։ Կարծիք կա, որ սերը տարիների ընթացքում մարում է։ Գիտնականները հաշվարկել են, որ ռոմանտիկ սերը, որը մեծապես կապված է էյֆորիայի հետ, տևում է ընդամենը մեկ տարի։ Մեկ տարուց հետո հարաբերությունները մտնում են այսպես կոչված «կատարյալ սիրո» փուլ։ Ըստ գիտնականների՝ նման փոփոխությունները կապված են նորաթուխ զույգի մոտ նեյրոտրոֆինների մակարդակի բարձրացման հետ։ Այն զույգերը, ում կապում են ամուր և ներդաշնակ հարաբերությունները, ընդամենը ձեռքը բռնելով կարող են հանգստացնել միմյանց սթրեսային իրավիճակներում և անգամ մեղմել ֆիզիկական տանջանքները։

14.08.17

Նոր Վարագավանք

Նոր Վարագավանքը  հայկական վանական համալիր է Տավուշի մարզում, Վարագավանք գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված: Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին : Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր  Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին: Սկզբից կոչվել է Անապտ: Նոր Վարագավանք անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով: Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213-ին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում՝ Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը: Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620թ-ին կերտել է Վարդանը:

11.07.17

Հաղպատի վանք

Հաղպատի վանական համալիրը գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում` սարահարթի վրա: Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ:  10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից - 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլն, ընդօրինակել ու նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ Համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ- դամբարաններ և խաչքարեր:

Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ:

Համալիրը 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

06.06.17

Պարի միջազգային օր

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ:

2011թ.-ին այդ պատիվը տրվել է բելգիացի պարուհի Ան Թերեզա Դը Կերսմեկերին, ով ապրիլի 27-ին այդ ուղերձն ընթերցելուց բացի, Փարիզում միաժամանակ հանդես է եկել մենապարով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տանը: Իր խոսքում նա նշել է՝ «Ես կարծում եմ, որ պարը տոնակատարություն է, որը մեզ վերադարձնում է մարդկայինը:

Երբ մենք պարում ենք, բնականաբար, օգտագործում ենք մեր մարմնի ու զգացողությունների մեխանիզմները՝ ուրախություն, տխրություն և այլ զգացումներ: Կյանքի շրջադարձային իրադարձությունները տոնելու համար մարդիկ միշտ են պարել, և մեր մարմինները կրում են մարդկային փորձի ողջ հիշողությունների ծանրությունը:

Մենք կարող ենք պարել մենակ կամ միասին: Մենք կարող ենք կիսել այն, ինչը մեզ դարձնում է նման կամ տարբերակում իրարից: Ինձ համար պարել նշանակում է մտածել: Պարի միջոցով մենք կարող ենք մարմնավորել ամենավերացական մտքերը և բացահայտել այն, ինչը չենք կարող տեսնել կամ անվանել:

Պարը կամուրջ է մարդկանց միջև, կամուրջ երկրի ու երկնքի միջև: Մենք կրում ենք աշխարհը մեր մարմիններում: Եվ վերջին հաշվով ես կարծում եմ, որ պարի յուրաքանչյուր ակնթարթ հատված է մի պարից, որը չունի ոչ սկիզբ, ոչ ավարտ»:

25.04.17

Մասլոուի մարդու պահանջմունքների հիերարխիա

Ֆիզիոլոգիական պահանջմունքները  ( ուտել, խմել, քնել և այլն) միշտ  առաջին պլանում են: Որտեղ, եթե ոչ ընտաիքում է երեխան բավարարում իր այս պահանջմունքները, հատկապես  կյանքի  վաղ  շրջանում: Այս պահանջմունքին  հաջորդում է անվտանգության պահանջմունքը( ֆիզիկական և հոգեբանական): Երեխան իր կյանքի ընթացքում հաճախ բախվում է արտաքին աշխարհի հետ, որը լի է վտանգներով: Այլ մարդկանց  հետ փոխհարաբերություններում, փոխգործունեության մեջ, երեխան կարող է հայտնվել  բարդ իրավիճակում: Այդ պահին երեխան անհրաժեշտություն ունի թաքնվելու առավել ապահով միջավայրում՝ իր ընտանիքում: Այս պահանջմունքի բավարարումը հնարավորություն է տալիս շփման, կապվածության, սիրո  պահանջմունքի  զարգացմանը: Այսպես, Մասլոուի բուրգով հաջորդ պահանջմունքը հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունքն է: Այս պահանջմունքը կարող է արտահայտվել ինչպես հասարակության կողմից  ընդունելի լինելով, այնպես էլ  անկախ և ազատ  լինելու  ցանկությամբ: Երբ մարդը հասնում է ինքնահարգանիք որոշակի աստիճանի, նա աստիճանաբար դառնում է ստեղծագործող անձնավորություն, հետաքրքիր ապրում է նրանով, ինչ կյանքը տալիս է, ընդունակ է հոգ տանել ուրիշ մարդկանց և մարդկության բարեկեցության համար: Այս պահանջմունքը Մասլոուի հիերարխիայի ամենավերին տեղում է- դա ինքնաիրացման պահանջմունքն է:

12.04.17

Հայ կնոջ կերպարը

Դեռ հեթանոսական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են մեզ հասած բանաստեղծական պատառիկները, լեգենդներն ու աղքատիկ պատմական վկայությունները:  Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»: Հեթանոսական դիցարանում կարևոր դեր էին խաղում Անահիտ, Աստղիկ և Նանե աստվածները: Ընդ որում` Անահիտը գլխավոր աստվածներից մեկն էր` Արամազդի դուստրը: Առավել վաղ շրջանում Անահիտը ռազմի աստվածն էր` անուղղակի վկայելով, որ վաղ ստրկատիրական շրջանում հայ կանայք մասնակցել են ռազմական գործողություններին, գուցեև` ոչ երկրորդական դերով: Հասարակական հարաբերությունների զարգացման հետևանքով Անահիտ աստվածուհուն վերապահվում է ավելի կանացի դեր. նա դառնում է պտղաբերության, արգասավորության և ծննդաբերության աստվածը: Քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով: Շատերի կարծիքով` Աստվածամոր կերպարը հայկական իրականությունում հենց Անահիտի վերանվանված ու վերափոխված կերպարն է: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին հայ կնոջ կերպարը նկարագրելիս առաջին հերթին նրան բնորոշում է՝ որպես արարիչ. «Հայկական ավանդական ընտանիքում կինը ընտանիքի ամրությունն է: Կինն արարչական հատկություն ունի: Մարիամ Աստվածածնից կինը սկսում է դիտարկվել որպես կենարար ծառ, և տղամարդիկ մեզ ընդունում են Մարիամ Աստվածածնի նմանությամբ: Անցյալում կինը հայկական ընտանիքներում բնորոշված էր որպես զուսպ, համեստ ու լուռ էակ ու միայն տարիքի հետ է նա ձեռք բերում զգալի դերակատարում ընտանիքում: Դարերի ընթացքում հայ կնոջ դերն ավելի բարձրացավ: Յուրաքանչյուր ազգի մեջ կինը յուրահատուկ կողմեր ունի: Հայ հասարակության մեջ նա դիտարկվել է որպես սնող, ապագա սերնդի մայր: Այսօր ևս հայ կնոջ առաքելությունը նախևառաջ սերունդ դաստիարակելն է: Այդ ամենի հետ մեկտեղ որքան էլ կնոջ դերը բարձրացել է ընտանիքում, միևնույն է՝ նա մնում է որպես քնքուշ մի էակ: Անժխտելի է այն փաստը, որ մինչ օրս ցանկացած լավ ընտանիքում կինը հարգված է»:

07.03.17

Մարտիրոս Սարյան

Հայ մեծանուն նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960թ.), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965թ.), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945-51թթ.): Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ.-ի փետրվարի 28-ին: Մեծ արվեստագետի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը 1895թ. ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903թ.՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել է Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898թ.), Սոֆյա Միանսարյանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902թ.) և այլ գործեր: 1901թ. Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր: Ստեղծագործության 1-ին շրջանում (1904-1909թթ.) հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից՝ Սարյանն ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»: 1907թ. Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարըՀեքիաթ: Արարատի ստորոտին», 1904թ., «Ծաղկած սարեր», 1905թ., «Համբույր», 1906թ., «Հեքիաթ», 1908թ., և այլն): Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերըԿ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:  1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ: Մեծ եղեռնի (1915թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց: Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926-1928թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին: Նկարչի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.): 1955թ.-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967թ.-ից Երևանում՝ տուն-թանգարանը:

24.02.17

Առաջավորաց պահքը

Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:  Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության: Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության և պատվիրեց ամեն տարի շարունակեն նույնությամբ: Եվ քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց պահք» կամ «Առաջավորք» և համարվեց հայոց առաջին ազգային պահքը: Այս պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրև ապաշխարության և ծոմապահության օրինակ: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը: Քանի որ ըստ եկեղեցական կանոնի՝ սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է: Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարէք» գոյություն չունեին: Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար: Առաջավորաց պահքը ունի նաև իր նվիրական կերակուրը՝ փոխինդը կամ փոխինձը, որով լուծվում է պահքը: Ըստ հայ մատենագիրների վկայության՝ Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների և լատինների մոտ:

Ինչպես նշվեց Առաջավորաց պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղան: Բացի նշված բացատրությունից եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետևյալ բացատրություններն են տալիս: Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն: Այնուհետև ռունգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը, և դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները: Աստված ամբողջ աշխարհը ստեղծեց վեց օրում, իսկ մարդուն՝ վեցերորդ օրը: Թեև մինչ մարդուն ստեղծելը ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռ չէր տվել: Այդ հրամանը (Ծննդոց 1:29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն՝ հինգ օր հետո: Ադամի ստեղծվելուց հետո պահքը լուծարվեց: Քանի որ այդ հինգ օրերը ոչ ոք ոչինչ չէր ուտում, կարելի է ասել պահքի կամ ծոմի օրեր էին: Ըստ ավանդության՝ երբ Ադամը դրախտից վտարվեց, հինգ օր պահք պահեց, ապա կերավ երկրի պտուղներից: Սա եղավ առաջին պահքը արտաքսումից հետո: Ադամի որդիներն էլ նրանից սովորելով հնգօրյա պահք պահեցին, օրինակ, Աբելը՝ զոհ մատուցելուց առաջ կամ Սեթը, երբ իր հայրը՝ Ադամը, մահացավ: Պահեց նաև Ենոքը՝ հինգ օր յուրաքանչյուր ամսամուտին, իսկ Նոյը՝ տապան մտնելուց առաջ և այնտեղից դուրս գալուց հետո: Հնգօրյա պահք են պահել Աբրահամը, Հակոբը և Հովսեփը: Հինգ օր պահում էին նաև բոլոր անդրանիկները, երբ մահանում էին նրանց հայրերը: Այսպիսով, ինչպես ասում է Սուրբ Բարսեղը, այս պահքը, հորից որդու ավանդվելով, եկավ հասավ մեզ: Մովսես մարգարեն սահմանեց քառասնօրյա պահք պատվիրանները քառասուն օրում ստանալու պատճառով: Ժողովուրդը հինգ օր պահելուց հետո տրտնջաց, որի պատճառով բարեկենդան արվեց նրանց համար և ամեն ամիս հրամայեց հինգ օր պահել՝ հորթապաշտության հանցանքները քավելու համար: Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին: Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4): Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում: Հինգից երեք օրերը նինվեացիների օրինակով ենք պահում, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերը՝ բնական պահքով: Վերը նշվածի համաձայն՝ մեր առաջին կաթողիկոսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված առաջին պահքը կոչվել է Առաջավորաց: Եկեղեցու հայրերը Առաջավորաց կոչվելու նաև այլ պատճառներ են նշում. այն կարգվեց մարդու ստեղծվելուց առաջ, և պահեցին առաջին նախահայրերը: Ըստ եկեղեցու հայրերի՝ Առաջավորաց պահքը Մեծ Պահքի առաջին շաբաթն է և կոչվել է «Ավագ պահքի առաջավորը»: Առաքյալները սկզբնապես կամեցել են Մեծ պահքը յոթանասուն օր սահմանել՝ ըստ նախահայրերի թվի, բայց քանի որ նորահավատ քրիստոնյաները տրտնջում էին պահքի երկար տևողությունից, առաքյալները երկու շաբաթը բարեկենդան արեցին, և այս շաբաթը ամեն տարի սահմանեցին պահք պահել՝ կոչվելով «Ավագ պահքի առաջավոր»: Ըստ Հովհան Մանդակունու՝ առաջին սրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում Մաքուրին և աստվածատեսներ լինում: Ապա ավելացնում է. «Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծո շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի տատասկոտ երկիրը: Նոյի ժամանակների ազգի որդիները հեռացան պահքի պնդությունից և համաջինջ ջրհեղեղով սատակվեցին և հեղձվեցին: Եբրայեցի ժողովուրդը հեռացավ պահքի պնդությունից, և ընտիրները սատակվեցին: Սոդոմի բնակիչները հեռացան պահքից, և կայծակների հրացայտ անձրև տեղաց նրանց վրա: Եվ տուժեցին բոլոր նրանք ովքեր արհամարհվեցին Աստծուց և Նրա ողորմությունից հեռացան»:

10.02.17

ՆԱՄԱԿ  ԶԻՆՎՈՐԻՆ

Ողջո՛ւյն, հայոց բանակի քաջ ու անպարտելի զինվոր: Շնորհավորում եմ տոնդ: Ես անչափ հպարտ եմ քեզնով: Գիտեմ, որ հեշտ չէ ծառայել ծնողներից ու հարազատներից հեռու: Հեշտ չէ խեղդել անսահման կարոտը: Գիտեմ, որ  հիմա քո սրտում ու հոգում խառնվել են սեր ու կարոտ, վախ ու արիություն: Սակայն համոզված եմ, որ քարի պես ամուր ես և անհողդողդ, քանի որ գիտակցում ես, որ ուսերիդ վրա կրում ես ազգիդ ապահովության պատասխանատու և պարտավորեցնող, միաժամանակ հպարտություն ներշնչող գործը: Բայց ուզում եմ զգաս ու իմանաս, որ մենակ չես, որ  թեպետ հեռու ես մեզանից, սակայն մենք քաջալերում ու խրախուսում ենք քեզ: Մեր տաք շունչը քո թիկունքում է:  Դու պետք է հավատաս, որ մենք վստահում ենք քեզ և հավատում, որ դու հաղթանակների զինվորն ես: Մենք համոզված ենք, որ մեր հայրենիքի պաշտպանության գործը հուսալի ձեռքերում է: Յուրաքանչյուրիդ գործած ամեն մի սխրանք ու հերոսություն հպարտությամբ է լցնում մեր հոգիները: Ազգի պաշտպան իմ զինվո՛ր, մենք հավատում ենք, որ դու մեծագույն պատասխանատվությամբ և նվիրումով ես կատարում քո պարտքը հայրենիքի և ազգի հանդեպ: Իմ  քա՛ջ զինվոր, մշտապես զգոն եղիր քո և շրջապատիդ հանդեպ: Մենք բոլորս անսահման սիրում ենք քեզ, հոգով ու սրտով քեզ հետ ենք և հավատում ենք, որ քո մեջ Վարդանի և Հայկի ազատատենչ ոգու բոցն է առկայծում:

Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի աշակերտ

26.01.17

Ինչ է սպասվում 2017-ին կենդանակերպի նշաններին

2017 թվականին ամբողջ հույսն Աքլորի վրա է: Աքլորն արեգակի սիմվոլն է, որովհետև հենց նրա առավոտյան երգով է սկսվում օրը: Արևելքի երկրներում նա ուղղակիորեն կապված է արեգակնային տաքության հետ. հնդիկները նրան համարում են արեգակնային էներգիայի մարմնավորում, իսկ ճապոնացիներն անվանում են առաջին լույս: Ի՞նչ կբերի մեզ այս տարին:

Խոյ

Արժանի հանգիստ:
Երկու նախորդ դժվար տարիները, որոնք անցել են «ամբողջ կյանքը պայքար է» նշանաբանով, մնացին անցյալում: Եկել է համառ աշխատանքի արդյունքները վայելելու ժամանակը: Չնայած չի կարելի ասել, որ ամեն ինչ ինքնըստինքյան կթափվի Խոյի ոտքերի տակ: Ինչ-որ բան ստանալու համար պետք կլինի որոշակի ջանք գործադրել և լինել ուշադիր:

Ցուլ

Եկել է կյանքից հաճույք ստանալու ժամանակը:
Կապիկի տարին անցյալում է, և դա նշանակում է, որ անցյալում մնացին բոլոր անհաջողությունները և պարտությունները, իրարանցումն ու անհանգստությունը: Վերջապես եկել է հանգստանալու և կյանքից հաճույք ստանալու ժամանակը: Աստղերը, իհարկե, չեն երաշխավորում, որ ամեն ինչ շատ հարթ կընթանա, բայց կրած էմոցիոնալ և նյութական կորուստների դիմաց լավ փոխհատուցման հույս միանգամայն կարող եք ունենալ:

Երկվորյակներ

Դրական ժամանակ:
Աքլորի տարին լցված է ուրախ տպավորություններով և հաջող ձեռնարկումներով: Դա բոլոր տեսակետներից դրական ժամանակ է Երկվորյակների համար, երբ նրանք կզգան օդում կախարդանքի առկայությունը:

Խեցգետին

Մնաս բարով, ծանր բեռ:
Ֆորտունան կծանոթացնի Ձեզ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք արդյունքում կդառնան լավ ընկերներ՝ ընդունակ ազդելու Խեցգետինների աճի և զարգացման վրա: Կազատվեք ծանր բեռից, որը շատ վաղուց նստած է Ձեր ուսերին և կառավարում է Ձեր կյանքը:

Առյուծ

Ամեն ինչ կհայտնվի Ձեր ձեռքերում:
Նրանք գործնականում չեն մտնի պայքարի մեջ եկամտի համար: Այս նշանի ներկայացուցիչները սովոր են ամեն ինչի հասնել ինքնուրույն: Դրա համար այն, երբ ամեն ինչ կգնա դեպի իրենց, սկզբում մի փոքր կշփոթեցնի: Ճակատագիրն Առյուծներին կնվիրի շատ անկանխատեսելի իրավիճակներ, որոնք ունեն բացառապես դրական ավարտ:

Կույս

Վճռականությունը կհաղթի:

Ժամանակն է՝ գործողություններում լինել վճռական հենց տարվա սկզբից: Այդ վճռականությունը կօգնի Կույսերին գլուխ հանել այն փորձություններից, որոնք Աքլորը պատրաստել է նրանց համար:

 

Կշեռք

Յուրաքանչյուր խնդիր հաղթահարելի է:
Ճակատագիրը Կշեռքներին բարեկեցությունը բարելավելու բազմաթիվ շանսեր կմատուցի, պետք է միայն դրանք բաց չթողնել: Ուղղակի սկսելով ինչ-որ նախագիծ, անհրաժեշտ է ամբողջ ուժերը ներդնել, ցուցաբերել վճռականություն և ինքնուրույնություն:

Կարիճ

Մեծ փոփոխությունների շեմին եք:
Կարիճները կկանգնեն մեծ փոփոխությունների շեմին, որով անցնելիս՝ իրենց կյանքը կկիսեն «մինչևի» և «հետոյի»: Կարիճը կցանկանա անցյալում թողնել հին կոլեգաներին, աշխատանքը և կյանք թողնել փոփոխությունների ալիքը: Փոփոխությունները կյանքում կփոխեն այս նշանի ներկայացուցիչների աշխարհայացքը:

Աղեղնավոր

Բազում հեռանկարներ:
Այս նշանի ներկայացուցիչների լավատեսական էությունը և ուժեղ էներգետիկան կբացի նրանց առջև բազում հեռանկարներ: Նրանք կարող են նայել ծագած պրոբլեմներին կողքից՝ չտրվելով դրանց, և դա կօգնի հեշտությամբ լուծել դրանք՝ առանց նյարդեր և ժամանակ վատնելու: Այս կամ այն դեպքում աստղերը կլինեն Ձեր կողմից:

Այծեղջյուր

Ձեզանով զբաղվելու ժամանակն է:
Աստղերը խորհուրդ են տալիս ճշտել առաջնայնությունները: Սկզբում զբաղվեք Ձեզանով, զբաղվեք ինքնակատարելագործմամբ: Նոր հայացքն աշխարհին՝ կուրախացնի Ձեզ, ամեն ինչ շուրջը կսկսվի փոխվել:
Պրոբլեմներն այնքան գլոբալ չեն թվա, և Այծեղջյուրները կսկսեն գտնել լավ բան ամենահասարակ թվացող երևույթների մեջ:

Ջրհոս

Սա Ձեր տարին է:
2017 թվականը հանդիսանում է Ջրհոսի տարին: Բանն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները և Աքլորը շատ մոտ են իրար: Սրանք ստեղծագործ էության մարդիկ են, որոնք չեն ցանկանում իրենց վրա վերցնել բարդ խնդիրներ: Քանի որ մենք գտնվում ենք Ջրհոսի դարաշրջանի շեմին, այս նշանի ներկայացուցիչները բազում հնարավորություններ կունենան ցուցադրելու իրենց դատողության ճշտությունը:

Ձկներ

Լճացման վերջը:
ացումը, որը տևել է մոտ 10 տարի: Նրանք կարթնանան քնից և2017 թվականը նշանակալից կլինի Ձկների համար: Առաջին հերթին՝ որովհետև նրանց կյանքում կավարտվի լճկզգան էներգիայի անհավանական հորդում:

11.01.17

 

Ինչ է խոստանում հրե աքլորը

Աստղագետները խոստանում են, որ այն լինելու է անհանգիստ, այնպես որ միշտ պետք է լինել զգոն: Սակայն, չնայած նշանի մարտնչող լինելուն,  2017-ը կբերի գրեթե բոլորին միայն բարենպաստ փոփոխություններ սոցիալական և բիզնեսի ոլորտում: Որպեսզի աքաղաղի տարին լինի հաջողակ, պարզապես անհրաժեշտ է իրականացնել կանոնավոր աշխատանք ինքներդ ձեզ վրա և ձգտել ավելի լավ արդյունքի:

2017 թվականի աստղագուշակը խորհուրդ է տալիս, որ անհրաժեշտ է թողնել ծուլությունը բացարձակապես բոլոր կենդանակերպի նշաններին: Աքաղաղը շատ եռանդուն թռչուն է, հետևաբար, անհրաժեշտ է մոռանալ սեփական սովորությունների մասին, որոնք խանգարում են զարգացմանը, մասնավորապես տարվա սկզբին: Աստղերի գտնվելու դիրքից, հետևում է, որ 2017 թվականի սկզբում մեզ սպասում է առավել բարդ, բայց առավել նշանակալից ժամանակահատված: Առաջին հերթին, յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի իր բոլորը այն բարդույթների կամ վատ սովորությունների դեմ որոնք կարող են խանգարել հաջողության հասնելուն: Մասնագիտական ոլորտում նույնպես գործերը առաջ կշարժվեն: 2017-ը հաջող տարի է ինքնադրսևորման համար, նոր մասնագիտական հաջողություների հասնելու համար, կամ աշխատատեղի փոխելու համար: Կենդանակերպի բազմաթիվ նշանների ներկայացուցիչներ կդադարեն այլևս հանդուրժել թյուրիմացությունները աշխատավայրում, և պարզապես կփոխեն իրենց գործունեության ոլորտը:

Բիզնեսի համար աքաղաղի տարին խոստանում է լինել շատ հաջող: Շատերը կմտածեն բացել իրենց սեփական գործը, իսկ փոքր ընկերությունները և կազմակերպությունները կսկսեն աճել արագ տեմպերով և ընդլայնվել: Եվ եթե տարվա առաջին կիսամյակը կլինի արգասաբեր, ապա երկրորդ կեսին շատերը կծուլանան ինչը, ամեն դեպքում, չի կարելի անել, քանի որ բիզնես ոլորտում շատ կարևոր է հենց երկրորդ 2017 թվականի կեսը: Աքաղաղը շատ ագահ է, նա սիրում է փողը բայց նա նաև սիրում է նրանց քանակը: Գումարին 2017 թվականին պետք է լուրջ վերաբերվել և սթափ գնահատել ռիսկերը և հնարավորությունները: Եթե հնարավոր է, հենց տարվա սկզբից, պետք է պաշտպանեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին ռիսկային գործարքներից: Հակառակ դեպքում առաջին հայացքից շահավետ և ձեռնտու գործարքը, կլինի ձախողում:

Առողջության հարցում նաև հանգիստ չի լինի: Աքաղաղի տարին կավելացնի ստորին շնչառական վիրուսային հիվանդությունների շնչառական հիվանդությունների բռնկումների և նույնիսկ գրիպի համաճարակների թիվը: Որպեսզի խուսափեք հիվանդանալուց դուք պետք է հոգ տանեք նախապես իմունային համակարգի մասի:

Ընդհանուր առմամբ Կարմիր հրե աքլորի տարին վատ չէ: Պարզապես պետք է լսեք ինքներդ ձեզ, ձեր աշխարհաընկալմանը, և անել այն, ինչ սիրտը հուշում է:

14.12.16

Անքնություն ու պայքար դրա դեմ

Ըստ վիճակագրության` աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է քնի խանգարման ինչ-որ տեսակով, և համարյա կեսի մոտ այն կրում է քրոնիկ բնույթ: Անքնությամբ ավելի շատ տառապում են մտավոր աշխատանքով զբաղվողները, նրանք, ում աշխատանքային գործունեությունը կապված է բարձր պատասխանատվության հետ, ինչպես նաև տարեց մարդիկ: Անքնությունը հիվանդություն չէ, այլ հիվանդության ախտանիշ, այդ իսկ պատճառով անքնությունից ազատվելու համար նախ և առաջ հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառները: Անքնության առաջացման հիմնական պատճառներից է անհանգստությունը, որն ակտիվացնում է նյարդային համակարգը, ինչն էլ խաթարում է քնի բնականոն ընթացքը: Գոյություն ունեն նաև անքնության հոգեբանական պատճառներ, որոնք կարելի է վերլուծել հոգեբանի օգնությամբ, ինչն էլ կօգնի հաղթահարել այն պահերը, որոնք դարձել են հոգեկան անհավասարակշռության և անքնության պատճառ: Այն հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների` տրամադրության անկման, տագնապայնության, դյուրագրգռվածության, ճնշվածության, աշխատունակության նվազման, հետաքրքրության անկմամբ շրջապատի նկատմամբ և այլն: Անքնությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հոգեբանական խնդիրներով, այլ նաև նյարդային, սիրտ-անոթային համակարգի և այլ հիվանդություններով։ Եթե մարդը տառապում է քրոնիկական անքնությամբ, բացի հոգեբանից և հոգեթերապևտից, հարկավոր է խորհրդակցել նաև բժշկի հետ: Անքնությունն ուժեղանում է, երբ մարդ լարված մտածում է այն մասին, թե ինչպիսի տհաճ հետևանքների է հանգեցնելու վատ քնելը հաջորդ օրվա ընթացքում: Անքնության համար անհանգստանալը ավելի շատ է վնասում, քան քնի բացակայությունը: Քուն մտնելուն օգնում է մկանների թուլացումը։ Քանի դեռ մարդու մկանները լարված են, հնարավոր չէ քնել: Խորհուրդ է տրվում քնելուց առաջ լսել հանգիստ, գեղեցիկ երաժշտություն կամ հետաքրքիր գիրք կարդալ:

05.12.16

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը 350 տարեկան է

Այս տարի լրանում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: Առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան արք. Երևանցու ջանքերով 1666 թ. Ամստերդամում: Տպագրությունը սկսվել է 1666 թ. մարտի 11-ին և ավարտվել 1668 թ. հոկտեմբերի 13-ին: Ոսկանյան Աստվածաշունչը բաղկացած է 1462 երկսյուն էջերից (2924 սյունակ) և 159 պատկերներից: Տպաքանակը` 5000 օրինակ: Ոսկանյան Աստվածաշնչի հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը: Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում: Ոսկան Երևանցին հրատարակված Աստվածաշնչի մի շքեղ օրինակ է պատվիրել հոլանդացի նշանավոր արվեստագետ-կազմարար Ալբերտ Մագնուսին` Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին նվիրելու համար: Այն այժմ պահվում է Փարիզի ազգային  րադարանում:  Ոսկանյան Աստվածաշունչը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։

23.11.16

Սերո Խանզադյան

Սերո Խանզադյանը ծնվել է 1915թ-ին նոյեմբերի 20-ին  Գորիսում: 1934թ. ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1934-41թթ, որպես ուսուցիչ, աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում: 1941-45թթ ծառայել է սովետական բանակում, մասնակցել համաշխարհային պատերազմին: 1972թ-ից եղել է ՀԽՍՀ Գրողների միության գրական խորհրդական: Նրա առաջին պատմվածքր` «Չոր տափ», լույս է տեսել 1933թ., Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղ, Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1938թ. գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը: ( 1941-45թթ.) մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:  (1950թ. հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Առաջինը նրան ճանաչում է բերել «Հողը» (1954-55թթ) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955թ.), «Որոտանի կիրճում» (1956թ.), «Քարանձավի բնակիչները» (1961թ.) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958թ.), «Հարստությունը լեռներում» (1961թ.) պատմվածքների ժողովածուները: Գրողին ժողովրդականություն է բերել «Սխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը: Հետագայում ստեղծել է «Կորած արահետներ» (1964թ.), «Քաջարան» (1965թ.), «Այրված տունը» (1965թ.), «Մատյան եղելության» (1966թ.), «Անձրևից հետո» (1969թ.), «Ինչու, ինչու» (1970թ.), «Երեք տարի, 291 օր» (1972թ.), «Սևանի լուսաբացը» (1974թ.), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976թ.) գործերը: Լավագույն գործերից է նաև «Թագուհին Հայոց» վեպը (1978թ.): Կատարել է հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասաիրություններ: 1978թ. «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները էկրանավորել են «Մխիթար Սպարապետ» ֆիլմը: 1943թ-ից եղել է Կոմունիստական կուսակցության անդամ: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:  Մահացել է 1998թ.-ին  Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

18.11.16

Առնո Բաբաջանյան

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին: Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:  1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին: Արվեստագետի իր ողջ Էությամբ, Առնո Բաբաջանյանն իր իսկ դարաշրջանի ծնունդն Էր, նրա ջատագովը: Անկախ նրանից՝ քնարական, վիպերգական, թե դրամատիկական ուղղվածություն ուներ գործը, կերպարային բովանդակությամբ, հոգեկան լարվածքով, կրքերի հագեցվածությամբ այն արդիական Էր: Քնարականն ու վիպերգականը (Էպիկականը) կոմպոզիտորի գործերում ունեն իրենց հատուկ և' կամայնություն, և' ներքին դինամիզմ: Ա.Բաբաջանյանի ստեղծագործությունների «հերոսներն» ըմբոստ են, եռանդով լեցուն, նրանք, նպատակասլաց լինելով, զուրկ չեն որոշ տարերայնությունից: Կոմպոզիտորի արվեստը գործուն Է, իր բնույթով՝ շարժուն, եզակի դեպքերում Է հայեցողական: Նման արվեստի իրականացման տհալ ուղիները կապված Էին ելևէջային հարմոնիկ ոլորտի ճկունության, դիսոնանտայնության, մետրառիթմային ընդգծված իմպուլսների հետ: Ա. Բաբաջանյանի արվեստն իր անհողդողդ կամայնությամբ, հուզականի հագեցումով, չխամրող ներգործությամբ հաստատում է լավատեսականի առաջնայնությունը: Ա. Բաբաջանյանի գործերը մուտք գործեցին մեր ժողովրդի առօրյա՝ կազմելով դրա գեղարվեստական նկարագրի անքակտելի մասը:

09.11.16

Սոս Սարգսյան

Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:
Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն): Սարգսյանը հանդես է գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2001 թ.) շքանշաններով, ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալով (2001 թ.):
Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը:
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից:

24.10.16

Ավետիք Իսահակյան

Իսահակյան Ավետիք Սահակի ծնվել է 1875թ.   հոկտեմբերի 17-ին Ալեքսանդրապոլում: Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռնամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով:  Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:  XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում: 1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ-ին: 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։ Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։

05.10.16

Մովսես Գորգիսյան

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։ 1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։ Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։ Նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996): Գորգիսյանը նաև պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով։

19.09.16

15 տարի անց

Սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ում իրականացված սարսափելի ահաբեկչության 15-րդ տարելիցն է: Ուղիղ այդքան տարի առաջ այս օրը Նյու Յորքի տեղական ժամանակով ժամը 08։46-ին ԱՄՆ-ը ենթարկվեց աննախադեպ ահաբեկչական հարձակման: 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը: Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրեցին «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բեն Լադենին: Սեպտեմբերի 11-ի հարձակմանը զոհ գնաց մոտ 3000 մարդ, կաթվածահար եղավ ԱՄՆ պետական կառավարման համակարգը, պետական բոլոր օբյեկտները փակվեցին. անգամ ԱՄՆ նախագահ Բուշը այդ լքել էր Վաշինգտոնը եւ երկիրը կառավարում էր պահեստային բունկերից:

07.09.16

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Սիլվա Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 1919 թ. հունվարի 20-ին Երևանում` Վանից գաղթած և Երևանում ընտանիք կազմած տ արագիրների հարկի տակ: Հայրը` Վանում ճանաչված դաշնակցական գործիչ, ուսուցիչ և խմբագիր Բարունակ Կապուտիկյանը, մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ խոլերայի համաճարակից: Ապագա բանաստեղծուհին մեծացել է մոր և տատի խնամքի տակ, ունեցել դժվար մանկություն, հիշողություններ ամբարել գաղթականներով բնակեցված իրենց թաղից:1937 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի ցուցադրական (այժմ` Նիկոլ Աղբ ալյանի անվան) դպրոցը: 1933 թ. դեկտեմբերի 24-ին «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա 1-ին բանաստեղծությունը ` «Պատասխան Թումանյանին» վերնագրով:  1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-50 թթ. սովորել է Մոսկվայում, ավարտել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացը: 1941 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ էր:  1948 թ. ընդունվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերը:  1945 թ. լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով:1952 թ. «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թ.` ՀԽՍՀ պետական մրցանակներին, նույն թվականին ստացել նաև իտալական «Նոսիդիե» կոչվող գրական մրցանակը: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն` հայերեն, ռուսերեն, նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով:  1962 թ.-ից սկսվում է Կապուտիկյանի սփյուռքապատումի շրջանը: Նա եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի երկրների, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի հայ գաղթօջախներում, գրել հրաշալի ուղեգրություններ: Բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են»,  «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին», գրքերը, որոնք թարգմանվել են այլ լեզուներով: Կապուտիկյանը նաև անզուգական թարգմանիչ էր և թարգմանել է ռուս, անգլիացի, ամերիկացի, ֆրանսիացի, իսպանացի, գերմանացի, նորվեգացի, ուկրաինացի, լիտվացի, պարսիկ հեղինակների: Կյանքի վերջին տարիներին բանաստեղծուհին փայլեց նաև հրապարակագրության ոլորտում: Այս ժանրի նրա գործերն ամփոփված են «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ» գրքերում, իսկ 1997 թ. լույս տեսած «Էջեր փակ գզրոցներից»  700 էջանոց գիրքը մի ինքնատիպ հաշվետվություն է երկրի հասարակական կյանքին բերած իր սեփական մասնակցության մասին: Կապուտիկյանը ԽՍՀՄ, ՀՀ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության պետական, Ավ. Իսահակյանի անվան, իտալական «Նոսիդե» գրական մրցանակների դափնեկիր է: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին,1998 թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, որոնցից են երկու պետական մրցանակները, երկու «Պատվո նշան», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության», «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանները, ԼՂՀ երկու «Մայրական երախտագիտություն» մեդալները: Կապուտիկյանը նաև եղել է ԽՍՀՄ գրողների միությաննախագահության անդամ, Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ: Մահացել է 2006 թ. օգոստոսի 25-ին: Գերեզմանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամեն տարվա սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կազմակերպվում է նրա անվան պոեզիայի օր:  2009 թ. հունվարի 20-ին ի նշանավորումն Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակի ՀՀ կառավարության որոշմամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը:

24.08.16

ՌԻՈ 2016

Ամառային Օլիմպիական խաղեր 2016 (Jogos Olímpicos de Verão de 2016,) պաշտոնապես նաև անվանում են XXXI ամառային օլիմպիական խաղեր, երեսունմեկերորդ  ամառային օլիմպիական  խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2016 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Ռիո 2016,  քանի որ այն կայանալու է Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։  Ռիո դե Ժանեյրոն  հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք 2009 թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Ռիոն կդառնա առաջին  հարավամերիկյան քաղաքը, որտեղ կանցկացվեն ամառային օլիմպիական խաղեր և երկրորդ քաղաքը Լատինական ամերիկայում Մեխիկոյից  հետո, որտեղ 1968  թ-ին արդեն տեղի էին ունեցել Ամառային օլիմպիական խաղեր և սկսած 2000 թ-ից առաջին անգամ տեղի են ունենում Հարավային կիսագնդում  ։ Խաղերը կանցկացվեն 2016 թ. օգոստոսի 5-ից մինչև 21-ը և ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից կմասնակցի խաղերին։ Մրցումները կանցկացվեն 28 սպորտաձևերում ներառյալ  ռեգբի 7 և գոլֆ,  որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին։ Սպորտային իրադարձությունները տեղի կունենան 33 վայրում, որոնք բաժանված են քաղաքի չորս տարածաշրջանների մեջ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնեն 33 մարզիկներ 8 մարզաձևերում:

05.08.16

Կոկո Շանել

Կոկո Շանելը մտել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարք: Այս փխրուն կինը մեր կյանք է բերել այնպիսի սովորություններ, առանց որոնց մեզ չենք կարող պատկերացնել: Մեծ է նրա ազդցությունը նորաձևության աշխարհում: Ընդ որում, այդ ազդեցությունը չի սահմանափակվում միայն նորաձևությամբ: Նա փոխել է կանանց, նրանց վարքը, նրանց դերը կյանքում: Նրան հատկապես շատ գրավել են տղամարդու բաճկոնները: Երբեմն շատերը համարում են, որ նրա ներդրումը նորաձևության մեջ սահմանափակվում է փոքր, սև հագուստներով, որը, ինչպես հայտնի է, պետք է լիներ ցանկացած կնոջ պահարանում, սակայն սրանով Կոկոն չի սահմանափակվում: Այժմ առանձնացնենք մի քանի հետաքրքիր փաստեր, որոնց մասին շատերը չեն լսել. Կոկո Շանելը սիրել է գրպաններ: Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը: Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների: Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը: Շանելի մոտ ամեն ինչ սկսվեց որպես հոբի: Նա ստեղծեց կանացի գլխարկներ, որոնք ավելի ուշ գրավեցին Փարիզի արիստոկրատուհիների սրտերը: Նրա գլխարկներից շատերը այդ ժամանակի համար չափազանց նորարարական էին: Եվ միայն որոշ ժամանակ անց արտասովոր իրերի նախագծման հոբբին Շանելի համար դարձավ մի ողջ կյանքի զբաղմունք: Նա ի սկզբանե աշխատել է որպես վաճառողուհի գործվածքների կրպակում: Քչերին է հայտնի, որ մինչև հայտնի դառնալը, նա եղել է հասարակ գրագիր գործվածքների փոքրիկ խանութում: Կոկոն առաջինն էր, ով գնաց մարքեթինգային հետաքրքիր հնարքի: Նա օգտագործեց հայտնիներին՝ իր կողմից ստեղծած իրերի հանրահռչակման նպատակով: Դրանից հետո ամենահաջողակ շատ դերասաններ դարձան այդ ապրանքանիշի տարբեր տարիների դեմքը: Այսօր ամեն մի մոդել երազում է դառնալ Chanel-ի դեմքը, քանի որ դա համարվում է հաջողության և ճանաչման նշան: Կոկո Շանելը նորաձևություն բերեց արևայրուքը: Թուխ մաշկը Շանելի շնորհիվ նորաձև դարձավ շատ պատահական: 1923 թվականին կրուիզի ժամանակ Կոկոի մաշկը դարձել էր սովորականից շատ ավելի թուխ, իսկ հասարակությունն էլ թռցրեց այդ «թրենդը», երբ Կոկոն այդ տեսքով հայտնվեց Կաննում: Հատկանշական է նաև այն փաստը, որ Շանելը ապրել է հյուրանոցում: Ritz հյուրանոցը, որը Փարիզի լավագույն և ամենաշքեղ հյուրանոցներից մեկն էր, Շանելը համարել է իր տունը և ապրել այնտեղ ավելի քան երեսուն տարի:  5-ը Կոկո Շանելի սիրելի թիվն էր: Նա գուցեև սնահավատ է եղել, սակայն իր կյանքի մի շարք երևույթներ և իրադարձություններ կապված են 5 թվի հետ: Chanel N5 բույրը իզուր չի ստացել նման անուն: Սա եղել է բույրերի 5-րդ տարատեսակը, որն ամենաշատն է դուր եկել Շանելին: Chanel N5-ը ներկայացվել է հանրությանը 1921 թվականի մայիսի 5-ին (մայիս-5րդ ամիս): Պատահականությու՞ ն էր սա, թե՞ համընկում: Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ: Շանելը երբեք ամուսնացած չի եղել: Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել: Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր:

20.07.16

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

Վերևից հրաման էր տրված, որ դերասանուհի դառնամ...

Դերասանուհին իր մասին ասել է. «Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, և ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր։ Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները։ Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջև. դպրոցական բեմում, բակային ճամբարներում թե տանը երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում։ Այդուհանդերձ, մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ։ Տուն էինք վերադառնում կեսգիշերին։ Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը՝ մանկաբար երջանիկ էինք։ Շատ դժվար է մանուկին զրկել երջանկությունից, որովհետև նա կարողանում է ձերբազատվել հոգսից եւ ապրել պահի ուրախությամբ»:  Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին։  Դերասանուհի դառնալու ցանկությունը մեծ էր, Գալյան կամենում էր դառնալ կինոդերասանուհի, ուստի մեկնեց Մոսկվա, դիմեց Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտ, սակայն շատ-շատերն էին կամենում կինոդերասան դառնալ, ուստի նրան բախտը չժպտաց. միավորները չբավականացրին այս նշանավոր բուհի ուսանողուհի դառնալու համար: Վերադարձավ Երևան և 1954 թվականին ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտեց ականավոր մանկավարժ և բեմադրիչ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցը: Թատերական կրթությանը մեծ տեղ է հատկացնում դերասանուհին, կարևորում է նրա արժեքը:   րվանզադեի անվան թատրոնում, վերակենդանացնում այս թատրոնը, որը շատ վաղուց չէր երիտասարդացել, որի դերասանական համախումբը չափազանց աղքատացել էր: Մի քանի տարի Կապանում աշխատելով և Երվանդ Ղազանչյանի հետ ընտանիք կազմելով` Գալյա Նովենցը վերադարձավ Երևան և աշխատանքի անցավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 80-ից ավելի դերասան ունեցող ակադեմիական թատրոնում դյուրին չէր դերեր ստանալ, անցնել ինքնահաստատման ճանապարհ: Սակայն երիտասարդ դերասանուհուն հաջողվեց ստեղծել մի քանի բեմատիպարներ, որոնք իրենց տեղը հաստատեցին այս թատրոնում: Հետո նրա կյանքում սկսվեց մի խելահեղ ընթացք. աշխատեց Գյումրու Վ. Աճեմյանի, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Այս տարիներին ու այս թատրոններում Գալյա Նովենցն ստեղծում է իր լավագույն բեմական կերպարները, ձևավորում իր ստեղծագործական առանձնահատկությունները, հղկում և մշակում իր արտահայտչաձևերը` կարևորելով «լուռ ապրումների» և զգացմունքային «ներփակվածության» սկզբունքները: Խաղում է Մարգարիտ` «Պատվի համար» , Կատրին` «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», Մարինա Չոդրիշվիլի` «Կամուրջ», Ֆիլումենա` «Ֆիլումենա Մարտուրանո», Սևիջ` «Տարօրինակ միսիս Սևիջը» , հեռախոսավարուհի` «Կայարան»...  Գալյա Նովենցին ճշմարիտ ժողովրդականություն ու մեծ ճանաչում բերեցին այն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է, իսկ նա հայկական կինոյի ամենից շատ նկարահանված դերասանուհին է, 20-րդ դարի ազգային կինեմատոգրաֆի այն մեծություններից մեկը, ով հաստատեց հայի կերպարի նոր ըմբռումներ, փոխեց կինոյում ձևավորված պատկերացումները հայ կնոջ մասին: «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմեր հնարավորություն տվեցին Գալյա Նովենցին լիովին բացահայտելու իր յուրահատուկ դերասանական նկարագիրը, գեղարվեստական-գեղագիտական այն յուրատիպություները, որոնք միայն նրանն էին ու հեռավոր աղերսներ էին ձևավորում հայ բեմի ու կինոյի մեկ այլ նշանավորի` դերասանուհի Հասմիկի ստեղծագործական նկարագրի հետ: 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ 2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։

08.07.16

Վարդավառն

Հայոց  ավանդական  տոնակարգում  Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ  տաղավար  տոներից: Նախաքրիստոնեական  շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական  եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության  օր: Շարժական  այս տոնը նշվում է  35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև  օգոստոսի 1-ը: Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է,  որն, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է. Քրիստոսի պայծառափայլ կերպն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, դեպի որը բարձրանում է  մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:  Վարդավառ  բառը   տարբեր ստուգաբանություններ  ունի. բոլորն էլ բնութագրում են տոնի բազմահազարամյա խորհուրդները:  Մի տարբերակով  «վարդավառ»   բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ  արմատներից, նշանակում է ջրցանություն` տոնի հիմնական սովորույթը: Կարծիք  կա, որ տոնի  հիմքը «վառ»  բառն է, և  տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել: Հնարավոր է` այդ երկու իմաստների զուգակցումն է. հուլիսին՝ հրոտից ամսին, երբ   արևը հասնում է իր  կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, հուրը  մեղմելու  համար մարդիկ ջրով են զովանում, ջուր են ցողում բակերում, առատորեն  ջրտուք   անում դաշտերում: Տոնի մյուս խորհուրդը պտղաբերությունն է. ոմանք կարծում են, թե տոնը  նվիրված է եղել  Անահիտ դիցուհուն: Ըստ հետքրիստոնեական ավանդության`ջրցողումը կապված  էր  Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից  հետո  ծնված  դուստրն էր:  Ամեն դեպքում, տոնի  արարողական  մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:   Որոշ  ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա,  ըստ  որոնց  Աստղիկը անվանվում էր  «Վարդամատն», Վարդավառ  բառը  կապում  են վարդ արմատին: Ասում են` վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հրածին Վահագնը, մշտապես   պայքարելով վիշապների դեմ, պահում ու  պաշտպանում էր այդ սերը: Ահա այդ մասին  մի նրբահյուս պատում. «Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին  նա անգիտորեն  վարդենիներ է   տրորում, և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է ինքնամոռաց նվիրումի-սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը»: Սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, ու թե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան: Տարվա մեջ այս օրն առաջին անգամ խնձոր են կերել. մինչ այդ այն արգելված միրգ էր: Վարդավառյան  տոնակատարության  մյուս խորհուրդը  սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը` մարմնի  երկնային գեղեցկություն, նվիրում ու վայելք, իսկ քրիստոնեական շրջանից` Քրիստոսի սերը` ինքնազոհաբերվող աստվածային նվիրում  Իր արարած աշխարհին, աստվածակերպության   ներուժը կրող մարդուն: Եկեղեցական այլաբանության  մեջ բազմաթերթ ու անուշաբույր վարդը կրում է  Քրիստոսի կերպարը: Վարդավառը միավորելու, ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն  ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են  գնում հեռավոր քաղաքներում  ապրող   զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական-պապական  հարկի տակ, օրը տոնում միասին:  Թող որ   ձեզ համար իրականանա  Վարդավառն իր բոլոր խորհուրդներով. շնորհավոր ձեր տոնը` սրբագործման, սիրո, միավորման ու  պտղաբերության:

29.06.16

Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս

Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17 Բուենոս-Այրեսում, իտալացի ներգաղթյալի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Բուենոս-ԱյրեսիՎիլյա-Դեվոտոյիս սեմինարիայում։ 1958թվականին դարձել է Ճիզվիտների միաբանության անդամ։ Երեք կաթոլիկ դպրոցներում դասավանդել է գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն։ Իսպաներենից բացիտիրապետում է իտալերենև գերմաներեն լեզուների։ Հռոմի Ֆրանցիս կոսպապը պատմելէ, որ եկեղեցական դառնալուց առաջ գիշերային ակումբում աշխատել է որպես պահակ, ապանաև՝հավաքարար և լաբորանտ։  1969 թվականի դեկտեմբերի 13-ին քահանա է ձեռնադրվել Ռոման Խոսե Կաստելյանո անունով։ Ձեռնադրումը կատարվել է Իոմնիումա արքեպիսկոպոսի կողմից։ Բուենոս-Այրեսի Սան-Միգելի աստվածաբանական ֆակուլտետում նշանակվել է պրոֆեսոր։ 1970-ական թվականներին զբաղեցրել է զանազան պաշտոններ Արգենտինայի ճիզվիտական միաբանությունում։ 1980 թվականին ռեկտոր է նշանակվել սբ․ Հովսեփի սեմինարիայում։ 1992 թվականին նա նշանակվում է եպիսկոպոս՝ կարդինալ Անտոնիո Կվարրասսինոյի կողմից։ Երբ կարդինալ Անտոնիո Կվարրասինոն մահացավ, նա դարձավ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս։ Նրան կարդինալ է ձեռնադրել Հռոմի պապ Հովհանես Պողոս երկրորդը։ Որպես կարդինալ Բերգոլյո նշանակվեց միանգամից տարբեր ադմինիստրատիվ պաշտոններում։ Կարդինալ Բերգոլյոն հայտնի է իր համեստությամբ։ Վարում է բավականին պարզ ապրելակերպ։ Ապրում է փոքր բնակարանում, որը չի հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ։ 2005 թվականին մարդու իրավունքների պաշտպանը քրեական գործ հարուցեց Բերգոլյոի դեմ՝ մեղադրելով նրան 1976 թվականին երկու ճիզվիտական եկեղեցականների առևանգման կապի համար։ Սակայն դատավորը հերքեց այդ մեղադրանքը։ Որպես Հռոմի պապ ընտրվել է 2013 թվականի մարտի 1-ին՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը։ Այդ անվան օգտագործումը առաջինն էր պապության ողջ պատմության մեջ։ Ֆրանցիսկոս պապը դարձավ առաջին ճիզվիտ պապը և առաջին Հռոմի պապը Ամերիկայից։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով ս.թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:

20.06.16

ՀՀ պետական խորհրդանշանների օր՝ հունիսի 15

ՀՀ պետական խորհրդանշաններն են՝ դրոշը, զինանշանը և ազգային օրհներգը: ՀՀ կառավարությունը 2010 թվականին ընդունեց «ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրի» առաջարկը: «Թամանյանի կազմած և Կոջոյանի գծած»` ահա այսպես է բնութագրվում մեր զինանշանը Սիմոն Վրացյանի հուշերում: «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Այդ օրենքով վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Նոր օրենքն ընդունվեց 2006 թվականի հունիսի 15-ին: «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից` 1990թ օգոստոսի 24-ին: 2005թ նոյեմբերի 27-ին անցկացված ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ հունիսի 15-ին, ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը: Օրենքի համաձայն, ՀՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ և նարնջագույն: Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգը` տեքստը` Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» երգի հիման վրա: Ամեն տարի հունիսի 15-ին պետական խորհրդանշաններին նվիրված քայլերթ է իրականացվում: 2010-ին քայլերթին մասնակցել է շուրջ 2000 երիտասարդ, անցած տարի այդ թիվը կրկնապատկվել է:

15.06.16

ԱՄԱՌ

Ամառ, տարվա չորս եղանակներից մեկն է, գտնվում է գարնան և աշնան միջև։ Ամառը բնութագրվում է առավելագույն օդի ջերմաստիճանով։ Հյուսիսային կիսագնդում տևում է ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23), Հարավային կիսագնդում՝ ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21)։ Ամիսներն են՝ հունիս, հուլիս, օգոստոս։ Հարավային կիսագնդում դրանք ձմեռվա ամիսներ են։ Ցերեկվա տևողության ավելացման՝ մինչև 15 ժամ, և կեսօրին Արեգակի՝ հորիզոնից ունեցած բարձր դիրքի՝ 73°30՝ (հունիսի 22-ին) հետևանքով օդի ջերմաստիճանը ամռանը բարձրանում է առավելագույնը 42 °C (Արարատյան դաշտ), հարաբերական խոնավությունը հաճախ իջնում է 30 %-ից։ ՀՀ-ում ամառը ամենից վաղ սկսվում է Մեղրիում՝ ապրիլի 25-ից և տևում մինչև հոկտեմբերի 16-ը (173 օր), Արարատյան դաշտում համապատասխանաբար՝ մայիսի 1-5-ից հոկտեմբերի 4-10-ը (155- 160 օր), Սևանում՝ հուլիսի 5-10-ից օգոստոսի 25-27-ը (45-50 օր)։ Ըստ բարձրության՝ շոգ օրերի թիվը նվազում է. նախալեռներում ամառն Արարատյան դաշտում համեմատաբար մեղմ է, բարձրլեռնային գոտում՝ զով, կարճատև։ Ամռան առաջին կեսին ՀՀ տարածքը գտնվում է ցիկլոնների ազդեցության տակ, որոնցով և պայմանավորված են տեղումները, երկրորդ կեսին գերիշխում են արևադարձային չոր օդային զանգվածները, աշխուժանում են լեռնահովտային քամիները և մթնոլորտի վերընթաց հոսանքները, որի հետևանքով լինում են ամպրոպներ, երբեմն էլ կարկուտ, հաճախակի են խորշակները։ Ամռան ամիսներին են կատարվում խոտհարքը, հացահատիկի բերքահավաքը, հասնում են պտուղները։ Հին հայկական նշանավոր տոներից մեկը՝ Նավասարդը, տոնում էին օգոստոսի 11-ին, որը համարվում էր նաև Նոր տարվա սկիզբը:

01.16.15

Հաղթական մայիս

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։  Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որն հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ:   Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում:  Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը:  Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից... 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:   Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաև Պաշտպանության բանակի ստեղծման և 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը , երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին...

Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին:

06.05.16

ԱՎՐՈՐԱ

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակը տրվում  է այն հերոսին, ով օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանում իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:  Ապրիլի 24-ին մեկնարկեց Ավրորա մրցանակաբաշխությունը:  «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարեց մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անունները. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «Ավրորա»-ի դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն, ում անձնապես շնորհվեց 100 հազ. ԱՄՆ դոլար, ևս 1 մլն դոլարը նա կտրամադրի տարբեր կազմակերպությունների:  Մարգարիտ  Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30.000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80.000 մարդ։

25.04.16

Արկադի Տեր-Թադևոսյան /Կոմանդոս/

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,—հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է գնահատել իր ավանդը Արցախյան պատերազի հաղթանակի ամենակարկառուն հերոսներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը:  Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները: 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը: Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի՝ համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում: Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Ե´վ ինքը, և´ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում: Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ:  Հատկանշական է, որ Տեր-Թադևոսյանը չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը և ջանացել է իր ուսանողներին հեռու պահել զանգվածային ցույցերից՝ ի տարբերություն իր տիկնոջ՝ Հասմիկ Միխայիլովնայի, ով շարժման ամենասկզբից հանուն անկախության պայքարի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Արկադի Տեր-Թադևոսյանի՝ առաջին անգամ Ստեփանակերտ մեկնելը ստացվել է ավելի քան պատահական. իրավիճակը այնտեղ ծանր էր ու անհրաժեշտ էր, որ համալսարանի զինվորական դասախոսներից մեկը ուղեկցեր Երևանից բուժօգունություն և բժիշկներ տեղափոխող ուղղաթիռը: Ամբիոնի մյուս աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ռուսներ էին ու առանձնապես հետաքրքրված չէին Արցախի դրությամբ, հրաժարվում են աջակցել: Այդ գործն իր վրա է վերցնում Կոմանդոսը, ով Ստեփանակերտից վերադառնալուց հետո սեփական աչքերով տեսած սարսափելի տեսարանների ազդեցության տակ  շտապ զեկուցում է իրավիճակի մասին իր վերադասներին ու դիմում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարությանը՝ խնդրելով իրեն ընդգրկել՝ որպես խորհրդական: Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները: 1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին  իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը: Նշենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ուսանողների ու լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախ է համեստորեն շրջանցում իր մարտական ուղու վերաբերյալ հարցերը՝ հաղթանակի կերտման գործում կարևորելով բացառապես ժողովրդի միասնականությունը, հիշեցնելով Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ո՜վ, հա’յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», և հավելելով՝ «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…»: Նա չի սիրում խոսել նաև այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ: Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում: Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

07.04.16

Խորեն Աբրահամյան

Նրան շատերն են սիրում, նրա արվեստը բոլորն են գնահատում ու հասկանում, նրան փորձում են նմանվել, նրան չեն մոռանում, նրան միշտ սիրելու ու հիշելու են: Ապրիլի 1-ին ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահռչակ դերասան, ասմունքող Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Երբ ուրախացած հայրը շտապել է բարի լուրը հաղորդել քույրերին, նրանք դա որպես ապրիլմեկյան կատակ են ընդունել: Բաբկեն Աբրահամյանին դժվարությամբ, բայց հաջողվել է հավատացնել, որ ծնվել է Խորեն որդին։ Խորեն Աբրահամյանը հետաքրքրասեր երեխա է եղել բակում խաղալուց զատ, սիրում էր նաև ֆիլմեր դիտել: Խորեն Աբրահամյանը սովորել է Երևանի թատերական ինստիտուտում: Ավարտելով ուսումը` նա աշխատանքի է անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ 1979թ. ընտրվել է գլխավոր ռեժիսոր, իսկ 1988թ.` գեղարվեստական ղեկավար։ Նա առաջին անգամ նկարահանվում է 17 տարեկանում՝ «Արարատյան դաշտի աղջիկը» կինոնկարում։    Խորեն Աբրահամյանի մարմնավորած Կորիոլան հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին։ Ներկայացումը դիտելուց հետո, գերմանական թերթերը նրան բնորոշել են, որպես։ Դերը Աբրահամյանին բերեց ԽՍՀՄ պետական մրցանակ, իսկ գերմանական թերթերը նրան բնորոշեցին որպես «գերաստղ»։ Աբրահամյանի ձայնով «խոսող» Համլետն ուղղակի անկրկնելի էր, այն դիտելուց հետո Սմակտունովսկին ասել է․ «Ավելի լավ էր, քան ես խաղացել եմ»։ Թատրոնում խաղացած բազմաթիվ դերերից շատ հայ հանդիսատեսի համար Խորեն Աբրահամյանն այնուամենայնիվ մնաց հարազատ կինոյում խաղացած իր դերերով: 1982 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում Խորեն Աբրահամյանը բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որը բեմ բարձրացավ առաջին ու վերջին անգամ։ Պեպոն զայրացրել էր Հայաստանի կուսակցական ղեկավարությանը։ Հենց այս դեպքից հետո էր, որ դերասանին «աքսորեցին» Գյումրի։ Սունդուկյան թատրոն վերադառնալուց հետո Խորեն Աբրահամյանին սպասվում էր տհաճ անակնյալ։  Այն դերասանները, որոնք ժամանակին երդվում էին իր անունով, նրա դեմ էին դուրս եկել։ Սունդուկյան թատրոնի պատերը կհիշեն, որ ժամանակին նույն Խորեն Աբրահամյանը այլ դերասանների եւ ռեժիսորների հետ դեմ էր դուրս եկել Վարդան Աճեմյանին... ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։  Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան»-ը: Խորեն Աբրահամյանը  խռոված տեղափոխվում ու ապրում է ԱՄՆ-ում: Մի օր, դերասանի ամերիկյան բնակարանում հնչում է հեռախոսի զանգը: Խոսափողից լսվում է Վազգեն Սարգսյանի ձայնը: Վարչապետը դերասանին խնդրում է վերադառնալ հայրենիք: Երևանում Խորեն Աբրահամյանը շարունակում է ստեղծագործական գործունեությունը: Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջ՝ դերասանուհի Գոհար Գալստյանի հետ միասին բեմադրում է իր վերջին ներկայացումը։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Խորեն Աբրահամյանը մահանում է սրտամկանի կաթվածից

01.04.16

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

15.03.16

Մարտի 8-ի ծագումը

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ասում են, որ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել ի հակադրումն Պուրիմին՝ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար:

Այլ վարկածի համաձայն՝ այն շղարշ է՝ հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:

Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում:

Կանանց միջազգային օրը առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա: 1912-ին տոնը նշվեց մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ մարտի 2-ին: Եվ միայն 1914 թվականին մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

02.03.16

Մարտիրոս Սարյան

«Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ»։

Մ. Սարյան

Հայկական արվեստը և ազգայինը անհնար է պատկերացնել առանց Սարյանի։ Ինչպես անգնահատելի է Հովհաննես Թումանյանը ավանդը հայ գրականության մեջ, Թամանյանինը՝ հայ ճարտարապետության մեջ, և Կոմիտասինը հայ երաժշտության մեջ, այնպես էլ անգին է Սարյանի ավանդը։ Այս մարդիկ են, որ հաստատել են հայ ժողովրդական արվեստի ստանդարտները։

Մարտիրոս Սարյանի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը 1895թ. ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903թ.՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել է Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898թ.), Սոֆյա Միանսարյանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902թ.) և այլ գործեր: 1901թ. Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:

Ստեղծագործության 1-ին շրջանում (1904-1909թթ.) հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից՝ Սարյանն ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»: 1907թ. Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904թ., «Ծաղկած սարեր», 1905թ., «Համբույր», 1906թ., «Հեքիաթ», 1908թ., և այլն):

Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:

1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ: Մեծ եղեռնի (1915թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց:  1916թ. Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919թ. Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը: Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926-1928թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին: Նկարչի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.): 1955թ.-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967թ.-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է թղթադրամ:

25.02.16

Մայրենի լեզվի միջազգային օր

1947 թ., երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ. Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արեւելյան մասի բնակչության մեծ մասը, բնականաբար, դժգոհությամբ է ընդունում։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թ. Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է։ Զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Ահավոր ողբերգության հետևանքով բողոքի արդեն զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թ. բենգալերենն ի վերջո պետական լեզվի կարգավիճակ է ստանում։ Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թ. առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։ Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։ Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։ 2000 թվականից այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

15.02.16

Զորի Բալայան

Ծնվել է 1935-ի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957-ին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963-ին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը  1963-1973-ինԿամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967-ին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներովԿամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970-ին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։  1973-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայիտունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975-ին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան)։

Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է անցած դարի 60-70-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։ Եղել է 1988 թ. ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-91 թթ. Մ. Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բ. Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությւոնների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-92 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թ. Սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականույունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։ 1992-95 թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 - 94 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշնակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։ ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիությենական գրական մրցանակների դափնեկիր է։ 2006 թ. Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով։ 2010թ. փետրվարի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[1]:

08.02.16

Facebook

Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), սոցիալական ցանցը  ստեղծվել է 2004 թ. փետրվարի 4-ին  Մարկ  Ցուկերբերգի  կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։ 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն  Միացյալ Նահանգներում, Մեծ րիտանիայում և Կանադայում։ 2012 թ. հոկտոմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թ. ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար : Ըստ alexa.com կայքի դասակարգման՝ ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում: Ֆեյսբուքի գաղափարը հղացել է Մարկ Ցուկերբերգի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy -ում, որը գտնվում է Նյու Հեմպշիրում։ Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ Մարկ Ցուկերբերգը ընդունվեց Հարվարդ, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։ Ապա 2003 թ. հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։ Որպեսզի հասնի իր նպատակին, Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ՚ (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու): Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումների։ Կայքը արագ աճեց, սակայն մի քանի օր անց փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, իսկ Մարկ Ցուկերբերգը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ։ Որպես պատիժ սահմանվեց հեռացումը։ Սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին։ Հետագայում Մարկ Ցուկերբերգը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա։ Նա իր համակուրսեցիների համար բացում է կայք, որտեղ մարդիկ սկսեցին կիսվել նախագծի մասին իրենց մեկնաբանություններով։ Հաջորդ կիսամյակում, 2004 թ. հունվարին, Մարկ Ցուկերբերգը սկսում է գրել կոդ նոր կայքի համար։ Ըստ նրա խոսքերի, նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին Harvard Crimson-ի գրած խմբագրական հոդվածից։ 2004 թ. հունվար 4-ին Մարկ Ցուկերբերգը մեկնարկեց TheFacebook կայքը thefacebook.com հասցեով։ Ֆեյսբուքի անվան միտքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է Մարկ Ցուկերբերգի ավագ դպրոցի ուսումնական տարիների հետ։ Հեղինակավոր Phillips Exeter Academy -ում, որտեղ նա սովորել է, յուրաքանչյուր ընդունվողի տրվում էր ուսանողների տեղեկատու, որը պարունակում էր բոլոր համադասարանցիների նկարները, հասցեները և հեռախոսահամարները։ Տեղեկատուի օրիգինալ անվանումը «The Photo Address Book» էր, բայց բոլոր ուսանողները այն անվանում էին ուղակի «The Facebook»։ Կայքի մեկնարկումից վեց օր անց, երեք հարվարդյան բարձր կուրսեցիներ՝ Կամերոն Ուինկլվոսը, Թայլեր Ուինկլվոսը և Դիվյա Նառենդրան, մեղադրեցին Մարկ Ցուկերբերգինայն բանի համար, որ նա միտումնավոր մոլորեցրել է նրանց, իբրև թե կօգի ստեղծել սոցիալական HarvardConnection.com ցանցը, սակայն դրա փոխարեն Մարկը, օգտագործելով իրենց գաղափարները, կառուցել է մրցակցող արտադրանք։ Նրանք բողոքեցին համալսարանական Harvard Crimson խմբագրությանը, և այն սկսեց հետաքննություն այդ գործով։ Հետագայում հայց է ներկայացվում դատարանում ընդդեմ Մարկ Ցուկերբերգի։ Անդամակցությունը սոցիալական ցանցում ի սկզբանե սահմանափակված էր Հարվարդի ուսանողներով։ Առաջին ամսվա ընթացքում նրանում գրանցած էին Հարվարդի ուսանողների ավելի քան կեսը։ Շուտով Ցուկերբերգինն միացան  Էդուարդո Սավերինը (ֆինանսների գծով տնօրեն), Դասթին Մոսկովիցը (ծրագրավորող),  Էնդրյու Մակ-Կոլլում (նկարիչ) և Քրիս Հյուզը, որպեսզի օգնեն նրան կայքի առաջխաղացման հարցում։ 2004 թվականի մարտին Ֆեյսբուքը ընդլայնվեց մինչև Սթենֆորդի, Յեյլիի և Կոլումբիայի համալսարաններ։ 2004 թ. հունիսին Ֆեյսբուքը տեղափոխվում է Պալո Ալտո (Կալիֆորնիա)։ Նախքան տեղափոխվելը, Ցուկերբերգը և Սավերինը Մանհեթենի  չինական ռեստորանում ծանոթանում են Շոն Պարկերի հետ։ Մի քանի շաբաթ անց նրանք հանդիպում են Պալո Ալտոյում։ 2004 թ. կեսին Ֆեյսբուքը գրանցվում է որպես ընկերություն և Պարկերըդառնում է նրա առաջին նախագահ։ Նույն ամսում ընկերությունը PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլի կողմից ստանում է իր առաջին ավանդները։ Հենց Շոնն է, որ գտնում է Ֆեյսբուքի համար առաջին ավանդատուներին՝ Փիթեր Թիլին, Ռիդ Հոֆմանին, իսկ ներդրումների ստացման գործընթացում հասավ նրան, որ տնօրենների խորհրդումՄարկից առաջ մնա 5 տեղից 3 տեղ։ Թիլի խոսքերով, Շոնն առաջինն էր, որ ներուժ տեսավ ընկերության մեջ և ՙեթե Մարկի մոտ թեկուզ մի վայրկյան կասկածներ էին առաջանում, Շոնը միանգամից կասեցնում էր դրանք։ 2005 թվականին Շոն Պարկերը լքում է ընկերությունը։ Չնայած դրան, նա մնում է ներգրավված Ֆեյսբուքի զարգացման գործընթացի մեջ և պարբերաբար հանդիպում է Ցուկերբերգի հետ։ 2005 թ. ընկերությունը գնելով տիրույթի անվանում ՙfacebook. com՚-ը 200 000 դոլարով, հեռացնում է The մասնիկը իր անվանումից։ 2006 թ. սեպտեմբերի 26-ից հասանելիության ցանց բացվում է ցանկացած ինտերնետ օգտվողի համար, ում 13 տարին լրացել է և ունի էլեկտրոնային փոստի հասցե։ 2007 թ. հոկտեմբերի 24-ին Microsoft-ը հայտարարեց 1,6% բաժնետոմսերի 240 միլիոն դոլարով գնման մասին, դրանով իսկ գնահատելով ամբողջ ընկերությունը 15 միլիարդ դոլար։ Microsoft-ը միջազգային իրավունք ստացավ Ֆեյսբուքում գովազդ տեղադրելու։ 2008 թ. հոկտեմբերին Ֆեյսբուքը հայտարարեց Դուբլինում միջազգային գրասենյակի բացման մասին։ 2009 թ. սեպտեմբերին առաջին անգամ հայտարարվեց շահույթի ստանալու մասին։ 2010 թ. նոյեմբերին ըստ SecondMarket Inc -ի տվյալների ընկերության գինը կազմում է 41 միլիարդ դոլար (որը փոքր-ինչ բարձր է, քան eBay-ինը)։ Այդ կերպ Ֆեյսբուքը ԱՄՆ-ում ինտերնետ-ընկերությունների մեջ մեծությամբ դարձավ երրորդը (Google-ից և Amazon-ից հետո)։ 2011 թ. հունվարի 2-ին The New York Times խմբագրության տվյալներով Ֆեյսբուքի գինը հասավ 50 միլիարդ ամերիկյան դոլարի։ Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թ. հետո։ 2010 թ. մարտի 13-ին Ֆեյսբուք այցելեց ավելի մարդ, քան Google։ Ինչպես նաև Ֆեյսբուքը դարձավ լավագույն սոցիալական ցանցը ութ առանձին շուկաներում՝ Ֆիլիպիններում, Ավստրալիայում,Ինդոնեզիայում, Մալազիայում, Նոր Զելանդիայիում, Հոնկոնգում և Վիետնամում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում, որոնց թվին է պատկանում Google Orkut-ը՝ Հնդկաստանում, Mixi.jp-ը՝ Ճապոնիայում, CyWorld -ը՝ Հարավային Կորեայում, և Yahoo! Wretch.cc -ը արտադրանք Թայվանում։

01.02.16

Դուշման Վարդան

Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ։ Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։ Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ։ 1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում։ 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի։ «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի։ Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»։ Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։ 1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։ «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»։ Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ։ «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի», -հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին։<br>Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ։ Արցախում զենքի պակաս կար և 1989 թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ։ «Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից»։ Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»։ Իսկ պատերազմը գնալով ուժգնանում էր։ Կատաղի մարտեր էին տեղի ունենում Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի շրջաններում։ Վարդանը անցնում է Կոռնիձոր (Корнидзор)։ Ընկերները նրան կոչում են «Դուշման»։ Այս մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում։ Այնուհետև Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին։ Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ 1991 թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին։ Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։ Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռվողներ։ Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց և ինքը՝ Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։ Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովման համար։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։

26.01.15

FREE HUGS

Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ  մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը ՝ Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day):  Նրա հիմքերը դրվել են ԱՄՆ-ում 1986 թ. Գրկախառնությունների ազգային օրվա (Natioanal Hugging Day) անվան ներքո, իսկ հետո նպատակասլացորեն, տարածվել է աշխարհով մեկ: Համաձայն տոնի ավանդույթի` ընկերաբար կարելի է գրկել անգամ անծանոթ մարդուն: Չնայած այդ տոնի երիտասարդ տարիքին, այսօր դժվար է գտնել նրա հեղինակին. անհայտ է, թե  ու՞մն է հունվարի 21-ը «սերտորեն» նշելու գաղափարը, և ի՞նչու է ընտրվել հենց այդ տարեթիվը: Ընդունված է, որ այդ տոնի նախաձեռնողները ուսանողներ են եղել: Հենց այդ օրը   տղաները և աղջիկները միմյանց փարվում էին առանց ինտիմ մտադրությունների: Յուրօրինակ լեգենդի համաձայն՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր ջերմությամբ: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ, ովքեր ձգտում են ձեզ իրենց գիրկն առնել, ցանկանում են զգալ անվտանգության, հարմարավետության և սիրո զգացում: Գրկախառնությունները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Մենք գրկում ենք ընկերներին և հարազատներին  հանդիպելիս, բաժանումից հետո, գրկում ենք միմյանց, որպեսզի արտահայտենք մեր ուրախությունն ու շնորհակալությունը: Հաճելի է այն, որ հունվարի 21-ի տոնակատարությունը չի պահանջի նյութական ծախսեր: Դուք պետք է ձեր ջերմությունը շռայլորեն շնորհեք բոլոր նրանց, ում անհրաժեշտ եք համարում: Հարազատներին և սիրելի մարդկանց գրկախառնություններ նվիրեք՝ շնորհավորելով տոնը, ի նշան նրանց նկատմամբ ջերմ վերաբերմունքի, այդ կերպ հիշեցնելով ձեր անկեղծ, ջերմ զգացումների մասին:

12.01.16

Կապիկի տարվա մասին

2016 թվականը, աևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Ներկայացնում ենք  գալիք տարվա և կենդանու առանձնահատկությունները: Եվ այսպէս, ի՞նչ է սպասւում մեզ Կապիկի տարում: Սկսենք նրանից, որ Կապիկն իր իրավունքների մէջ է մտնում ոչ թէ հունվարի 1-ից, այլ փետրւարի 8-ից և տևելու է մինչև 2017 թ-ի հունվարի 27-ը: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ որ առումով նման է մարդկանց: Նա խելացի է, հնարամիտ և միևնոյն ժամանակ՝ անկանխատեսելի: Նա կարող է ինչպէս ստեղծել, այնպէս էլ՝ կործանել: Կրակէ կապիկը կրկնակի կապիկ է: Ինչպէս կրակը կարող է տաքացնել տները և այրել դրանք, այնպէս էլ կապիկը: Հենց նմանատիպ տարում մարդիկ հնարավորություն կստանան փոխել իրենց կյանքը, անել այն, ինչ վաղուց էին երազում: Կապիկի տարում սովորաբար խոշոր իրադարձութիւններ են տեղի ունենում, որոնք վերաբերում են ոչ միայն անհատների կյանքին, այլև տարբեր երկրներին: Կապիկի տարում պետք է գործել վճռական՝ հույսը դնելով սեփական կամքի և ուժերի վրա. Կապիկը չի սիրում նրանց, ովքեր ձեռքերը ծալած սպասում են ինչ որ բանի: 2016 թւականի գույնը կարմիրն է և նարնջագույնը: Հենց այս գույնի քարերը՝ ռուբին, նռնաքար, հաջողութուն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից է նաև մետաղը, այնպես որ՝ գալիք տարի նախապատվությունը պետք է տալ մետաղյա իրերին: 2016 թվականը նահանջի տարի է, և աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ամուսնության հարցում: Այս առումով Կապիկը բավականին թեթևամիտ և անկայուն է: Միևնույն ժամանակ, գալիք տարին միայնակներին հնարավորություն կտա նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու: Աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016 թվականը կժպտա նրանց, ովքեր շատ կաշխատեն: Տարին բարեհաջող կլինի աշխատանքի և նույնիսկ մասնագիտության փոփոխության համար: Սակայն նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերին, ավելի լավ է չփորձեն նման բան անել:

12.12.15

Դեկտեմբերի 7

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ: Ինչպես ամեն մի ուժեղ երկրաշարժ, այնպես էլ Սպիտակի երկրաշարժը, ունի իր որոշակի առանձնահատկությունները: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի և մեծ ավերումների հիմնական պատճառները, նպատակ ունենք ամեն մի քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել: Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները` աններելի շատ:

01.12.15

Սուրճի օգտակար հատկությունների մասին

Սուրճն ունի բավականաչափ անկայուն հեղինակություն, չնայած, իրականում այն կարելի է ամբողջությամբ անվանել և՛ դեղ, և՛ թեթև խթանիչ, անգամ՝ հակադեպրեսանտ: Մասնագետները նշում են սուրճի առնվազն 11 օգտակար հատկությունների մասին:

1. Զարմանալի է, բայց փաստ է. սուրճը վատ չի զուգակցվում ալկոհոլի հետ: Այն իմաստով, որ գիտնականները ապացուցել են. ալկոհոլային խմիչքների սիրահարները, ովքեր կանոնավոր օգտագործում են սուրճ, ավելի քիչ են վտանգվում` հիվանդանալու լյարդի ցիռոզով: Իհարկե, չհիվանդանալու համար ավելի լավ է դադարել խմելը: Բայց փաստերի հետ չեն վիճում:

2.Կոֆեինն իջեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը: Մարմնի համար նախատեսված լոսյոնները ՝ կոֆեինի և կանաչ թեյի պարունակությամբ, կանխում են չարորակ ուռուցքների առաջացումը:

3.Գիտնականները պարզել են, որ օրվա մեջ 1-2 բաժակ սուրճը բարձրացնում է տրամադրությունը և ընդհանուր ինքնազգացողությունը: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել դոպամինին՝ նյութ, որը, գիտնականների կարծիքով, պատասխանատու է սուրճ ըմպելիքից մեր կախվածության համար: Բայց մի ոգևորվեք: Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրվա մեջ խմում են 2 բաժակից ավելի սուրճ, վտանգում են իրապես հասկանալու, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում խուճապային գրոհների նոպաները:

Հետազոտությունը, որը տևել է շուրջ 30 տարի, հաստատել է, որ նրանց մոտ, ովքեր չեն սիրում սուրճ խմել, Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդանալու վտանգն ավելի բարձր է, քան սուրճի սիրահարների մոտ:

4. Հռչակավոր հակաօքսիդանտներ, որոնց օգտակարության մասին բարձրաձայնում են բոլոր դիետոլոգները և ճիշտ սննդակարգի հետևորդները, պարզվում է՝ մեծ քանակությամբ կան սուրճի մեջ:

5. Հետազոտությունները հաստատում են, որ մարզասրահում հյուծող պարապմունքներից հետո մեկ բաժակ սուրճը վերացնում է ցավը` մկաններում և ասպիրինից արդյունավետ է գործում:

6. Փառազրկվել է նաև միֆն այն մասին, որ սուրճից խախտվում է սրտի գործունեությունը: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ օրական 4-5 բաժակ սուրճը դարձնում է ավելի քիչ խոցելի զանազան բնույթի սրտանոթային հիվանդությունների նկատմամբ:

7.Նրանց, ում մասին ասում են, որ ունեն «օրիորդական հիշողություն», նույնպես չի խանգարի օրվա մեջ մի քանի գավաթ սուրճը. գիտնականները հաստատում են, որ սուրճը բարելավում է կարճատև հիշողությունը: Հնարավոր է՝ այս ամենը նրա օրգանիզմի վրա խթանիչ ազդեցության մեջ է:

8. Սուրճի սիրահար կանայք չպետք է անհանգստանան ծեր տարիքում իրենց հիշողության համար: Ընդամենը 3 գավաթ սուրճ օրվա մեջ և կանայք, ովքեր հատում են 60 տարեկանի սահմանը, ավելի քիչ կտառապեն հիշողության կորստից ու կոգնիտիվ ֆունկցիայի վատթարացումից:

9.Կոֆեինը հիպերտոնիա չի առաջացնում: Նրանց մոտ, ովքեր սուրճ ընդհանրապես չեն խմում, 1-2 գավաթից հետո ժամանակավորապես բարձրանում է արյան ճնշումը: Իսկ նրանք, ովքեր մշտապես սուրճ են խմում, նման բան տեղի չի ունենում, հավանաբար՝ կախվածությունից ելնելով:

10.Սուրճn օգտակար է երեխաների համար. 1999 թ. պաշտոնապես հավանություն են տվել մանուկներին կոֆեինային ներարկումներին, շնչառության անսպասելի դադարի դեպքում` խթանման նպատակով:

11.Սուրճի օգնությամբ կարելի է անգամ խուսափել ատամնաբույժին այցելելուց, կարևորը՝ գավաթի մեջ մի լցրեք շաքար և կաթ: Բոված կոֆեինային հատիկներն ունեն որոշ հակամանրէային հատկություններ, ունակ են ոչնչացնել Streptococcus mutans մանրէն, որն ատամների վրա կարիեսի և անցքերի ձևավորման պատճառներից մեկն է: Ի դեպ, սուրճի նման հատկությունը որևէ կապ չունի կոֆեինի հետ, հետևաբար, առանց կոֆեինի սուրճի սիրահարներին պետք չէ վախենալ:

Չնայած սուրճի այդքան դրական կողմերին և հատկություններին՝ պետք չէ հատուկ սկսել խմել, հատկապես եթե մինչ այդ ձեզ չեք դասել սուրճի սիրահարների շարքին: Սուրճի սիրահարները պետք է հիշեն, որ, չնայած շատ հետազոտություններ խոսում են օրական 3 գավաթ սուրճի օգտակարության մասին, ըմպելիքի քանակը խիստ անհատական է:

23.11.15

Հրաչյա Ներսիսյան

Հրաչյա Ներսիսյանը 20-րդ դարի հայ բեմի և էկրանի խոշորագույն դերասաններից է, արվեստագետ, ով դարձավ հայ նորագույն թատրոնի ստեղծողներից մեկն ու դերասանական արվեստում գոյավորեց այնպիսի սկզբունքներ, որոնք մինչև այսօր չեն կորցնում իրենց հանդեպ հետաքրքրությունը, դառնում են ուսանելի նաև այսօր` առիթ տալով սկիզբ դնելու Հրաչյա Ներսիսյանի գեղարվեստական յուրատիպությունների հետազոտմանն ու ուսումնասիրմանը: Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895թ.-ին, Կոստանդնապոլսին մոտիկ Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում,  ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունը ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։ Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։   Բեմական գործունեության առաջին իսկ շրջանում Ներսիսյանը ստեղծոլ է հուզական ու անմիջական հզոր կերպարներ: Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։  1918-ին Մկրտիչ Ջանանը  կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թ.-ին, «Ձայնը հնչեց»  պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին,  ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։  Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի  և  Հովհանես Աբելյանի ղեկավարությամբ։ 1922թ.-ին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին  և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում  և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան  Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։ 1923 թ.-ից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի  դերասանը։ Միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925թ.-ից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961թ-ին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։ Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։ Տաղանդավոր դերասանը 1961թ-ի նոյեմբերի 6-ին հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին:

03.10.15

Աշուն...

Աշունը այն եղանակներից է, որը ստիպում է զգալ այն, որը ուրիշ եղանակներին չես կարող զգալ: Աշնանը բնությունը իր զարմանահրաշ գույները շռայլորեն տարածում է ամենուր: Աշունը մյուս եղանակներից տարբերվում է իր ջերմությամբ, իր գույներով: Աշնանը տերևները ծառերին կախարդական գույներ են ստանում: Աշնանը տերևները ծառի ճյուղերին, հոգևարքի նմանվող վերջին ճիգեր են գործադրում, որ չպոկվեն, բայց տերևները պոկվում են և հեզաճկուն և սեթևեթող պարով իջնում գետին: Մայթերը ծածկվում են երփներանգ գույներով: Աշունը գունառատ և ռոմանտիկ է: Աշուն ասելով գրեթե բոլորի մտքին գալիս է Տերյանը, որին հնարավոր չէ չսիրել ու չզգալ նրա թախիծը:

Հնչում է անվերջ աշնան թախիծով

Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.

Հարազատ է ինձ այդ երգը հեծող —

Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,

Անձրևի նըման լալիս են անվերջ

Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝

Պատի հետևում և իմ հոգու մեջ...

20.10.15

Աֆորիզմներ անկախության մասին

Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության:


Նա ով խիզախ է, անկախ է:


Ես գիտեմ միայն մեկ ազատություն, և դա մտքի ազատությունն է:


Մարդը ազատ է այն պահից, երբ նա զանկանում է լինել ազատ:


Քանի դեռ մենք ազատ ենք ընտրել մեր գործողությունները, մենք ազատ չենք այդ գործողությունների հետևանքների ընտրության հարցում:


Անկախությունը դա հնարավորություն է դառնալ ավելի լավը:


Ավելի լավ է մեռնել անկախության համար, քան ապրել շղթայված:


Քնած ժամանակը լավագույն ժամանակն է անկախ լինելու համար, քանի որ երազներում չկա օրենքներ:


Անկախությունը անվճար չի, այն արժե օրեկան մեկ զինվոր:


Թող անկախությունը երբեք չմահանա Ձեր ձեռքերում:


Առանց անկախության, ոչ ոք իրականում անուն չունի:

18.09.15

Արթուր Ալեքսանյան

Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունում 98 կգ քաշային կարգում փայլեց Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանը ֆանտաստիկ ելույթին չեմպիոնական վերջակետ դրեց: Եզրափակչում Արթուրի մրցակիցը հանրահայտ ըմբիշ Հասեմ Ռեզաին էր: Գոտեմարտն ավարտվեց 3 : 0 հաշվով` Արթուրի հաղթանակով: Այսպիսով` 23-ամյա ըմբիշը մարզական կարիերայում երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն` կրկնելով 2014թ. Տաշքենդում գրանցած արդյունքը:

09.09.15

Օգտակար խորհուրդներ կանանց

Փաստ է, որ կնոջ օրգանիզմը էականորեն տարբերվում է տղամարդու օրգանիզմից: Նրանք տարբեր մթերքներ են սիրում, և դա պատահական չէ, չէ՞ որ երկուսի պահանջները լիովին տարպեր են: Կան մթերքներ, որոնք կինը պարզապես պարտավոր է ուտել կանոնավոր կերպով: Դրանք 10-ն են:

Ձուկ. Ձուկը արունակում է մեծ քանակությամբ յոդ և ֆոսֆոր, վիտամի D և անտիօքսիդանտներ: Հատկապես թույլ սեռի ներկայացուցիչների համար կարևոր են Օմեգա-3-ի յուղային թթուները (դրանք ձկան մեջ շատ են), հատկապես ոչ երիտասարդ տարիքում: Ձուկը կանխարգելում է սիրտանոթային հիվանդությունները և բարձրացնում սերոտոինի մակարդակը՝ ինչը լավացնում է տրամադրությունը, զերծ պահում դեպրեսիաներից և անքնությունից, իսկ դա գեղեցկության գլխավոր գրավականն է: Ձուկը լավացնում է մաշկը և կալցիումի աղվբուր է, ինչն անհրաժեշտ է մեր մազերի և եղունգների համար:

Վարսակի շիլան և թեփը մտնում են իրենց արտաքին տեսքի մասին հոգ տանող կանանց համար անհրաժեշտ սննդակարգի մեջ: Վարսակի ձավարը դուրս է մղում խոլեստերինը և այլ վնասակար նյութերը, վերացնում հիպերտոնիան և կանխարգելում է սրտի ինֆարկտը: Իդեալական տարբերակ է վարսակի թեփը:

Հատապտուղներ: Բոլորին հայտնի է հատապտուղների հրաշագործ ազդեցությունը, ընդ որում՝ ցանկացած հատապտղի, և մենք ամռանը փորձում ենք հնարավորինս շատ հատապտուղ ուտել, ինչպես նաև՝ սառեցնել ձմռան համար: Հատապտուղները վիտամինների, հակաօքսիդանտների գերհարուստ պաշար ունեն և, հետևաբար, առողջության, աշխույժության, դեմքի լավ գույնի և գեղեցիկ կառուցվածքի գրավական են: Դրանք բոլորը, հատկապես հապալասը, օգնում են պահպանել տեսողությունը, իսկ ելակն ու ազնվամորին բուժում են անգամ քաղցկեղը: Հաղարջը C վիտամինի հարուստ աղբյուր է:

Նոր կամ քաղցր կարտոֆիլն անփոխարինելի է շաքարախտի դեմ պայքարում և պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և հակաօքսիդանտներ: Այն առավել օգտակար է եփել առանց կճեպը մաքրելու:

Ընկույզ: Օրեկան 3-4 հատ ընկույզը շատ կարևոր է կանանց սննդակարգի համար: Ճիշտ է, ընկույզը մեծ քանակությամբ ճարպ է պարունակում, սակայն դրանք հենց այն ճարպերն են, որոնք օգնում են նիհարել (սակայն շատ ուտելուց դրանք ևս գիրացնում են): Նուշը և բրազիլական ընկույզը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում: Դրանից բացի բոլոր տեսակի ընկույզների մեջ կա սելենիում, որը կանխարգելում է քաղցկեղը: Ընկույզը լավ է նաև շաքարախտի, հիպերտոնիկների, ասթմայի և արթրիտի, նյարդային և լյարդի հիվանդությունների համար: Դրանք օրգանիզմին կենունակություն են տալիս և ամրացնում իմունիտետը:

Ձու: Ձուն յուրահատուկ բաղադրություն ունի, այն պարունակում է բազմաթիվ սննդարար բաղկացուցիչներ, հետևաբար մաշկի և մազերի վրա շատ դրական ազդեցություն է ունենում: Դեղնուցը հարուստ է կարևոր ճարպաթթուներով, սպիտակուցը օգտագործվում է շատ դիետաներում, այն օգտակար է և ունի համեմատաբար քիչ կալորիականություն:

Կանաչեղեն: Հազարը, սպանախը, բրոկկոլին, կաղամբը պարունակում են շատ քիչ կալորիականություն և մեծ քանակությամբ միկրոտարրեր և վիտամիններ: Քլորոֆիլը շատ ուժեղ հակաօքսիդանտ է:

Կակաո: Կակաոն բարձրացնում է տրամադրությունը և լավացնում գլխուղեղի աշխատանքը, այն  բարձրացնում է կենսունակությունը և մաշկին թարմություն հաղորդում, ինչպես նաև թեթևացնում է նախադաշտանային ախտանիշը:

Կեֆիրը և մածունը կալցիումի մեծ աղբյուր են, լավ են մազերի և եղունգների համար, կարգավորում են աղեստամոքսային համակարգի աշխատանքը, ինչը ոչ պակաս կարևոր է օրգանիզմի, լավ ինքնազգացողության և գեղեցկության համար:

23.08.15

Հետաքրքիր է իմանալ

Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է: Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում: Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս: Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին... Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման և Սիրիուս աստղի երևալու միջև ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի: Ռուսները Նոր տարին նշել են սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին: 1582 թվականից որոշվեց Նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը: Նոր կամ Գրիգորյան տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր: Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան: Շատերը գտնում են, որ վաղածին երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման հավանականությունը քիչ է: Թերևս, բայց վաղածին են եղել Նյուտոնը, Դարվինը, Նապոլեոնը, Վոլտերը, Ռուսսոն, Կյուվեն, Հյուգոն, Լամարթինը և շատ ուրիշներ: Վոլտերը և Նյուտոնն ապրել են 84 տարի, Հյուգոն՝ 80 տարի: Մարդու օրգանիզմի արյունատար անոթներն ունեն հարյուր հազար կմ երկարություն: Ինչո՞ւ կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ, այսպիսին էր անգլիական հեռուստատեսության հայտարարած մրցույթի հարցերից մեկը: Առաջին մրցանակը ստացավ 54-ամյա Էվելին Վուդը, որը պատասխանել էր այսպես. «Որովհետև կինն ավտոմեքենային վերաբերվում է ինչպես իր ամուսնուն, այն դեպքում, երբ ամուսինը՝ ինչպես իր կնոջը: Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:

03.08.15

Վարդավառ

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։ Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը նշում է հուլիսի 12-ին: Վարդավառը տոնում են Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը` Զատիկից 98 օր հետո, կարող է ընկնել հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյաց եկեղեցում տոնը կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «Վարդ» եւ «Վառ» բառերից եւ նշանակում է ջրով օծված։ Վարդավառը տոնել են նաեւ հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը եւ այն: Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը 5000 տարվա պատմություն ունի, որի վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերեւս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Վարդավառի տոնը կապվում է Ջրհեղեղի եւ Նոյի տապանից իջնելու հետ, իսկ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտվում է իբրեւ Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Իսկ ազգագրագետների մեկնաբանությամբ, հեթանոսական Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության եւ սիրո աստվածուհի Աստղիկի եւ Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով եւ ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանում, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…

Հաշվի առնելով այն փաստը, որ հատկապես վերջին տարիներին մեզանում միմյանց վրա ջուր ցողելու եւ իրար վարդեր նվիրելու փոխարեն փողոցում անսպասելիորեն սառը լոգանք ընդունելու սովորությունն է զարգանում, այսօր մնում է միայն ներողամիտ ժպտալ, մի լավ ծիծաղել ու մտածել, որ անհարմար վիճակում մենակ դու չէ որ հայտնվել եք:

10.07.15

Լյուդվիգ Դուրյան

Լյուդվիգ Դուրյանը ծնվել է 1933 թ. հունիսի 21-ին Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1935 թվականին ընտանյոք տեղափոխվել է Հայաստան: Ավարտել է Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել Հայաստանի գրահրատարակչության ասպարեզում և բեղմնավոր, շնորհակալ աշխատանք կատարել մեր հին և նոր գրականության արժեքավոր գրքերի հրատարակման ասպարեզում: Նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Հովհ. Թումանյանի անվան գրական մրցանակի: Իր սկզբունքայնության, մարդկային բարձր արժանիքների շնորհիվ Լյուդվիգ Դուրյանը մեծ հեղինակություն էր վայելում գրական հասարակայնության շրջանում, սիրված և ճանաչված անուն էր թե’ գրաքննադատների և թե’ ընթերցողների կողմից:  Լյուդվիգ Դուրյանը, որը շուրջ երեք տասնամյակի հասնող բանաստեղծական ժողովածուներով, մասնավորապես` «Մաշտոց», «Ասք հողի» պոեմներով, «Լեռները չեն խոնարհվում», «Եռագույն առագաստ», «Արև խաչքար», «Եվ մանանա, և նշխարք»,«Քարե արցունք» գրքերով, ինչպես նաև բոլորովին վերջերս հրատարակած «Կյանք իմացյալ» հոբելյանական ընտրանիով մնայուն տեղն է հաստատել` ընդգծված ազգային-հայրենասիրական թեմատիկայի, ինքնատիպ ձեռագրի և անշփոթելի արտահայտչամիջոցների շնորհիվ: Լյուդվիգ Դուրյանը փնտրված հեղինակ էր նաև մեր երգահանների համար` նրա տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր, որոնք ընդլայնել են նրա ճանաչման սահմանները: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ինքը ևս ակտիվորեն զբաղվում էր թարգմանությամբ` թողնելով օրինակելի, բարձրարվեստ թարգմանությունների հրաշալի նմուշներ: Բանաստեղծը մահացել է 1910թ-ին:

22.06.15

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է 951թ-ին  Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։  Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։ Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների   աղանդին պատկանելու համար: Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին: Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն: Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ «Մատյան Ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։

28.08.14

Բեռլինի պատը

53 տարի առաջ՝ 1961թ. օգոստոսի 13-ին, սկսվել է Բեռլինյան պատի կառուցումը: Այն կոչված էր նվազեցնելու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից Արևմտյան Բեռլին փախստականների քանակը: Արևմտյան երկրները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, Գերմանիայի դեմոկրատական և դաշնային հանրապետություններում ցույցեր տեղի ունեցան, սակայն ապարդյուն. Բեռլինի մեջտեղում վեր էր խոյանում 5 մետրանոց բետոնե պատը: Քաղաքները բաժանող պատի երկարությունը 45 կմ էր՝ գումարած ևս 120 կմ Արևմտյան Բեռլինի շուրջը: Պատի արևելյան կողմում կես կիլոմետրանոց մեռած գոտի էր, որտեղ կանգնած էին պատերազմի ժամանակ ավերված տներ: Գերմանիայի` երկու մասի բաժանման պատճառը <<սառը պատերազմի>> քաղաքականությունն էր, որը սկսեցին իրականացնել Խորհրդային Միության հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցները 1946թ.-ից: 1949թ. սեպտեմբերի ստեղծվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, իսկ մեկ ամիս անց` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: 1989թ.-ին պատն արդեն իրենից ներկայացնում էր 106կմ  երկարությամբ և միջինը 3,6մ բարձրությամբ բետոնապատ մի բարդ համալիր էլեկտրական լարվածության տակ գտնվող ազդանշանային պարիսպներով: Սկզբնական շրջանում գործում էր 13 սահմանային անցակետ, սակայն 1989թ. դրանց թիվը կրճատվում է մինչև 3-ի: 1989-ի նոյեմբերի 9-ին՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում կոմունիստական ռեժիմի անկումից հետո, պատը քանդվեց: Արևմտյան Բեռլին այցելելու համար ԳԴՀ քաղաքացիներից հատուկ թույլտվություն էր պահանջվում: Ազատ անցման իրավունք ունեին միայն թոշակառուները: Տարբեր տվյալներով, Բեռլինյան պատն անցնելու փորձի արդյունքում զոհվել է 125-1245 մարդ, եղել են հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 75000 մարդ ձերբակալվել է: ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն, փախուստի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում: Առավել վտանգավոր էր փախուստին օգնողների վիճակը. նրանց ցմահ բանտարկություն էր սպասում: ԳԴՀ Պետական անվտանգության նախարարության արխիվներում պահպանված փաստաթղթերը վկայում են, որ իշխանությունները հրամայել են ոչնչացնել բոլոր փախուստի դիմողներին անխտիր, ներառյալ նաև երեխաներին:

15.08.14

Գետաշենի Արծիվը

Վախենում եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով: 1991 թվականի ապրիլի 30-ին, երբ Գետաշենում դրությունն օրհասական էր,  Օղակ» գործողություն ժամանակ զոհվում է, Գետաշենի Արծիվը: Եվ նորից մահ իմացյալ… Թաթուլն էլ չկար… Նա ընկավ իր ուխտի կես ճանապարհին, ընկավ, որ Արցախը հավերժի, ընկավ, որ Գետաշենը կանգուն մնա: Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։  Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված, Միացում կազմակերպության անդամ էր։ 1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։ Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով։Թաթուլ Կրպեյան, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»

08.08.14

Գալյա Նովենց

«Վերևից հրաման էր տրված, որ դերասանուհի դառնամ»

Հուլիսի 22-ին, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային մի շարք կինոփառատոնների մրցանակակիր Գալյա Նովենցը: Անվանի դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է 1958 թվականին` ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երեևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, ինչպես նաեւ Սոս Սարգսյանի գլխավորած  «Համազգային» թատրոններում, իսկ կյանքի վերջին տարիներին հանդես է եկել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Թատրոնում խաղացած հիսունից ավելի դերերից բացի, Գալյա Նովենցը նկարահանվել է նաև «Բարեւ, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Այս խաչմերուկում», «Կտոր մը երկինք», «Սպիտակ անուրջներ», «Գիքորը» և այլ մի շարք ֆիլմերում: 1985թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոնների ժամանակ, «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականի և մրցանակի: 2007թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 2008թ. երևանյան «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ արժանացել է «Հատուկ մրցանակի»: Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ: 1995թ-ից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:

18.07.14

Ասույթներ

Նախ հարկավոր է սովորել գոյատևել, հետո միայն մտածել գեղեցիկ ապրելու մասին։

Թաքցված կամ սուտ տեղեկությունը միայն ժամանակավոր «օգուտ» կարող է բերել։

Աստված փրկում է նրան, ով ցանկանում է փրկվել, Աստված պահպանում է իրազեկ պատրաստվածին։

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ կարող է հանգեցնել խուճապի, յուրաքանչյուր խուճապ կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակի։

Արտակարգ իրավիճակների կառավարման հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է։

Դու միշտ կարող ես փրկել քո և ուրիշների կյանքը, եթե իրազեկ ես ու նախապատրաստված։

Մենք պիտի սովորենք ատել ատելությունն ու սիրել սերը, շարունակել գործել, երբ պարզապես ուզում ես ընկնել ու մեռնել, ձգտել մեծ գործերի ու նվիրական երազանքների իրականացման, աննահանջ հավատալ լուսավոր ապագային։ Այս ամենը մատչելի է մեզնից յուրաքանչյուրին, և միայն դա կարող է մեզ դարձնել մեծ ՄԱՐԴ։

Եթե ցանկանում եք, որ կյանքը Ձեզ ժպտա, նվիրեք նրան գոնե Ձեր լավ տրամադրությունը։

Մարդ վախենում է միայն նրանից, ինչ չգիտի. գիտելիքով է հաղթահարվում ցանկացած վախը։

Փորձության ենթարկվածն է զգուշանում։

Տեղեկատվության վերջն աշխարհի վերջն է։

Նա, ով հարց է տալիս, հիմար է հինգ րոպե, ով չի հարցնում` հիմար է ամբողջ կյանքում։

Սովորելը նման է հոսանքին հակառակ լողալուն. կանգ առնես` քեզ հետ կքշի։

Նա, ով գիտելիքներ է ձեռք բերում, բայց չի կիրառում դրանք, նման է նրան, ով վարում է, բայց չի ցանում։

Տիրապետում ես տեղեկատվությանը, տիրապետում ես իրավիճակին։

11.07.14

Մհեր Մկրտչյան

Մհեր Մուշեղի Մկրտչյան նշանավոր հայ դերասան, ծնվել է 1930թ-ի հուլիսի 4-ին Գյումրիում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։ Մհեր Մկրտչյանը  ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Թատրոնում և կինոյում ստեղծել է, մկրտչյանական դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն  Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946թ-ից Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան էր. աչքի է ընկել գրոտեսկային դերապատկերներ ստեղծելու, դրանք հումորով, գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրքով. լավագույն դերերից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Սաղաթելը (Ալեքսանդր Շիրվանզադեի, Պատվի համար), Տրուֆալդինոն (Կառլո Գոլդոնիի, Երկու տիրոջ ծառան): Մկրտչյանի նախընտրած հերոսներն անսովոր շիտակությամբ, ազնվությամբ ու անկեղծությամբ օժտված, փոքր մարդիկ էին: 1953թ-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի, Սրտի արատ), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և՜ խարդախում էր, և՜ կեղծում, և՜ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի: Նրա դերակատարումներից Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար) առանձնանում է նորովի ընկալմամբ և կերպավորման ուրույն սկզբունքներով: Հեռանալով ավանդական մեկնաբանումներից՝ Մկրտչյանը Զամբախովին (Գաբրիել Սունդուկյանի, Խաթաբալա) օժտել է կարեկից հոր նկարագրով, որին խորթ չէր ողբերգականի զգացողությունը: Լավագույն դերերից են նաև Ղազարը (Ժ. Հարությունյանի, Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա.Շիրվանզադեի «Նամուս), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի, Ռոմեո և Ջուլիետ), Բարոնը (Մաքսիմ Գորկու, Հատակում): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի, Հացթուխի կինը, Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր): Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր: Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը (01-99, 1959 թ.), Արսենը (Նվագախմբի տղաները 1960 թ.), Գասպարը (Եռանկյունին 1967 թ.), Իշխանը (Մենք ենք, մեր սարերը 1969թ.), Նիկոլը (Հին օրերի երգը 1982 թ.), Ռուբենը (Մեր մանկության տանգոն 1984թ.) և այլն: Նկարահանվել է նաև Մոսֆիլմում (Կովկասի գերուհին, 1967թ., Միմինո, 1978թ.): Պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու): Նրա դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993թ-ին: Վարդան Աճեմյանը նշել է, որ <<Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները>>: Անրի Վերնոյն էլ լիովին հավատացած էր, որ Մհերը դերասան է ծնվել:

ՆԱ ԱՊՐԵՑ ՈՒ ԾԻԾԱՂԵՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՆ, ԻՍԿ ԻՐ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉՄՆԱՑ...

02.07.14

Կյանքի 36 կանոն

Բոլորն էլ ձգտում են իմաստնության, անկախության և ինքնավստահության հասնել, սակայն երբեմն մոռանում են, որ իմաստնությունը երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձն է: Այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր է, քանի որ այն ամենաարժեքավոր գիտելիքներն է տալիս:

Cluber.com-ը ներկայացնում է իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է սերտել:

1. Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:

Սովորե´ք ապրել ներկա պահով:

2. Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:

3. Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:

4. Մտածված արեք գնումները: Որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք:

5. Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:

6. Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:

7. Ընկերությունը ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:

8. Ճամփորդե՛ք և այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերեք: Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում՝ բազմո՞ց գնել, թե՞ հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը:

9.  Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:

10.  Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին: Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ:

11.  Տարիքն ընդամենը՝ թիվ է: 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում: Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը:

12. Դժգոհությունը ցավ է պատճառում: Ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից:

13.  Կիրքը բարելավում է կյանքը: Երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ և անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում:

14. Դուք միշտ չէ, որ իրավացի եք: Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ: Միշտ կա մեզնից խելացին:

15. Դա էլ կանցնի… Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը՝ փոխվում:

16. Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում: Կյանքն առանց նպատակների անիմաստ է: Պարզապես՝ անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, և սեփական կյանքը դրա շուրջ կառուցել:

17. Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է: Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել:

18. Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում: Կյանքը փոփոխական է, և չարժի ընդդիմանալ:

19. Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց: Հաճախ մենք  ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ, և չի կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը:

20. Ամեն ինչ հաղթահարելի է: Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է, կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Իրականում դուք ավելի իմաստուն և ուժեղ եք, քան պատկերացնում եք:

21. Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում: Երախտապա՛րտ եղեք նրանց, ովքեր ձեզ համար ինչ-որ բան են արել:

22.  Ինքնագնահատականը շատ կարևոր արժեք է: Ինքնասիրահարվածության մասին չէ խոսքը, սակայն պետք է հիշել, որ ցանկացած մեկի կյանքում ամենակարևոր մարդը հենց ինքն է:

23. Սեփական անձի հանդեպ ազնվությունը ազատությունն է: Շատ կարևոր է սեփական անձի հանդեպ միշտ անկեղծ լինել և ինքնախաբեությամբ չզբաղվել:

24. Կյանքի նպատակ գտնելու համար գործել է պետք: Այն ինքնաբերաբար չի ծնվում, անհրաժեշտ է բոլոր ճանապարհներով փնտրել այն:

25. Փոքր թվացող երևույթներն էլ են շատ կարևոր: Մարդիկ հաճախ կյանքից շատ ավելի մեծ հաջողությունների և ձեռքբերումների են սպասում՝ մոռանալով, որ դրանք բոլորը կախված են հազարավոր մանր և երբեմն՝ աննկատ քայլերից:

26. Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում: Իրականում կարծելով, որ ամեն ինչ գիտեք, նույնիսկ 1 տոկոս գիտելիք չեք ունենում:

27.  Ծերությունն անխուսափելի է: Մարդիկ ծերանում են, և դա բնության օրենքն է: Այն փոքրիշատե դանդաղեցնելու միակ տարբերակը կյանքն իր ողջ հմայքով վայելելն է:

28. Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդը ում հետ ամուսնացել եք, կփոխվի ժամանակի ընթացքում, բայց դուք էլ կփոխվեք: Թույլ մի՛ տվեք, որ այդ փոփոխությունները բացասական լինեն:

29. Անհանգստություններն անիմաստ են: Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե դա հարցի լուծման կտանի: Անհանգստությունն անջատում է մարդկային ուղեղը, և նրանք այլևս ընդունակ չեն լինում որէ բարդ հարց լուծել:

30. Հանձնարարված աշխատանքը պետք է լիարժեք կատարել: Կյանքում շոշափելի արդյունքի հասնելու համար ամհրաժեշտ է ջանք թափել և հույսը միայն սեփական անձի վրա դնել:

31. Երբեք ուշ չէ: Ուշը լինելը միայն արդարացում է այն բանի համար, որի հանդեպ ձգտում չկա: Սեփական նպատակներին հասնելու համար երբեք էլ ուշ չի լինում:

32. Գործել պետք է սեփական ցանկությունների համաձայն: Պետք է ակտիվ լինել և չսպասել, մինչև կյանքը «ոսկոր» նետի: Հնարավոր է նրա համը բոլորովին էլ դուրեկան չլինի:

33. Անհրաժեշտ է ձերբազատվել նախապաշարումներից: Պետք չէ կառչել հասարակության կարծիքից կամ համոզմունքներից: Պետք է բաց լինել ցանկացած հնարավորության կամ գաղափարի առջև:

34. Խոսքերը նշանակություն ունեն: Նախքան խոսելը մտածե՛ք. պետք չէ բառերը շռայլորեն օգտագործել՝ մարդկանց վիրավորելու համար, քանի որ դրանից հետո հետդարձի ճանապարհ չի լինում:

35. Պետք է ապրե՛լ յուրաքանչյուր օրդ: Ապրել և արժեվորել:

36. Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը: Կիսե՛ք ձեր սերը և աշխարհն ավելի լավը դարձրեք:

20.06.14

Սայաթ - Նովա

Սայաթ-Նովա (Արութին, Հարություն), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։ Ս-Ն-ի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի (ինձ հանձնեցին ուստաքարի), սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Ս-Ն. կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ [66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝ ադրբեջաներեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։ Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը: Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես): Սայաթ-Նովան գրական նորարար է, սիրո և արդարության քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան ու նվագածու՝ միաժամանակ։ 1759-ի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։

17.06.14

Ֆուտբոլի պատմությունից

Ֆուտբոլ (ոտքի գնդակ), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և պահել իրենցը։ Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա 2500թ-ից: Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում  տարածված էր գնդակով խաղը: Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա. 180թ-ով: Պոլուքսի հունարեն բառարանում  կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է: Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հին հռոմեական <<հարպաստում>>  խաղին, որ Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները: Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառաիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206թ-ից մինչև մ.թ. 25թ-ը  գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում:  Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։ Ներկայումս ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան  որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը,՝ Շեֆիլդ Յունայթեդը  և առաջին ազգային առաջնությունը հիմնվել է Անգլիայում՝ 1863թ-ին: 1904թ-ին թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային ՖԵդերացիան՝ ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902թ-ին:  1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955թ-ից՝ Եվրոպայի  երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960թ-ից գավաթակիրների գավաթի, 1973թ-ից ՈւԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները:

09.06.14

Օդն աղտոտված է

Վերջին տարիներին օդի աղտոտվածությունը բազմաթիվ մահվան դեպքեր է գրանցել: Օրինակ՝ 2012թ-ի ընթացքում օդի աղտոտվածության պատճառով առաջացած հիվանդություններից ամբողջ աշխարհում մահացել է 7 մլն մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, օդի աղտոտվածությունը Երկիր մոլորակի յուրաքանչյուր ութ բնակչից մեկի մահվան պատճառ է դարձել: Զոհվածներից շուրջ 6 միլիոնը բնակվել են հարավ-արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի երկրներում, ընդ որում՝ 3.3 միլիոնի դեպքում մահվան պատճառ է դարձել շինություններում օդի աղտոտվածությունը, ևս 2.6 մլն մարդ մթնոլորտի աղտոտվածության զոհ է դարձել: Մթնոլորտի աղտոտվածության պարագայում 40%-ի մահվան պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն ու ուղեղի կաթվածն է, 11%-ինը՝ թոքերի խրոնիկ հիվանդությունները, 6%-ինը՝ թոքերի քաղցկեղը, 3%-ի պարագայում մահվան պատճառ են դարձել երեխաների մոտ ներքին շնչուղիների սուր ինֆեկցիաները: Շինություններում օդի աղտոտվածության հետևանքով 34%-ը մահացել է ուղեղի կաթվածից, 26%-ը՝ սրտի իշեմիկ հիվանդությունից, 22%-ը՝ թոքերի քրոնիկ հիվանդություններից, 12%-ը՝ երեխաների մոտ ներքին շնչուղիների սուր ինֆեկցիաներից, 6%-ը՝ թոքերի քաղցկեղից: Բացի օդի աղտոտվածությունից, նշվում են մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող «բնության» այլ գործոններ` անորակ ջուր, սանիտարական վատ պայմաններ և այլն: Ըստ փորձագետների` բնակչությունը հետագայում պետք է համակերպվի խմելու ջրի պակասին: Ջրի համաշխարհային պահանջարկը մինչև 2050թ. կավելանա 55%-ով: Արդյունքում` Երկիր մոլորակի մոտ 2.3 մլրդ բնակիչ կկանգնի ջրի դեֆիցիտի առջև: Դա հատկապես վերաբերում է Աֆրիկայի հյուսիսային ու հարավային շրջանների և Հարավային ու Կենտրոնական Ասիայի բնակչությանը:

06.06.14

Հունիսի 1-ը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950-ին առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը: ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի ու առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:  Սա չի նշանակում, որ միայն այս օրը պետք է պաշտպանել երեխաներին, ոչ, ամենևի՛ն, սա ընդամենը ևս մի հիշեցում է, որ երեխաներին պետք է պաշտպանել՝ պաշտպանել և հոգ տանել նրանց մասին ամեն րոպե, ամեն վայրկյան: Շնորհավորում ենք բոլոր բոլորին, անկախ սեռից և տարիքից, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկացած տարիքում մնում ենք երեխա մեր ծնողների համար:

30.05.14

Սարդարապատ՝ մայիսի 21-27-ը

96 տարի առաջ այսօր օրերին հայ ժողովուրդը տարավ ազատագրական պայքարի իր փայլուն հաղթանակներից մեկը՝ մայիսյան հաղթանակների շարքում ավելացնելով  Սարդարապտի հերոսամարտի էջը: Հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-27-ը՝ հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: 1917թ. հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։  Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918թ. փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ: Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանը: Նրա հրահանգով Սարդարապատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը՝ Դրոն: Առաջին խմբավորումը Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով հարձակվեց մայիսի 21-ին։  Մայիսի 22-ին արդեն զինված էր ողջ ժողովուրդը։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին: Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը: Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց և Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:  Սարդարապատի  ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզդի մարտիկ: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց  վերականգնել պետականությունը: 1918թ. մայիսի 28-ին հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:

22.05.14

Հայոց սոխակը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Գոհար Գասպարյանը՝ ծնվել է 1924թ-ի, Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհին է եղել: Գ. Գասպարյանը հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ  նա թռչուններին՝ ծլվլալ»-ասել է Ավետիք Իսահակյանը:

14.05.14

Շուշիի ազատագրումը

22 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. Մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն: Ինքնապաշտպանության ուժերի` 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Իվանյանի (Խոջալու) ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

08.05.14

Գետարգելի սուրբ Նշան վանք

Հայ մշակույթի նշանավոր կենտրոններից մեկը՝ Ձագավանքը, (Գետարգելի Ս. Նշան վանք) գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղից 2 կմ հարավ-արևելք, բլրի լանջին: Հիմնադրվել է վաղ միջնադարում: Վանքի հնագույն եկեղեցին (VII դ). եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր կառույցներից է: Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը: Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են նրա հետ միաժամանակ կառուցված և ընդհանուր գետնախարիսխ ունեցող մատուռներ: 855 թվականին Ձագավանքի սարկավագ Զաքարիան ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Զաքարիա Ա Ձագեցի): Ձագավանքում 1270 թվականին գումարվել է եկեղեցական ժողով: Ձագավանքը նշանավոր կրոնական կենտրոն և հայտնի ուխտատեղի է դարձել, երբ 1293-ին Գրիգոր Է Անավարզեցին վանքին նվիրել է Գետարգելի ս. Նշանը՝ Հռոմի Սեղբեստրոս պատրիարքի՝ ս. Գրիգոր Լուսավորչին տված Քրիստոսի խաչափայտի մասունքը, որով, ըստ ավանդության, Պետրոս Ա Գետադարձը 1022-ին, Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի ներկայությամբ, Տրապիզոնում Ջրօրհնեքի տոնին քաղաքի միջով անցնող գետը կանգնեցրել է (այստեղից էլ՝ Գետադարձ և Գետարգել անունները): 1293 թվականին ս. Նշանը պահելու համար, կառուցվել է երկհարկանի գմբեթավոր եկեղեցի, որից պահպանվել է քառակուսի հատակագծով և ուղղանկյուն բեմով առաջին հարկը: XIV դ. սկզբին Ձագավանքում գործել է Թադևոս Բոկիկ Ձորավանեցի վարդապետը: XV դ. Գեղարդավանքից Ձագավանք է տեղափոխվել Սիմեոն Րաբունապետը, որը բարեկարգել է վանքը: 1425-ին Ձագավանքում Ստեփանոս գրիչն ընդօրինակել է Հակոբ Ղրիմեցու «Մեկնություն տոմարի» երկը, ապա Սարգիս Ձագավանեցի վանահայրության ժամանակ՝ «Քերականություն և բառգիրք»-ը: Եկեղեցին ավերվել է 1679 թվականին՝ երկրաշարժից: Միայն մոտ  երեք հարյուր հիսուն տարի անց, բարերարների կողմից հնարավոր է դարձել վերականգնել: Այսպիսով, սրբավայրն աստիճանաբար վերագտել է իր նախկին տեսքը և դարձել Հայաստանի հոգևոր և զբոսաշրջության ուշագրավ վայրերից մեկը:  Գետարգելի ս. Նշանը (ոսկե խաչը) այժմ գտնվում է Էջմիածնում, և մյուռոնօրհնության ժամանակ կաթողիկոսը առաջինը նրանով է օրհնում ս. մյուռոնը: Գետարգելի ս. Նշանի տոնը կատարվում է գարնանը՝ ս. Զատկի հաջորդ կիրակի օրը: Առինջ գյուղի Գետարգել կոչվող վանքում, Կանաչ Կիրակի կոչվող տոնին հավաքվում է ուխտավորների հոծ բազմություն, մատաղներ են արվում, լարաղացներ են գալիս, նվագածուներ, մինչև ուշ երեկո զվարճանում են, պարում:

29.04.14

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները

Այսօր աշխարհի 21 երկրներ 1915թ. Օսմնայան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: 21 երկրներ տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Աշխարհում հայտնի մի շարք ցեղասպանագետներ և գիտական լայն շրջանակներ 1915թ. իրադարձությունները որակում են որպես իրականում տեղի ունեցած, ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն ցեղապսանություն: Բացի այդ, Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեան, և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ժամանականահատվածներում ընդունած որոշումների համաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության պատմական իսկությունը: «Թեեւ ոչ բոլոր պետություններն են ընդունել ցեղասպանության իսկությունը, սակայան, չընդունած երկրների ազդեցիկ լրատվամիջոցները անդրադառնալով 1915թ. դեպքերին այն որակում են որպես Հայոց ցեղասպանություն: Այդ պարբերականներն են «The New York Times»,« Associated Press», «Los Angeles Times», «The Times ve The Independent»,գրում է «ntvmsnbc» թուրքական կայքը: Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչև պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները: Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002, 2005թ.թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են. Ռուսաստանի Պետդուման 1995թ-ի ապրիլի 14-ին` 1915-1922 թ-ին Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել: Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թ-ի Ցեղասպանության փաստը: Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին` 1915թ-ի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել: Կանադայի խորհրդարանը 1996 թ-ի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը: Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:  Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թ-ի ապրիլի 3-ին բանաձև է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին` ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը: Հարավավստրալական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թ-ի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր` կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009 թ-ի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձև է ընդունել: Բելգիայի Սենատը 1988 թ-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը` Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչև մեկ տարվա ազատազրկում։ Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թ-ի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թ-ի նոյեմբերի 7-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձևի տեքստը, փոխարինելով սկզբնական` «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»` «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թ-ին Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թ-ի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:  Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել: Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում և ճանաչում է 1915 թ-ին թուրքերի իրագործած ոճիրը, պաշտոնապես ճանաչել 2010թ.: Մեծ Բիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թ-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Նիդերլանդներ. Հոլոնդիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004թ-ին: Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004թ-ին: Գերմանիայի Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915 թական ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձևը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի և հայերի համերաշխությանը: Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձև ընդունել է 2005 դեկտեմբերին: Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2005թ-ի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը և փաստաբան Ժանետ Մադրիսը: Չիլիի Սենատը 2007թ-ի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում` աջակցել հայ ժողովրդին և դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը:  Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչումը հետապնդող խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու հարցը և հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության գործընթացի ճանաչմանը: Բրազիլիայի ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006թ-ին ապրիլի 24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Ցեղասպանությունը և քսանչորսը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության Միջազգային Դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական և ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման»:

23.04.14

Կարեն Դեմիրճյան

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը։ 1955 թ. նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։ Կ.Ս. Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ։Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները։ Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև՝ ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը։ 1958 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար։ 1959 - 1961 թթ. Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 թվականից սկսած՝ դիրեկտոր։ Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ։ 1966 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա՝ 1971 թ. նոյեմբերի 1՝ երկրորդ քարտուղար։ 1972 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ: 1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ 1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է՝ Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով։Կարեն Դեմիրճյանի  ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:  1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:  1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): 1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վ.Զ. Սարգսյանի հետ): Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: 27.12.1999 թ.:

17.04.14

Ծաղկազարդ

Ծաղկազարդ  (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում էր Զատկից մի շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի: Այս տարի ապրիլի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ  բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, և մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տուն: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Ըստ եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղեր են ընծայում Քրիստոսին: Նա մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Դա նշանակում է, որ այդ օրը Ս. Հաղորդություն է բաշխվում: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող: Ամենայն  Հայոց  կաթողիկոս  Գարեգին  Բ-ն  Ծաղկազարդը  հռչակեց  Մանուկների  օրհնության  օր,  ի  հիշատակ  այն  բանի,  որ  Հիսուսի  մուտքը  Երուսաղեմի  տաճար  ուղեկցվում  էր  երեխաների  աղաղակներով.   “Փառք  Դավթի  որդուն:”

14.04.14

Ավետման տոնը

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ  Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում: Թեև Մեծ Պահք է, բայց ապրիլի 7-ին հնարավոր է նաև Ս. Հաղորդություն ստանալ: Ավետում Գալիլիայի մի քաղաքում, որի անունը Նազարեթ էր, Գաբրիել հրեշտակապետը՝ ուղարկված Աստծո կողմից, երևաց սուրբ կույս Մարիամին և ասաց. «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Սուրբ Կույս Մարիամը հրեշտակի տված այս ողջույնից և խոսքերից խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ էր նշանակում այդ: Հրեշտակը, շարունակելով իր խոսքը, ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու Աստծուց շնորհ գտար: Ահա դու կհղիանաս, մի Որդի կծնես և Նրա անունը Հիսուս (Փրկիչ) կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով ծնվելու է քեզանից, սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Ահա քո ազգական Եղիսաբեթը ևս հղի է իր ծերության մեջ, և սա հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչվում, քանզի Աստծու համար անկարելի ոչինչ չկա»: Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թո՛ղ քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակապետը հեռացավ նրանից (Ղուկ. Ա 26-38):

07.04.14

Խորեն Աբրահամյան

Ապրիլի 1-ին ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան, ասմունքող Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1979-84թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-95թթ` գեղարվեստական ղեկավարը, միաժամանակ` Հայաստանի Թատերական գործիչների միության վարչության նախագահը: 1985-88թթ եղել է Գյումրու պետական թատրոնի դերասան և գլխավոր ռեժիսորը: 1980-95թթ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում,  «Առաջին էշելոնը»  «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլն։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն») և այսպես բազմաթիվ դերեր:Խորեն Աբրահամյանը նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ:  Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների: Բեմադրել է պիեսներ: Մահացել է 74- տարեկանում՝ 2004թ-ի դեկտեմբերի 10-ին: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: մարդկանց հիշողության ու տպավորությունների մեջ նա հաստատվել է որպես «Առաջին սիրո երգ»-ի Արսենը, «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի Պավլեն, «Սարոյան եղբայրներ»-ի Գևորգը և էլի մի շարք կերպարներ, որոնք մեկընդմիշտ փաստեցին Խորեն Աբրահամյան դերասանի տաղանդը: Գևորգի դերի համար նա արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի:

31.03.14

Տոնում ենք թատրոնի օրը

Հայ թատրոնի պատմությունը հազարամյակների խորքում է սկիզբ առել ու առաջին անգամ Արտաշատում բեմադրվել է Էվրիպիդեսի «Բաքոսուհիները» պատմական դրաման, որի ընթացքում մատուցարանի վրա բերել են Կրասոսի գլուխը: Հենց այդ ներկայացումով հիմք դրվեց հայ թատրոնը ու մինչև  այսօր, բոլոր ժամանակներում, տվեց անվանի անուններ, թատրոնին նվիրյալ արվեստագետներ: Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը հռչակվել է 1961թ. Վիեննայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ համագումարի ժամանակ: Այն նշվում է 1962 թվականից սկսած:  Առաջին անգամ այս տոնը նշվել է Ֆրանսիայում, ապա տարածվել այլ երկրներում: Թատրոնի միջազգային օրը աշխարհի տարբեր թատրոններ հանդես են գալիս նոր ներկայացումներով, պրեմիերաներով՝ ուրախացնելով ու հաճույք պատճառելով թատերասերներին: Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրվել է 1962 թվականին ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկոտոյի կողմից:  Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամակցության հրավեր Խորհրդային Միությունը ստացել է  արդեն 1959 թվականին: «Թատրոն» բառն առաջացել է հին հունական <<theatron>> (θέατρον) բառից, ինչը թարգմանաբար  նշանակում է <<տեղ, որտեղ նայում են>>: Հայաստանում ամեն տարի մարտի 27-ին Թատերական գործիչների միությունը  կազմակերպում է <<Արտավազդ>> մրցանակաբաշխությունը, որը հնարավորություն է ընձեռում գնահատել թատերարվեստի գործիչների նախորդ տարվա ձեռքբերումները:

27.03.14

Նավրոզ

«Սալա փազը պիրոզ բը» քրդերեն հենց այսպես է հնչում «Շնորհավոր Նոր տարի» արտահայտությունը:  Պատմության մեջ Նավրոզը նշվում է մ.թ.ա. 672 թվականից: Նավրոզ քրդերեն բառացի նշանակում է նոր օր, նոր տարի:  Մարտի 21-ին քրդերը տոնում են  նոր տարին: Սեղանին կարմիր, դեղին, կապույտ ներկած ձվեր են, գաթա, կանաչի` կողքին բոցկլտացող կրակ: Կապույտը` խորհրդանշում է երկինքը, դեղինը` արևը, կարմիրը` արյունը: Գաթայի մեջ դնում են մետաղադրամ, ում հասնի այն, տարվա ընթացքում նա էլ կհամարվի ընտանիքի ամենահաջողակ անդամը: Կրակն էլ իրենց պաշտամունքի առարկան է: Տոնին բոլոր ընտանիքները խարույկ են անում, կողքը պար բռնում:  Ըստ արեգակնային օրացույցի՝ դա գարնան առաջին օրն է: Բնությունն արթնանում է և սկսում նոր կյանք: Գարնան սկիզբը խորհրդանշում է վերածնունդ ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով, եթե հաշվի առնենք, թե ուր են հասնում Նավրոզ տոնի արմատները: Քրդերը հնուց վարել են քոչվոր կյանք, այնպես որ իրենց ավանդական տոների մեծ մասն այսպես, թե այնպես կապված են հողագործության հետ: Քրդերի համար այս տոնն ունի յուրահատուկ իմաստ. չէ՞ որ նրանք մինչ այժմ պայքարում են իրենց ազատության համար: Քրդական ազատագրական շարժման շատ մասնակիցներ՝ Մազլում Դոհան, Զեկիյե, Ռոնահի, Բերիվան, ինքնահրկիզում են կազմակերպել հանուն Քրդստանի անկախության հենց Նավրոզի օրը: Հայաստանաբնակ քրդերը Երևանում և մարզերում Նավրոզը տոնում են տարբեր օրերի, որպեսզի, ինչպես իրենք են ասում, բոլորը կարողանան տոնել այնտեղ, ուր ուզում են: Նավրոզի տոնն անպայման անցկացվում է բաց տարածքում:

19.03.14

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը ( Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը» բանաստեղծությունների ժողովածուն: Ազգային ազատագրական պայքարն և Առաջին  Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: 1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը: 1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը: 1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ: Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

13.03.14

Մարտի 8-ը

Կանանց միջազգային օրը ամբողջ աշխարհում ընդունված է նշել մարտի 8-ին: Այս օրը կանանց միջազգային տոն է պաշտոնապես հայտարարված նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից, իսկ աշխարհի տարբեր երկրներում այն հաճախ նշվում է որպես ազգային տոն: Մարտի 8-ը համարվում է միջազգայնորեն ընդունված մի օր, երբ աշխարհի կանայք տոնում են տարբեր ոլորտներում (քաղաքական, տնտեսական թե սոցիալական) իրենց ունեցած ձեռքբերումները և նվաճումները: Այս օրը հիմնականում ընդունված է համարել որպես կանանց` հասարակության մեջ ունեցած դերի և իրավունքների համար անցյալում մղված պայքարի օր, որի հիմքը դրեցին ֆեմինիստ կանայք: Այդ օրն ամբողջ աշխարհում տարբեր ազգությունների, էթնիկ ու կրոնական պատկանելիության կանայք, անկախ իրենց լեզվական, մշակութային առանձնահատկություններից ու քաղաքական հայացքներից, համախմբվում են նշելու կնոջ օրը, որն արդեն ինը տասնամյակ է, ինչ պայքարում է հանուն հավասարության, արդարության և խաղաղության: Կանանց միջազգային օրը առաջին անգամ նշվել է մարտի 19-ին Ավստրիայում, Դանիայում, Գեմանիայում և Շվեյցարիայում: Ավելի քան մեկ միլիոն կանայք և տղամարդիկ էին մասնակցում Կանանց Միջազգային Օրվա կապակցությամբ կազմակերպվող երթերին և քարոզարշավներին, որոնք ուղղված էին կանանց աշխատելու, ձայն տալու, կրթվելու, հասարակական և քաղաքական պաշտոններ զբաղեցնելու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև գենդերային խտրականության իսպառ վերացմանը: Արդեն 1913 թվականին ռուս կանայք սկսեցին տոնել իրենց առաջին Կանանց Միջազգային Օրը, որը ընկնում էր փետրվարի վերջին կիրակի օրը (ըստ այն ժամանակ Ռուսաստանում օգտագործվող հուլիոսյան օրացույցի): Նույն թվականին ծավալված քննարկումների արդյունքում Տոնը տեղափոխվեց և այդ օրվանից ցայսօր սկսվեց նշվել մարտի 8-ին` ընդունված ամբողջ աշխարհում տարբեր երկրների կողմից: Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետությունում Մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարությունները պաշտոնապես դադարեցվեցին, և Ապրիլի 7-ն առաջարկվեց տոնել Մայրության և Գեղեցկության Տոնը` որպես պետականորեն ընդունված նոր տոն, որը շատ արագ կերպով տարածվեց հայերի շրջանում` միաժամանակ լինելով նաև Հայ Աառաքելական Եկեղեցու հիմնական տոներից մեկը` Ավետումը: Սակայն մարդիկ դեռևս հավատարիմ էին հին օրվան` Մարտի 8-ին, և հանրային քննարկումները հանգեցրին կանանց նվիրված երկու տոն ունենալու արդյունքին, իսկ Մարտի 8-ից Ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը հայտարարվեց կանանց միամսյակ:

07.03.14

Բարեկենդան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Բուն Բարեկենդանը նշում է մարտի 2-ին: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ,  քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն  Է:

03.03.14

Սուրբ Վարդանանց տոնը

Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասան Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին: Ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղևոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողների: «Վարդանանց պատմությունն այն բացառիկ իրադարձությունների թվին է պատկանում, որը միավորող նշանակություն ունի աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, տալիս է նրան ինքնության գիտակցություն և կամք: Մեր հավաքական գիտակցությունն այնքան վառ և նպատակասլաց է արտահայտվել Վարդանանց շարժման մեջ, որ դարեր շարունակ այն ներշնչման անսպառ աղբյուր է ծառայել սերունդների դաստիարակության, քրիստոնեական նկարագրի կերտման համար»- ասել է Գարեգին Բ:  451թ-ի մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգեևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու` Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, սրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչև սաղմոսաց: Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում հերոսաբար մարտնչելով` իր զինվորների հետ ընկնում է Վարդանը և նրա հետ 7 երևելի նախարարներ Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմական ազնվականներով` 296 հոգի: 2014թ-ի փետրվարի 27-ին սուրբ Վարդանանց տոնի առթիվ՝ Հայ Առաքելական եկեղեցիներում կկատարվի ժամերգություն:

26.02.14

Նշվում է Մայրենի լեզվի օրը

Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Այն հռչակվել է 1999թ-ին նոյեմբերին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանը և բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է: Հայաստանում Մայրենի լեզվի տոնը նշում են 2005թ-ից: Հայաստանի խորհրդարանը  Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005թ-ին փոփոխություն մտցրեց <<Տոների և հիշատակի օրերի>> մասին օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց՝ որպես Մայրենի լեզվի օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիտիրո Մացուուրան այս տոնի կապակցությամբ ասել է. <<Նշելով Մայրենի լեզվի միջազգային օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում աշխարհում գոյություն ունեցող անթիվ ու անհամար լեզուներին և մշակույթների, որոնք նրանք արտացոլում են>>: 2009թ. սկզբում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից առաջարկվեց տոնը վերածել համահայկականի, իսկ 2010 թ-ը հայտարարել Մայրենիի տարի: Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզուն է: Լեզուն համարվում է բոլոր ազգերի կարևորագույն գործիքը, որով սերունդները պահպանում են իրենց ազգությունը: Բայց ամենակարևորը՝ մեզանից յուրաքնչյուրն իր հերթին պետք է փորձի պահպանել հայոց լեզուն, առանց օտար լեզուներից բառեր մեջբերելու:

22.02.14

Տեառնընդառաջ

Տեարնընդառաջը զուտ քրիստոնեական տոն է, որը կապվում է Ավետարանի պատմության հետ և նշվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան 40-րդ օրը: Այս տոնի գլխավոր ծիսական տարրը խարույկ վառելն ու դրա վրայով թռչելն է: Դեռ վաղնջագույն ժամանակներից բոլոր ազգերը կրակն ընկալել են որպես սրբազան երևույթ: Կրակը դարձել է նույնիսկ առանձին կրոնական մի ուղղության՝ կրակապաշտության առանցքը: Կրակի ամենաառանցքային գաղափարը դրա մաքրագործող ու չարիքները վերացնող զորությունն է: Տարվա մեջ մեկ անգամ կրակ վառելով՝ մարդիկ փորձել են իրենց ու իրենց ընտանիքի անդամներին հեռու պահել չարից ու հիվանդություններից: Հայոց ավանդական մշակույթում երկու կրակ էին վառում. մեկը եկեղեցու մոտ այրվող համայնքային մեծ կրակն էր, մյուսը՝ այդ կրակից վերցված, հատկաապես նորապսակ ունեցող ընտանիքների բակերում վառվող կրակը: Համայնքային կրակը նորափեսաներն էին վառում, ինչը մեծ պատիվ էր նրանց համար: Տեառնընդառաջի տոնը, ըստ ժողովրդական ավանդության, գուշակում է նաև օդի բարեխառնությունը: Ձմռան ցուրտը սկսում է նահանջել, և արդեն կարելի է մեղմ եղանակ ակնկալել: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում բաց Պատարագ:

14.02.14

Ատամնաբույժի օրն է

Փետրվարի 9-ը ատամնաբույժների մասնագիտական միջազգային տոնն է: Տոնը համաշխարհային նշանակություն ունի, բայց առանձին պետություններում սկսվել է նշվել վերջին տարիներին: Արդեն 9-րդ տարին է, որ տոնի մասին հիշում են նաև հայաստանյան ատամնաբույժները: Կարելի է ենթադրել, որ կան ազդու պատճառներ  ատամի բժիշկների մասնագիտական տոնը սուրբ Ապոլլոնիայիի օրը (St. Apollonia) նշելու համար, որոնցից առաջին` դարեր խորքից մեր օրերը հասցնելու պատճառը, Ապոլլոնիայի չափազանց գրավիչ տեսքն էր: Ապոլլոնիան Ալեքսանդրիայի հայտնի չինովնիկի դուստրն է եղել, ով հավատում էր Քրիստոսին: Քրիստոնեության նվիրյալներին հալածողների կարծիքով նա վատ օրինակ էր այն համաքաղաքացիների համար, ովքեր պետք է բազմաստվածություն դավանեին և հավատային կայսեր աստվածային ծագմանը: Ապոլլոնիային ծանր տանջանքների ենթարկեցին՝ նրանից պահանջելով հրաժարվել քրիստոնեությունից: Բայց աղջիկը չանսաց մահվան առջև: Նա խնդրեց իր կապերը արձակել, որպեսզի  հնարավորություն ունենար ծնկների վրա կանգնել և կատարել ամբոխի պահանջը: Երբ նրա կապերն արձակեցին, քաջ կինն իրեն գցեց կրակի մեջ: Դա տեղի ունեցավ 249 թ. փետրվարի 9-ին: Ապոլլոնիայի տանջանքները և հանուն քրիստոնեության  քայլն այնպես են զարմացրել ժամանակակիցներին և ժառանգներին, որ լեգենդ են ստեղծել։ Ահա լեգենդներից մեկը. ընդամենը պետք է Ապոլլոնիայի անունը արտաբերել, աղոթել նրան և ատամնացավը կանցնի: 300 թ. Ապոլլոնիան կանոնակարգվեց որպես սուրբ նահատակ: Նրա օրը փետրվարի 9-ն է: Հին, ատամնաբույժները կիրառել են առաջին բորմեքենայի  նախօրինակը դեռևս 9 հազար տարի առաջ: Նման անսպասելի բացահայտում են կատարել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գիտնականները: Ուսումնասիրելով Պակիստանի Բելուջիստան նահանգում պեղումներից գտնված մարդկանց մնացորդները, ովքեր ապրել են մ. թ.ա 7-5,5 հազար տարի առաջ, նրանք որոշ ատամներում հայտնաբերել են դեռևս կենդանության օրոք արված գրեթե կատարյալ անցքեր՝ 1-3 մմ տրամագծով և մինչև 3,5 մմ խորությամբ: Հին, ատամնաբույժների արվեստի մասին վկայում է նաև այն փաստը, որ մի շարք դեպքերում շաղափված են եղել  դժվար հասանելի արմատային ատամները, ընդ որում, անցքերից մեկը գտնվել է ծնոտի ներսի կողմում:

07.02.14

Վաղարշ Վաղարշյան

Հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Վաղարշ Վաղարշյանը ծնվել է  1894թ-ի փետրվարի 2-ին՝ Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թեմական դպրոցում։ 1907թ.-ին երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս: Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարնվում է առևտրական ուսումնարանով: Ամո-Խարազյանի խումբը 1912թ. ներկայացնում է պատանի թատերագրի հեղինակած առաջին՝ «Փող և տաղանդ» պիեսը: Հեղինակը դիտում է այդ ներկայացումը Հովհաննես Թումանյանի և դերասան Կ.Գալֆայանի հետ միևնույն օթյակում նստած: Նույն թվականին Մայսուրյանի, Միրաղյանի, Հասմիկի և այլոց հետ Վաղարշյանը հյուրախաղերի է մեկնում Գյանջա: Աննշան է լինում նրա մասնակցությունն այդ ներկայացումներին: Ապագա դերասանի կենսափորձը հարստացնում են նրա կյանքի հաջորդ դրվագները՝ ուսուցչություն հեռավոր Արդանուշի շրջանի Տանձուտ գյուղում, որ դրանից մի տարի չանցած, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրքական հարձակմանը ենթարկվեց, ապա նաև ծառայությունը Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում: Սակայն նրա ծառայությունը Բաքվում երկար չի տևում: Բաքվում կազմակերպված մի թատերախմբի հետ նա մեկնում է հյուրախաղերի Հյուսիսային Կովկաս: Շրջագայող այս և ուրիշ խմբերում Վաղարշյանն անում է դերասանական առաջին քայլերը՝ դրամաներ, մելոդրամաներ, կոմեդիաներ, ոդևիլներ, օպերետներ: Եթե սկզբում երիտասարդ դերասանը խաղում է համեմատաբար աննշան դերեր, ապա հաջորդ տարին նրան վիճակվում է հանդես գալ խոշոր դերերով՝ Սեյրան, Օթարյան, Կրեչինսկի, Ֆերդինանդ: 1923թ.-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում, դառնում Առաջին պետական թատրոնի դերասան. սկսվում է նրա գործունեության հասուն շրջանը՝ ամեն ինչով տարբերվող նախորդից: Ամենից առաջ՝ խաղացանկով: Հյուսիսային Կովկասում առաջին դերասանի դիրքի և առաջնակարգ դերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր դերասաններին: Այստեղ անցկացրած առաջին տասնամյակը նրա համար դառնում է ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ: Ամենատարբեր բնույթի ու ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս դերասանի տաղանդին, և նա դառնում է թատրոնի առաջին անուններից մեկը: 1941-1949թթ.-ին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ.Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-1932), Մաքսիմ Գորկու «Դոստիգան և ուրիշներ» (1934), «Վասա Ժելեզնովա» (1937) և այլ դրամաներ։ 1944թ.-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում։ Նկարահանվել է նաև կինոյում։ Առաջին դրամաները գրել է 1918-1920թթ.-ին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»): ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Մահացել է Մոսկվայում, աճյունը տեղափոխվել է Երևան:

03.02.14

Հայոց բանակի տարեդարձն է

1991 թվական. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ին` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ դրանով հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Բանակն աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Մեր բանակը դարձավ 22 տարեկան: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար բանակը չափազանց կարևոր կառույց է: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի բանակը իրապես կարելի է համարել ամենամարտունակը՝ տարածաշրջանում: Այսօր մենք հպարտությամբ ենք արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որը մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է: Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր:

24.01.14

«Ակոսի» խմբագիր՝ Հ.Դինք

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», որը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Հրանտ Դինքը (արևմտահայերեն արտասանությամբ Հրանդ Տինք ) նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. Սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ . սովորել է Պեզճյան վարժարանում , այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում : Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետները : Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող :  90-ական թվականներին Ջութակ ծածկանունով «Մարմարա » թերթում սկսում է քննադատականներ գրել հայերի պատմության մասին Թուրքիայում լույս տեսնող գրքերին, հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով : 1996 թ - ին   Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև : Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ Դինքը բազմիցս հալածվել է . 2005 թ - ին դատապարտվել է 6- ամսյա պայմանական բանտարկության : 2005 թ - ին Դինքն արժանացել է Թուրքիայի ` Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության   ամենամյա, 2006 թ - ին՝ Գերմանիայի « Շտեռն » ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թ - ին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի, և այլ մրցանակների : Հրանտ Դինքի սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17- ամյա  Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։   Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում :  «Ես հայ եմ , ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի :

20.01.14

Սերգեյ Փարաջանով

Փարաջանով անունը մեր այցեքարտն է։  Նրա արվեստը, բնականաբար, լայն զանգվածների համար չէ. այն գեղագիտությունը, փիլիսոփայությունը, գեղարվեստը, բեմադրման անսովությունը, պատկերային խճանկարը, ասելիքի խորությունն ու պարզությունը, որ ամփոփված են նրա ֆիլմերում ու կոլաժներում, համաշխարհային արվեստի մեծություն  է։ «Ես արվեստասեր եմ ու ռեժիսոր։ Ընդհանուր հաշվով  ստացել եմ 60 ոսկե մեդալ։ Ինչի՞ համար եմ ստացել դրանք։ Ճաշակիս համար, այն բանի համար, որ կարողանում եմ պլաստիկա արտահայտել»,- ասել է Փարաջանովը։ 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)։ Վարպետը ծնվել է հունվարի  9-ին Թբիլիսիում: Մեծ հայի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ: 1964թ-ին նրա առաջին կինոնկարը՝ «Մոռացված նախնիների ստվերները» նրան մեծ համբավ է բերում: Ս. Փարաջանովի առաջին գործերն էին նախ՝ կարճամետրաժ ֆիլմը ականավոր նկարիչ Հակոբ Հովնաթանյանի մասին, իսկ 1968թ.՝ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» կինոնկարը: Իր թեմատիկայով խորապես ազգային լինելով հանդերձ, այս ֆիլմը համամարդկային գաղափարայնությամբ անժխտելի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի 70-80-ական թթ. համաշխարհային կինոյի զարգացման վրա: Լինելով մեծ եռանդի և անսպառ երևակայության տեր արվեստագետ՝ Ս. Փարաջանովը ձեռք բերեց համաշխարհային մակարդակի վարպետի համբավ: Ցավոք, խորհրդային տարիներին նա դարձավ հալածանքի ու հետապնդումների զոհ, երկար ժամանակ զրկվեց ազատության մեջ ստեղծագործելու, ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից: Նրա անսպառ տաղանդի դրսևորումները դարձան նաև «Վրացֆիլմ» կինոստուդիայում: Մշակութային մեծ իրադարձություններ էին նրա գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդեսները Երևանում, Թբիլիսիում, ինչպես նաև արտասահմանում: Ժամանակակիցները Փարաջանովի մասին ասում էին. «Նա այնպես և այնքան բարձր է թռչում, այնպես է սավառնում օդում, որ անհնար է դառնում նրան հողի վրա կանգնեցնելը, իսկ սաստողները, որպես կանոն, առանց բացառության անկարող էին թռչել նրա ետևից: Թռիչքի այդ յուրահատուկ տիրույթներում ուրիշները որևէ անելիք չունեին»: Նրա երկու լիամետրաժ ֆիլմերը ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։  Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արգոնի միջամտւթյամբ: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով: Վերջին գարուն» ֆիլմում: Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսի 21-ին Երևանում: Ս. Փարաջանովի 90-ամյա հոբելյանը կնշվի հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի կնվիրվի մեծանուն կինոռեժիսորին:

14.01.14

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին  նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:

Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,

Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,

Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն

Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…

Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,

Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Մետաքսե

29.12.13

Ամանորի ավանդույթները

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի, և յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթներն ու սովորությունները: Եվրոպացիները  Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է: Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին: Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ: Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները ևս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս: Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի: Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի: Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ: Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե: Բրազիլիայում ևս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է: Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և  մաքուր ճանապարհ: Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը: Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է: Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը: Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս: Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

19.12.13

Հակոբ Կոջոյան

Հակոբ Կոջոյանը ծնվել է Ախալցխայում՝ 1883թ-ի դեկտեմբերի 13-ին: Մանկությունն անցել է Վլադիկավկազում, ուր սովորել է քաղաքային ուումնարանում: 16 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Պրուսովի անվան արվեստանոց, որն ավարտելուց հետո, 1890-ականների սկզբին ընդունվել է Մյունխենի նկարիչ Անտոն Աշբեի գեղարվեստական ստուդիա: 1905թ. ընդունվել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիա: 1907թ ավարտել է այն և մեկնել Փարիզ, որտեղ բնակվել է երկու տարի: Նրա գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել` գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ, բեմանկարչություն, մանկավարժություն: 1918թ. հնէբանական մի խմբի հետ, պեղումների նպատակով, շրջագայության է մեկնել Արևմտյան Հայաստանի Անի քաղաք: 1920-ականների սկզբին մոտ 2 տարի ապրել է Թավրիզում և այդ ժամանակաշրջանում էլ ծնունդ են առել «Թավրիզի փողոցները», «Թավրիզի երեխաները», «Թավրիզուհին» եւ «Թավրիզի ճաշարանը» ստեղծագործությունները: 1922-ին, Հայաստանի կառավարության հրավերով, տեղափոխվել է Երևան և ձեռնամուխ եղել նորաստեղծ հանրապետության մշակույթի զարգացմանը: Գրքարվեստի վերականգնման դժվարին առաքելությունը հանձն առնելով` կարողացել է փայլուն կերպով լուծել խնդիրը` դառնալով ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրը: Այդ ժամանակների ամենաբարդ ու ամենահայտնի գործերից է եղել «Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիան: 1934թ. Մոսկվայում բացվել է նրա ձևավորած գրքերի ցուցահանդեսը:  1940-ականներին ստեղծել է արծաթե իրերի նմուշներ, իսկ 1950-ականներին աշխատել է կերամիկայի և հախճապակու վրա: Մահացել է Երևանում՝ 1959թ-ի ապրիլի 24-ին: Նրա աշխատանքերը ցուցադրված են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի, Երևանի պատկերասրահներում: Դեռ կենդանության օրոք հրաշալի աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի, Ֆիլադելֆիայի, Փարիզի թանգարաններում: 1973թ. Երևանում բացվել է Կոջոյանի տուն-թանգարանը, ուր ցուցադրված են նկարչի գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ  համատեղ ստեղծել է ՀՀ զինանշանը:

11.12.13

Դեկտեմբերի  7-ը

1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.)  Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:  Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։ Մինչր այսօր դեռևս կան չլուծված բազմաթիվ հարցեր և հազարավոր տխուր ու լավ ապագայի հույսը կորցրած բազմաթիվ մարդիկ:

06.12.13

Հուշակոթողը 46 տարեկան է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել  1967թ. նոյեմբերի 29 -ին` խորհրդային Հայաստանի 47-րդ  տարեդարձի օրը:  Հուշահամալիրը կառուցվել է 1965 -1967թթ., որի համար ծախսվել է 400000 ռուբլի: Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝  հավերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը: Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել: Հուշապատը  նաև մի ուրույն պատնեշ է, որը հուշահամալիրը  բաժանում է  Հրազդանի հանդիպակաց ափի բնակելի տարածքից: 1996թ. հուշապատի հակառակ կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: «Վերածնվող Հայաստան» հուշասյունը սլաքաձև է, դեպի երկինք է խոյանում 40 մ բարձրությամբ: Այն խոր ակոսներով բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր ընձյուղների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Ըստ հեղինակների`  հուշասյունը բույսի ցողուն է, որը ցավի տապանը պատռել և դուրս է եկել՝ խորհրդանշելով շարունակվող կյանքը: Հավերժության տաճարը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերով: 12 թիվն ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից: Դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք այցելուներին ստիպում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև: Հուշասրահի խորքից մշտապես հնչում են Կոմիտասի, Մ. Եկմալյանի հեղինակած սգո մեղեդիները, որոնց հետ ներդաշնակորեն միահյուսվում է հավերժության կրակը:  Կրակն արտահայտում է վերքի չսպիանալու, հավերժ մխալու գաղափարը: Կենտրոնական կլոր ծավալով այդ տապանը նույնպես, հեղինակների պատկերացմամբ, ճաքել է ցավի ուժգնությունից, պատռվել, և  բացվել է վերքը:

27.11.13

Կարպ Խաչվանքյան

Մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանին ասել են՝ ազգի հրաշք տղան: Դերասանը ծնվել է 1923թ-ին Ախալցխայում: Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Դեռ մանկուց Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական և ապա Գրիբոյեդովի անվան թատրոնների խաղացանկերի ոչ մի ներկայացում բաց չթողած պատանին երազում էր դերասան դառնալ:  Հետագայում նրան հրավիրում են  Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն: 21- ամյա երիտասարդը գալիս է Հայաստան և 54 տարի անմնացորդ նվիրում իրեն հայ  բեմին:  Նա աշխատեց անմնացորդ, դարձավ իր թատրոնի խորհրդանիշը, իր մարմնավորած անզուգական կերպարներով և իր բեմադրած բարձարվեստ բեմադրություններով հարստացրեց թատրոնի պատմությունը: Կ. Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր` Իմրե Կալմանի «Սիլվա»  օպերետում, որը միանգամից հռչակ բերեց  նրան և իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը: Մեծանուն դերասանը նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկ», «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան»: Կարպ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում, այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: Մի անգամ Խաչվանքյանն ասել է «Ինձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել և անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը»: Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա: Նրա «Տաքսի- տաքսի» ներկայացումը միշտ ընթանում էր  լեփ-լեցուն դահլիճում: Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: Դերասանը 1988-թ-ին պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության ուներ: Դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը մահացել է  1998թ-ի նոյեմբերի 13-ին:

19.11.13

Հայ մանրանկարչություն

Հայ գրերի գյուտից հետո ծնունդ է առնում մագաղաթյա ձեռագրերը մանրանկարներով զարդարելու արվեստը:  Այդ շրջանից մեզ է հասել ընդամենը չորս մանրանկար, որոնք բոլորն էլ կրոնական բովանդակություն ունեն: Հայ մանրանկարչությունը բուռն ծաղկում ապրեց զարգացած միջնադարում: Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են ԱնիՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայիԿարին-ԷրզրումիՂրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ ՍտեփանոսըԻգնատիոսըՄարգարենԳրիգոր ԾաղկողըՄոմիկը՝ 13-14րդ դարեր, ԱվագըՀովհաննեսըԹորոս Տարոնացին՝14-րդ դար, Գրիգոր Տաթևացին,Ծերուն Ծաղկողը՝ 14-15 րդ դարեր, ԳրիգորիսըՎարդանըԿարապետըՄանվելըՄկրտիչ ՆաղաշըԹոմա Կաֆայեցին՝15-րդ դար  և շատ ուրիշներ։ Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս ՌոսլինըՍսում՝ Գրիգոր ՊիծակըՍարգիս Պիծակը և այլն։ Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»: Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։ Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։ Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

08.11.13

Ալեքսանդր  Սպենդիարյան

Ալեքսանդր Աթանեսի Սպենդիարյանը ծնվել է 1871 թ-ի նոյեմբերի 1-ին  Կախովկայում (այժմ Ուկրաինայի Խերսոնի շրջան), վաճառականի ընտանիքում: Ապագա կոմպոզիտորի մանկական երաժշտական տպավորությունները կապված էին ընտանիքում տիրող մթնոլորտի և Ղրիմի երաժշտական կենցաղի հետ: Միջնակարգ կրթությունն ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում: Երաժշտական պարապմունքներն սկսել է 9 տարեկանից, սովորել է ջութակ նվագել: Բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայում՝ ավարտել է համալսարանի իրավաբանական բաժինը: Մոսկվայում Սպենդիարյանը շարունակում է ջութակի դասեր վերցնել Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց: Նրա երաժշտական զարգացման համար չափազանց մեծ նշանակություն ունեցավ մասնակցությունը ուսանողական սիմֆոնիկ նվագախմբին (առաջին ջութակների կոնցերտմայստեր), որի ղեկավարն էր կոմպոզիտոր Ն. Կլենովսկին, որից և վերցրեց ստեղծագործական իր առաջին դասերը: 1896-1900 թվականներին Սպենդիարյանը աշակերտեց նշանավոր կոմպոզիտոր Ն. Ռիմսկի-Կորսակովին (Պետերբուրգ): Մեծ կոմպոզիտորի ձեռքի տակ Սպենդիարյանը դարձավ մասնագիտական բարձունքներին հասած արվեստագետ: Նրա աշխարհայացքի ձևավորմանը մեծապես նպաստեց նաև շփումը ռուսական արվեստի ականավոր ներկայացուցիչների հետ: Սպենդիարյանը հայ դասական երաժշտության հիմնադիրներից է: Յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով՝ Սպենդիարյանն ընդարձակեց ազգային երաժշտության ժանրային շրջանակները, դրեց հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմքը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան: Սպենդիարյանը թափանցեց մարդու հոգեկան աշխարհի խորքերը, նրբին երանգներով արտահայտեց նրա հույզերը, ստեղծեց ժողովրդի կյանքի ու կենցաղի վառ տեսարաններ, բնության գունեղ պատկերներ: Կոմպոզիտորի երաժշտական ինքնատիպ ոճը դրսևորվեց արևելյան՝ առաջին հերթին իր ժողովրդի կյանքի հետ կապված թեմաներով ստեղծագործություններում: 1924թ-ի դեկտեմբերի 10-ին Երևանում կայացավ աոաջին սիմֆոնիկ համերգը Սպենդիարյանի ղեկավարությամբ: Սպենդիարյանը օժտված էր մարդկային նուրբ զգացմունքներով, բարձր բարոյականությամբ: Սպենդիարյանը հսկայական դեր խաղաց հանրապետության երաժշտական կյանքի զարգացման գործում թե իր ստեղծագործությամբ ու կատարողական արվեստով, թե հասարակական գործունեությամբ: Նա մեծապես նպաստեց սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման: Մեծանուն կոմպոզիտորը մահացել է 1928 թ-ի մայիսի 7-ին ուժերի ծաղկման շրջանում:

31.10.13

Մեծ բեմի Վարպետը

«Աստծուց մի բան եմ խնդրում՝ հոգիս չառած միտքս չառնի»: Սոս Սարգսյանը  հոկտեմբերի 24-ին կդառնար  84 տարեկան: Տաղանդավոր արտիստն  ապրող լեգենդ էր, ով այսօրվա հայկական թատերական արվեստի ամենահեղինակավոր մարդն էր: Տարիներ շարունակ նա եղել է Ազգային ակադեմիական թատրոնի և կինոյի առաջատար դերասանը: 1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: 1991թ. հիմնել է «Համազգային» թատրոնը և մինչ օրս հանդիսանում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ս. Սարգսյանն արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի,  ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներին, պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով, պետական մրցանակի եռակի դափնեկիր է: Ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ.տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ-ին, աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն:  Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալա», «Նահապետ»‚ «Ձորի Միրո», «Գիքոր», «Խնձորի այգին», «Ճերմակ անուրջներ» և այլն: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր: Նրան սիրում էին ոչ միայն իր ստեղծած կերպարների, այլ իր իսկ կերպարի համար: Մեծ արվեստագետը վայելում էր ժողովրդի սերը: Ժողովուրդը գիտեր, որ գործ ունի իր հարազատ զավակի հետ:Նրան անվանում էին «ժողովրդական» մարդ, որովհետև ապրում էր ժողովրդի խնդիրներով ու ձեռքբերումներով: «Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս»- Սոս Սարգսյանի մտքերից: Արտիստն իրենից հետո շատ հարուստ ժառանգություն թողեց սերունդներին: Սոս Սարգսյանը վախճանվեց  սեպտեմբերի 26-ին: Մեծանուն արվեստագետն իր կյանքի 64 տարիները նվիրեց թատրոնին ու կինոյին: Նրան կհիշեն ոչ միայն որպես տաղանդավոր դերասան, մեծ ուսուցիչ, այլև որպես հրաշալի մարդ: «Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա»:

24.10.13

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ-ի. հոկտեմբերի 30-ին Գյումրիում։ Քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում։ Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897թ-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 18991906 թթ-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է:  Կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո՝ ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալն այլևս անհնար էր և 1911 թ-ին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։ Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին: 1926թ-ին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ: Վերադարձավ արտասահման 1930թ-ին և ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ 1946թ-ին ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ: Հայաստանի գրողների միության նախագահն էր՝ 1946-1957թթ: Մահացել է 1957թ-ի հոկտեմբերի17-ին: Թաղված է Երևանի պանթեոնում։

15.10.13

Կոմիտաս

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869թ-ի հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881թ-ը,  երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է  Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Փոքրիկ Սողոմոնը  գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ «Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։1890 թ-ին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895թ-ինԿոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք և ամուր հիմք հանդիսացան: Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից: 1899թ-ի սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական և թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդող: 1915թ-ի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։  Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։ Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։ 1935 թ-ի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թ-ի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։

07.10.13

Երաժշտության միջազգային օր

1975թ-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  որոշմամբ  հոկտեմբերի 1-ը հռչակվել է երաժշտության միջազգային օր: Օրվա նախաձեռնողներից մեկն աշխարհահռչակ երգահան  Դմիտրի Շոստակովիչն է: Տոնը ամենամյա է, նշվում է աշխարհի մեծ համերգասրահներում, ճանաչված կատարողների ու խմբերի մասնակցությամբ: Երաժշտությունը մարդկության ամենահիասքանչ էսթետիկական արժեքներից մեկն է:  Երաժշտությունն  էմոցիաների, զգացմուքների արտահայտման միջոց է  այն զգացմունքների, որոնք բառերով արտահայտելն ուղղակի անհնար է: Երաժշտությանը մարդկությունը ծանոթ է դեռ վաղնջական ժամանակներից: Աֆրիկայի քարանձավներում պահպանվել են վաղուց վերացած ցեղերի ժայռապատկերներ, որտեղ պատկերված են մարդիկ երժշտական գործիքներով: Միջնադարյան Հայաստանում երաժշտությունը գրառում էին խազերի միջոցով: Հին հայկական նոտագրությունը կիրառվել է արդեն 8-րդ դարում:  Խազերի վրա հիմնված նոտագրությունը սերում է պալեոբյուզանդական ժամանակներից: Գոյություն ունեն շուրջ 40 հիմնական և 20 օժանդակ նշաններ: Խազերը կոնկրետ նշանակություն են ստանում շարականի ժանրից և  ձայնից կախված: Առաջանալով 8-9-րդ դարերում, խազերի համակարգը զարգացավ 12-13 դարերում պատմական Հայաստանում,  իսկ 12 դ.` Կիլիկյան Հայաստանում: 15-րդ դարից խազերի զարգացումը դադարեց, և  այն շուտով մոռացության մատնվեց: 1920թ-ի վերջում եվրոպացի ու հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել միջնադարյան հայ նոտագրությունը, հատկապես մեծ է Կոմիտասի ավանդը:

30.09.13

Գևորգյան Հոգևոր Ճեմարանը

Գևորգյան Հոգևոր Ճեմարանը Հայաստանում հիմնադրվել է 1874թ-ի սեպտեմբերի 28-ին:  Այն մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություն է։ 1966թ-ի Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր 2-րդ ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։ Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։ 1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան: Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Չնայած որ ճեմարանի հիմնադրման բուն նպատակը հոգևորականներ պատրաստելն էր, սակայն Գևորգ Դ-ի օրոք շրջանավարտներից և ոչ մեկը հոգևորական չդարձավ: Ճեմարանն իր կոչմանը նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Թեղուտեցի Կաթողիկոցը: Նա Մ.Օրմանյանի է նշաակում աստվածաբանական առարկաների դասախոս և արդեն 1888թ-ին ճեմարանի չորս շրջանավարտներ օծվում են կուսակրոն քահանաներ: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ, բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։ Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու՝ աշխարհաբար և գրաբար, հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն: Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։ 1917թ-ին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով Գևորգ Ե Սուրենյանցը ճեմարանի գործունեությունն առժամանակ դադարեցրել է, իսկ շենքը տրամադրվել է զինվորական հրամանատարությանը: 1919-20թթ-ին փորձեր են կատարվել ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, բայց ապարդյուն: 1945թ-ին ճեմարանի շենքն որպես սեփականություն տրվում է Մայր Աթոռին: 1997թ-ին Գարեգին Ա Հայրապետի կարգադրությամբ վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարանը: Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով  և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ։ 2001-2002 թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։ Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։

26.09.13

ՀՀ-ը 22 տարեկան է

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Անկախությունը ձեռք բերվեց համառ  պայքարի շնորհիվ: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «ԱՅՈ» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեյի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: 20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանը, ունի անկախության երկու տոն. սեպտեմբերի 21 և մայիսի 28, որն անվանվում է Հանրապետության օր: Անկախության 22 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Առաջինը Լիտվան էր, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը՝ 1991թ-ի օգոստոսի 14-ին: Ապա 1991թ-ի ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այժմ Հայաստանը կայացած ու անկախ պետություն է: Byureghavan. am շնորհավորում է բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն:

17.09.13

 

Սեպտեմբերի 11

2001 թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ` Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում: Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, « Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի թիվ 1 ահաբեկիչը: Ահաբեկչության դեմ պայքարը համայն մարդկության գործն է:

10.09.13

Խաղեր, որոնք դարձան պատմություն

«Բանկա փլավ, 7 քար, քսանմեկ»: Մեր օրերում եզակի բակերում կհանդիպես երեխաների, ովքեր խաղում են ժողովրդական խաղեր, ավելին, դժվար թե հանդիպենք գոնե «պարան թռնող» կամ «գնդակ տշող» երեխայի: Իսկ տասնյակ տարիներ առաջ, այս խաղերը  առօրյայի անբաժան մասն էին՝ անհամբեր սպասում էին, թե երբ էր գարունը գալու, որ հալամուլա խաղայի: Դեռ հնագույն ժամանակներից հայերն իրենց ու իրենց երեխաների զվարճանալու ու նաև մարզվելու համար կազմակերպել են բազմազան խաղեր: Այդ խաղերից շատերը զարգացրել են մանուկների ֆիզիկական ուժը, նշանառությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու ու որոշում ընդունելու կարողությունը: 1000-ից ավել ազգային խաղերից հիմա մեզ առավել հայտնի են լավագույն դեպքում մեկ տասնյակ խաղեր: Հայ ժողովրդական խաղերի շարքում առանձին տեղ են գրավում գոտեմարտերը՝ գյուլաշ, կոխ, քյուշտիկ, ուջա, յարխուշտա և այլն: Այս բոլոր խաղերը որոշ չափով նման են ժամանակակից ըմբշամարտին: Լայն տարածում ունեին նաև լախտախաղերը, որոնք տեղի էին ունենում գլխավորապես գարնանն ու ամռանը: Գորիսում խաղը կոչել են Ջղլախտի, իսկ Սիսիանում՝ Թոխկա կամ Թխկի: Խաղում են 3-7 հոգով: Խաղացողներից մեկը՝ ներսինը, կանգնում է շրջանի ներսում՝ լախտերը կոլոլած դնելով գետնին, մինչ դրսինները լախտերը տանելու համար օգտագործում են գլխարկներն ու անում են կտրուկ հարձակումներ: Փախցրած լախտերով այնքան են ծեծում ներսինին, մինչև որ վերջինս խփում է մեկին ու փոխվում տեղերով: Գնդակով խաղերը  թերևս ամենաշատը հայտնի են մեր օրերում՝ քսանմեկ, անուն գոռոցի: Քսանմեկ խաղալու համար պետք է առնվազն 2 խաղացող՝ զույգ թվի դեպքում բաժանվում են 2 խմբի, կենտի դեպքում՝ 2 խմբի գումարած մեկ աքլոր: Խմբերի են բաժանվում ոտ քցելու միջոցով՝ սա մի ծես է, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր երեխա: Խաղն սկսող խմբի անդամները հերթով գնդակը ոտքի թաթի վերևի մասով վեր-վեր են գցում 21, 51 կամ 101 անգամ (փալան): Փալանի վերջին մեկ թիվը լրացնելու ժամանակ հակառակորդ թիմի բոլոր անդամները ձգտում են ոտքով օդում բռնել գնդակը, որով ամբողջ թվերը վառվում են: Ահա ինչպիսին էին հին խաղերն՝ այսօր  երեխաները գրեթե չեն հիշում այս խաղեր, ինչպիսիք են Բանկա փլավը, 7 քարն ու Հոլը և այլն: Խաղեր, որոնք արթնացնում են հիշողություն և դառնում պատմություն:

26.08.13

Նշվում  է Մարդասիրության  օրը

Ամեն տարի օգոստոսի 19-ին  նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս: Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները և վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին և վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնալ: Այս տարվա հիշատակման օրը նվիրված է Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակման 10-ամյակին, որի արդյունքում սպանվեցին հատուկ ներկայացուցիչ Սերջիո Վիեյրա դե Մելլոն և ՄԱԿ-ի 21 այլ աշխատակիցներ ու գործընկերներ: Այդ ողբերգությունը այս հիշատակի օրվա ոգեշնչումներից մեկն էր: Այս տարի  Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Գլոբալ մարտահրավերների ժամանակ ժողվուրդներն ու երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման: Հենց դա է մարդասիրական ոգին: Դա է Միավորված ազգերի մարդասիրական հրամայականը:

20.08.13

Նավասարդ

Նավասարդ, հայկական տոմարի առաջին ամիս: Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին: Հայերի մոտ տարվա առաջին ամիսը օգոստոսն էր և կոչվում էր Նավասարդ։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը ՝օգոստոսի 11-ը եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։ Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։ Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին ։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ, ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։ Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաև Արտաշես Ա թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով

Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում...
Ինչպես օրենքն էր թագավորների։

Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները, այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն` Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն, ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները» (հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն «յոթ զոհասեղան»` նվիրված ԱրամազդինԱնահիտինՄիհրինՆանեինԱստղիկինՏիրին և Վահագնին): Աշտիշատում ևս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը: Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար. Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկ Աստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։ Այսպիսով՝ Վահագնը՝ անվեհեր էր, Անահիտը՝ պահպանող, Աստղիկը՝ պարկեշտ, որոնք մի տեսակ մարմնավորում էին հայ ժողովրդի առաքինությունները։ Նավասարդը 19-րդ դարի վերջին համընկնում էր տնտեսական տարվա, երկրագործական և անասնապահական գործունեության ավարտի հետ: Այդ պատճառով ժողովրդի մեջ հայտնի է նաև Նախրաթող անունով: Այսօր քչերն են հիշում, որ օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է, շատերի համար դա ուղղակի շաբաթվա սովորական օրերից մեկն է: Այս տոնը ծագումով գալիս է ժողովրդի ձևավորման շրջանից և  իր մեջ կրում է մեր ազգային սովորույթներից, դիմագծից ինչ-որ մի մաս:

13.08.13

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. նոյեմբերի 5-ին Թիֆլիսում: Վիկտոր Համբարձումյանը  հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։  1928թ-ին ավարտել Է Լենինգրադի համալսարանը, 1928–31-ին սովորել Է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1931–43-ին աշխատել Է Լենինգրադի համալսարանում: Եղել Է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը  և ուսումնական մասի պրոռեկտորը։ 1943-ից աշխատել Է Հայկական ՍՍՀ-ում, որի ԳԱ հիմնադիր անդամներից էր և առաջին փոխնախագահը։ 1948–55-ին եղել Է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–64-ին՝ նույն միության նախագահ, իսկ 1968–72-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։ Համբարձումյանը մեծ ավանդ ունի Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ Համբարձումյանը գիտության մեջ հիմք Է դրել նոր ուղղությունների, Լենինգրադում և Բյուրականում ստեղծել գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։ Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի՝ ԳԴՀ, Ժանսենի՝ Ֆրանսիա, Բրյուսի՝ ԱՄՆ, «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի անվան՝ ԳԴՀ, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով: Համալսարանների պատվավոր դոկտոր է: Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով  ու  մեդալներով։ 1996թ-ին արջանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Մահացել է 1996թ-ի օգոստոսի 12-ին:

03.08.13

«Հայֆիլմ» -90 տարեկան է

«Հայֆիլմ» կինոստուդյան հիմնադրվել է 1923 թ-ին: Մեր կինոկենտրոնի ծննդյան վկայականը համարվում է Հայաստանի կառավարության 1923 թ-ի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, որն ամիջապես կյանքի կոչելով` հայկական կինոյի հիմնադրումը, կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին` Դանիել Դզնունուն արվեստաբան, 1923-37 թթ-ին` «Հայկինոյի» տնօրեն, Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր և Համո Բեկնազարյանին կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ: 1923 թ-ի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որը սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928-ին անվանվել «Հայկինո», 1938-ին` «Երևանի կինոստուդիա», 1957-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թ-ին վերանվանվել է նրա անունով:1924-ին նկարահանվել է հայկական առաջին վավերագրական ֆիլմը «Խորհրդային Հայաստան»: Այնուհետև, տարեկան արտադրելով 1-5 ֆիլմ, պարբերաբար ժապավենին են հանձնվել երկրի ժողովրդական տնտեսության և մշակույթի նվաճումները, տեղի ունեցած բոլոր իրադարձությունները` քաղաքական նստաշրջանների օրագրեր, հանդիպումներ, հոբելյաններ և այլ իրադարձություններ: 1925թ-ին Համո Բեկնազարյանի կողմից նկարահանվում է առաջիմ խաղարկային, համր ֆիլմը՝«Նամուս»-ը, 1926-ին` առաջին կատակերգությունը` «Շոր և Շորշորը», «Հայկինոն» առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը` «Զարե» ֆիլմով՝1926թ: 1935-ին ստեղծվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը` «Պեպոն» ռեժիսոր. Հ. Բեկնազարյանի կողմից: Առաջին գունավոր մուլտֆիլմը` «Շունն ու կատուն» նկարահանվել է 1938թ-ին: 1941-1945թթ. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է ազգային ազատագրական պայքարի թեմայով պատմական «Դավիթ Բեկ» ֆիլմը, ռազմահայրենասիրական այլ խաղարկային ժապավեններ, երկրորդ աշխարհամարտը փաստագրած շատ ֆիլմեր և Հայաստանի, հայ ժողովրդի անցած դարավոր ուղու մասին պատմող «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը: 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր 42-45 ֆիլմ: 1978-ից կինոստուդիան տեղափոխվել է նորակառույց շենք, ձեռք բերել արտադրական նոր հնարավորություններ, ընդլայնել ֆիլմարտադրությունը, տարեկան թողարկել 6-7 ֆիլմ, պատվերներ ստանալ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունից, ֆիլմեր նկարահանել «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ, 1980-ականներին հասել ստեղծագործական բարձր նվաճումների: 1990-ականներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ` կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը: 2000 թ-ից ի վեր` աճել է ինչպես կինոարտադրության ծավալը, այնպես էլ ստեղծագործական հաջողությունները: 2006 թ-ից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը:  Հայ կինոն 101 տարեկան է, իսկ հայաստանյան կինոն` 90:

23.07.13

Դիսնեյլենդ

Համաշխարհային ճանաչում ունեցող Walt Disney կինոստուդիային պատկանող Դիսնեյլենդ զվարճանքների այգին բացվել է 1955թ-ի հուլիսի 17-ին: Սկզբում կոչվել է Disney: Այգին այնպիսին էր, որ պետք է վերստեղծեր աշխարհի մուլտֆիլմերը և հեքիաթները: 1998թ-ին Disney վերանվանվում է Disneyland: Դիսնեյլենդն աշխարհում հայտնի զբոսայգի է: Այն ստեղծել է կինոռեժիսոր–մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Անահայմ քաղաքում: Մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»։ Այնտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը։ Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիներ, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթները, Պիզայի ընկնող աշտարակը, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ: Դեպի արևելք «ճամփորդողները» կտեսնեն Թաջ Մահալը:  Բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն։ ։ Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող քարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող կապիկներ, վագրաձիեր, ընձուղտներ և այլ կենդանիներ: Կարող են «լինել» նաև Կենտրոնական ու հարավային Ամերիկայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ափերում։ Դիսնեյլենդեր կան նաև աշխարհի մի շարք քաղաքներում:

15.07.13

Պաղպաղակ

Պաղպաղակը շատ հին քաղցրավենիք է: Պատմաբանները կարծում են, որ պաղպաղակը ունի ավելի քան 5000 տարվա պատմություն: Պարզ է, որ պաղպաղակը ստեղծել են այնտեղ, որտեղ ջերմաստիճանն ավելի բարձր է: Մեր թվարկությունից 3000 տարի առաջ Չինաստանում մատուցվում էին աղանդներ, հեռակա հիշեցնող պաղպաղակը՝նարինջի և կիտրոնի կտորներով, նռան հատիկներով խառնված սառույցով և ձյունով: Պարսիկ ճանապարհորդ Նասսիրի Հովրասուն գրում է, որ կահիրյան սուլթանի սեղանի համար ամեն օր Սիրիայի լեռնային շրջաններից ձյուն էր բերվում հյութալի պաղպաղակ պատրաստելու համար: Անտիկ բժիշկ Հիպոկրատը առաջարկում էր առողջության պնդացման համար՝ պաղպաղակ:  18-րդ  դարում պաղպաղակը մեծ տարածում գտավ բարձրաշխարհիկ մարդկանց շրջանում: Այն բավականին թանկ արժեր` մոտ երկու հարյուր ամերիկյան դոլլար, մինչ այն ժամանակ, երբ Բալթիմորցի Յակոբ Ֆասսելը չհնարեց պազպաղակների պատրաստման նոր և ավելի էժան եղանակ, որի արդյունքում պաղպաղակի գինը նվազեց մինչև 25 ցենտներ: Իսկ ահա շոկոլադե պաղպաղակը առաջացավ շատ ավելի ուշ` 1921 թ-ին Կրիստին Նելսոնի կողմից` ԱՄՆ-ում: Այս գաղափարը վերջինիս մոտ առաջացավ այն ժամանակ, երբ դպրոցական երեխան խանությում չէր կարողանում կողմնորոշվել, գնել պաղպաղակ, թե շոկոլադ: Իսկ  առաջին փայտիկներով պաղպաղակները առաջացել են 1924 թ-ին` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Ամերիկյան պաղպաղակի մոտ 60%-ը ջուր է պարունակում, որը գալիս է կաթից կամ այլ բաղադրիչների խառնուրդից: Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում: Միջին հաշվով ամեն տարի ամերիկացի ուտում է 20 կիլոգրամ պաղպաղակ: Աշխարհի ամենամեծ պաղպաղակը պատրաստվել է 1988 թվականին, որի զանգվածը հասնում էր մոտավորապես 24 տոննայի: Սկզբում պաղպաղակը վաճառվում էր ափսեներով և միայն քաշով: Սկսած 19-րդ դարից պաղպաղակը սկսեցին վաճառել թղթով:

09.07.13

Վարդավառ

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և  Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս և Ղուկաս ավետարանիչները: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է նաև դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի  հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։  Վարդավառի տոնը նշվում էր բերքահավաքի ժամանակ: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում: Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն: Մեր հին հեղինակները Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում` նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Վարդավառը կապված էր Նավասարդյան տոների հետ, որոնց ընթացքում ծաղկեպսակներ էին նվիրում պաշտամունքային տեղերում կանգնեցված աստվածների արձաններին եւ բագիններին: Քրիստոնեության ընդունումից հետո այս ընծայումը կատարվում էր արդեն եկեղեցու խորանին: Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 7-ին: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

04.07.13

Հայկական Ծիրանը

Ծիրանը  Հայաստանի  բնիկ մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել է Հայաստանի միջոցով: Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիս–արևելյան Հայաստանն է: Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից: Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» (արմանական, այսինքն՝ հայկական), իսկ Հայաստանը` Արմանի (ծիրանի երկիր): Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները  ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» (հայկական խնձորենի): Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris: Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը: Մասնավորապես, 1972թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական Խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է: Հայերը ծիրան են աճեցնում ավելի քան 3000 տարի: Կարծիք կա, որ ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Հասած ծիրանը նուրբ ու թավշյա կեղևով, հյութալի պտղամսով առանձնահատուկ  միրգ է: Ներկայումս ծիրան են աճեցնում շատ երկրներում, բայց այդ երկրներում աճած ծիրանը չունի  այն անկրկնելի համը, ինչպիսին Հայաստանի արևով լեցուն ծիրանը:

01.07.13

Միջազգային Օլիմպիական Կոմիտե /ՄՕԿ/

1894թ-ի հունիսի 23-ին, Սորբոնի համալսարանում կայացած սպորտի միջազգային կոնգրեսում, ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի առաջարկով որոշվեց վերականգնել ժամանակակից օլիմպիական խաղերը, ստեղծել միջազգային օլիմպիական կոմիտե /ՄՕԿ/ և անցկացնել մրցումներ` անտիկ շրջանի օլիմպիական խաղերի օրինակով: Այդ օրը մոլորակի վրա նշվում է որպես միջազգային օլիմպիական օր: Ամեն տարի ՄՕԿ–ի հովանու ներքո, աշխարհի բոլոր երկրներում, համաշխարհային այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով միջոցառումներ են կազմակերպվում: Պիեռ դե Կուբերտենին  առաջարկել է խաղերն անցկացնել 1900թ-ին Փարիզում: Սակայն պատվիրակները որոշել են, որ վեցամյա սպասումը կարող է նվազեցնել հետքրքրությունը Խաղերի հանդեպ: Այդ իսկ պատճառով հավաքվածները որոշել են  խաղերն անցկացնել 1896թ-ին Աթենքում: Առաջին Խաղերից հետո հույները հայտարարել են, որ բոլոր հաջորդող Խաղերն էլ պետք է անցկացվեն Հունաստանում, քանի որ Օլիմպիական խաղերի հայրենիքն այնտեղ է: Դրա փոխարեն Կուբերտանն առաջարկել է չորս տարին մեկ անգամ անցկացնել Հունական խաղեր, որին կարող են մասնակցել միայն հույներ, որով էլ որոշել է զբաղվել արքայազն Կոնստանտինը: Բացի այդ 1897 թվականին Օսմանյան կայսրության դեմ սկսած պատերազմը վերջնականապես բացառեց Աթենքում կրկնակի խաղեր անցկացնելու գաղափարը: Փարիզի օգտին ընտրությունը հաստատվել է ՄՕԿ-ի երկրորդ կոնգրեսի ժամանակ, որն անցկացվել է 1897 թվականին Հավրում: Հատուկ Խաղերի կազմակերպման համար ստեղծվել է կազմկոմիտե: Պլանավորվել է խաղերն անցկացնել հին հունական ոճով. կառուցել դեկորատիվ եկեղեցիներ և արձաններ: 1898թ-ի մայիսի 29-ին կազմկոմիտեի առաջին ժողովի ժամանակ մշակվել է խաղերի անցկացման ծրագիր: Այնուհետև կազմկոմիտեն զբաղվել է տարբեր երկրներից մարզիկներ հրավիրելով: խաղերի մասնակցելու իրենց ցանկությունն առաջինը հայտնել են Մեծ ԲրիտանիայիԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ավստրալիայի սիրողական ակումբները: Ամեն տարի, հունիսի 23-ին, աշխարհը տոնում է միջազգային օլիմպիական օրը: Այն սովորական միջոցառում չէ: Այդ օրը նշվում է ժամանակակից օլիմպիական շարժման ծնունդը: Ազգային օլիմպիական կոմիտեներն իրենց շուրջ են հավաքում հազարավոր մարդկանց միասին կիսելու օլիմպիական ոգին:

21.06.13

Տիգրան Պետրոսյան

Հունիսի 17-ին աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1929թ-ին՝ Ապարանի Մուլքի գյուղում՝ չնայած նա իր կենսագրության մեջ նշում է Թբիլիսին: Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար: Միջազգային կարգի գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Վստահ կարելի է ասել, որ 20-րդ դարում ստեղծագործած ամենահայտնի հայ գործիչներց մեկը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է  Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն գրավել 2-3-րդ տեղեր և 1952թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958թ.՝ 3-4-րդը, 1962թ.՝ 2-3-րդը։ 1959թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։ Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը:  Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։ 1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտովիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ. Սպասկիին։ 1969թ.  շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971-1980թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։ Մեծանուն շախմատիստը վախճանվել է Մոսկվայում՝ 1984թ. օգոստոսի 13-ին, 55 տարեկան հասակում:

17.06.13

Ազգային հերոս՝ Մոնթե

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների: Նա ուրարտագետ էր, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ, Ղարաբաղյան պատերազմի հերոս, Հայաստանի ազգային հերոս: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին: 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը: 1992թ. փետրվարի 4-ին, Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է Արցախ: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: Իր հրամանատարության ժամանակաշրջանում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ նրա մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դառնում է անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև  Քարվաճառը: 1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: 1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվել է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում: Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել է «ՀՀ Ազգային հերոս»-ի և «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումները: Մոնթեն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին, դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և, որ ամենակարևորն է, իր անձնական օրինակով ցույց տվեց դրանց իրականացումը:

11.06.13

Համեղ Շոկոլադը

Շոկոլադ բառը Մայաների ստեղծած xocolatl բառն է, որը նշանակում է «դառը ջուր»: Մ.թ. 7-րդ դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դղյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ: Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը: Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ: Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց. երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն: Արդեն 17-րդ դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր: Ըստ վիճակագրության՝ գերմանացիները տարեկան ուտում են 8 կգ շոկոլադ, անգլիացիներն և բելգիացիները՝ 9 կգ, շվեյցարացիները՝ 11 կգ։ Ֆրանսիացիները միայն Սբ Ծննդյան տոներին ուտում են 36 հազար շոկոլադե կոնֆետ, որոնք իրենց քաշով 4 անգամ գերազանցում են էյֆելյան աշտարակի կշիռը։ ժամանակակից ամերիկացիների 90 տոկոսը շոկոլադ է ուտում ամեն օր։ Աշխարհում ամենածանր շոկոլադը կշռել է 2280 կգ, որը ներկայացվել է 2000թ–ին Թուրինում: Առաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ-ին անգլիական Cadbury ընկերության կողմից: Չնայած այն փաստին, որ կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, ներկայումս կակաո ամբոջ աշխարհին վաճառվում է Աֆրիկան: Շոկոլադը իր  մեջ պարունակում է <<երջանկության>> հորմոն,որը ընկնելով արյան մեջ ազդում է նյարդային համակարգի վրա և անմիջապես բարձրացնում մարդու տրամադրությունը: Օրինակ՝ փոքրիկները, որոնք օրվա մեջ շատ շոկոլադ են ուտում, ամբողջ օրը լինում են լավ տրամադրության մեջ, ինրպես նաև առույգ և արագաշարժ: Ասում են, որ յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում պիտի օգտագործի ամենաքիչը 50գ մաքուր շոկոլադ:  Գերմանիայում կա հսկայական ժամացույց, որը պատրաստված է շոկոլադից: Ասում են շոկոլադի սալիկը բերանի մեջ մարդու մոտ ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան համբույրը:

03.06.13

«Մայիս վայիս»

Հայ Առաքելական եկեղեցին չի արգելում  ու ոչ մի օրենք էլ չունի մայիսին պսակադրություն չկատարել: Ավանդույթի համաձայն, թե սնոտիապաշտությունից դրդված՝ հայերը մայիսին, որպես կանոն, չեն ամուսնանում՝ ավելին հավատում են «մայիս վայիս» չար արտահայտությանը: Եկեղեցին և ազգագրագետները հավատացնում են, որ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը: Մայիսին գրեթե հարսանեկան արարողություններ չեն լինում և մարդիկ հավատում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Այն ավելի շատ ներմուծվել է ռուսական միջավայրից: Իսկ, ընդհանրապես, հնում բոլորը հարսանիքների համար ընտրել են աշնան և ձմռան ամիսները, որովհետև գարնանն ու անռանը մարդիկ զբաղված են լինում գյուղատնտեսական աշխատանքներով: «Մայիս վայիս» արտահայտությունն անընդունելի է, որովհետև մարդու երջանկությունն իր իսկ ձեռքերում է: Ավանդույթն ասում է, մայիսը Բարեկենդանին հաջորդող շրջանն էր, երբ սպառված էին լինում հայ օջախի բոլոր պահուստները: Դա աղքատացման շրջանն էր, և բոլորովին խրախուսելի չէր այդ շրջանում ամուսնացնել վատ սնված կամ անուժ երիտասարդներին: Մայիսին չամուսնանալու մղումը պայմանավորված է եղել բացառապես առողջ սերունդ և լավ երեխաներ ունենալու ձգտումով: Այդ, իսկ պատճառով մայիսին ամուսնանալու վախը խորը արմատավորված է ժողովրդի մեջ: Չնայած վերջին տարիներին մայիս ամսին պսակադրվում են շատ նորապսակներ:

18.05.13

Մովսես Տաթևացի

Մովսես Գ Տաթևացի՝ աղբյուրներում հիշատակվում է նաև՝ Սյունեցի, Աճանանցի, Խոստանանցի:  Ծնվել է 1578թ. Խոտանան գյուղում (Սյունիք), վախճանվել է 1632թ. մայիսի 14-ին: 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրան Մովսես Տաթևացի կաթողիկոսը կրթություն ստանալով Տաթևի վանքում՝ 1592թ-ին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606թ-ը աշակերտում Սրապիոն Եդեսացուն: 1610թ-ից, Երուսաղեմում դարձել է Ս. Հարություն տաճարի լուսարար: 1613թ-ին վերադառնում է Տաթև, մտնում է Սյունյաց Մեծ անապատ: Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը: 1620թ-ին Երևանում քարոզում է Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները: 1623թ-ին ձեռնադրվում է եպիսկոպոս: 1627թ-ի հունվարին Պարսից շահ Աբբաս 1-ը ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի՝նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Սուրբ Էջմիածնի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլատվություն- հրովարտակ: Սուրբ Էջմիածնի վանքը սկսել է վերանորոգել 1627թ-ին՝ Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները: 1628թ. սկզբից հիշատակվում է որպես «ընտրյալ-կաթողիկոս», պաշտոնապես օծվում է 1629թ. հունվարի 13-ին: Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակները: Նա իր աշակերտների հետ վերակենդանացնում է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, գրական կյանքը, վերականգնում ու նորոգում  եկեղեցիներն ու վանքերը: Մովսես Գ Տաթևացու աճյունը ամփոփվել է Կոզեռնի գերեզմանատանը:

13.05.13

Հաղթական մայիսի 9-ը

12 ամիսներից մայիսը տարբերվում է իր հաղթանակներով: Մայիսի 9-ին տոնում ենք 2-րդ աշխարհամարտի  68-ամյակը: 1945թ-ի մայիսի 9-ը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մարդկության տարած մեծագույն հաղթանակով: Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայի կողմից սանձազերծված երկրորդ համաշխարհային պատեարզմն աննախադեպ էր մարդկության պատմության մեջ իր մասշտաբներով, զոհերի թվով: Այն աչքի ընկավ  չտեսնված խոշորամասշտաբ, արյունահեղ ճակատամարտերով, ինչպիսիք էին  Ստալինգրադի ճակատամարտը, Կուրսկի տանկային ճակատամարտը: Պատերազմի հետևանքով զոհվեց մոտ 50 մլն, հաշմանդամ դարձավ 90 մլն-ից ավելի մարդ: Խորհրդային բազմազգ բանակի կազմում, այդ հաղթանակը  կռեցին նաև հազարավոր հայ մարտիկներ: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500.000-ի, որից 300.000-ը Հայաստանից  էին, մյուսները Խորհրդային միության մյուս հանրապետություններից: 200.000 մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության համար: Կոտայքի մարզի 10.500 երիտասարդներ շատերի նման դարձան զինվոր, մարտնչեցին հանուն խորհրդային հսկայածավալ երկրի, հանուն փոքրիկ Հայաստանի: Նրանցից 60% տուն չդարձան: Պատերազմը սկսվեց 1941թ-ին ավարտվեց 1945 մայիսի 9-ին, որը մեծ ու շատ թանկ գնով ձեռք  բերված հաղթանակ է, այսօրվա սերունդները շատ բան ունեն սովորելու իրենց նախնիներից: Հերոսական էջերը ոգեշնչում են, ողբերգական էջերը մորմոքում, սակայն սովորեցնում է և ողբերգությունը և հերոսությունը: Կազմավորվեցին նշանավոր 89-րդ Թամանյան դիվիզիան, որը հասավ մինչև Բեռլին, 390-րդ հայկական ու 51-րդ հայկական գվարդիական դիվիզիաները: 106 հայի շնորհվել է ԽՍՀՄ-ի Հերոսի կոչում, իսկ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու մարշալ Հովհաննես Բաղրամյանն արժանացել են այդ կոչմանը երկու անգամ: Փառքի շքանշանի ասպետ է դարձել 27 հայ: 64 հայ զինվորականներ գեներալի կոչում ստացան: Խոնարհ հարգանք բոլոր ընկածներին նրանց շնորհիվ տոնում ենք մեծ հաղթանակի օրը:

08.05.13

ԿՈԼԻԶԵՅ

Կոլիզեյ, Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել Վեսպասիանոս կայսրը մ.թ.ա. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին: Կոլիզեյի շինարարությունը սկսվել է կայսր Վեսպիանոսի օրոք` Իզրայելում հաղթանակներ տանելուց հետո: Այդ մասին տեղեկացնում է Սվետոնին. «Նա նոր շինություններ սկսեց պատրաստել... ամֆիթատրոն քաղաքի մեջտեղում, որն ինչպես նա տեղեկացավ դեռ պլանավորել էր կառուցել Օգոստոսը»: Շինարարությունն ավարտվել է 80 թ.-ին` Վեսպիանոսի որդու` Տիտոսի օրոք: Կոլիզեյի բացումը նշանավորվեց խաղերով, որի կապակցությամբ Սվետոնին գրել է. «Ամֆիթատրոնի և նրա մոտակայքում գտնվող բաղնիքների բացման կապակցությամբ  Տիտոսը կազմակերպեց գլադիատորական մարտեր` շատ հարուստ և ճոխ, կազմակերպեց նաև ծովամարտեր, որից հետո կրկին նույն վայրում դուրս բերեց հինգ հազար գլադիատորներ և տարբեր կենդանիներ»: Սկզբում Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն: Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է` հսկա, մեծ: Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին: Կոլիզեյը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես: Կոլիզեյը գտնվում է Հռոմում` Էսկվիլինյան խոռոչում` Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը:

02.05.13

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր`  Շահնուր Վաղինակի Ազնավուրյան, նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ: 2009թ.-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ»` 1944թ-ին, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է: Մի մասը երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» երգերը: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է որպես «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների: Նկարահանվել է ֆիլմերում` «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատարում  Հայաստանին: Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ 2009 թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ.-ի մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում` Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

26.04.13

Հայ կոտորածներին

Թող անցյալի վերքը դասագիրք դառնա

Մանուկ ներկայի սեղանի վրա:

Ով աշխարհ, այս եղեռնը քո խղճի վրա է ծանրացած: Աչքերդ, թեև չոր, բայց հայոց այս մշտախարույկ ցավերի և տառապանքների, խոցերի և վերքերի վկան են, խլված հողերի և չթաղված դիալեռների վկան են… Այն օրերում տեսաք, չլացիք, գեթ այժմ եկեք լալու, գեթ լալու, գեթ ողբալու ինձ հետ, գեթ լալու, գոնե լացով կիսելու այս անկիսելիներս` եղեռնացավերն անբժշկելի, ով լոխմանիներ…

Ով ազգեր, թող աչքերս հանվեն` թե ձեր մեկն ու մեկի աչքից մի անմեղ թարթիչ  պոկվի; Բայց թող երկնառաք անեծքս հրաբխվի ձեր ականջների մեջ` թե նորից լռեք…

Ով գոհար ազգեր, ադամանդ ազգեր, ինչու թողեցիք ոսկին փշրվի, ով մարգարտածովեր…

Ով անտեսանելի, անքննելի Աստված, գոնե դու մի ձայն տուր խղճուկիս, մի շշուկ հանիր, թե կաս, որ հավատամ` տաճարներիդ սանդուղքների քարը դառնալով…

Գոնե դու մռնչա, ով հավիտյան անմռունչ անիծված:

Հովհաննես Շիրազ

23.04.13

Երկաթյա լեդին

Երկաթյա լեդին անցյալ դարի 80-ականներից սկիզբ առած տասնամյակի ամենատիրական կինն էր, նա ի պաշտոնե ստիպված էր միջնորդել ու նպաստել Ռոնալդ Ռեյգան – Միխայիլ Գորբաչով  փոխհարաբերությունների մեղմացմանը: Նա ուժեղ, սակայն ազնիվ, համառ, բայց հակառակորդի դրության մեջ մտնող, փառասեր, անդրդվելի ու սառնասիրտ գործիչ էր: Նրա մանրիկ ու դանդաղ քայլերով վերելքը իշխանության սանդուղքով սկսվել է Անգլիայի աղքատ դասի միջավայրից. դա անհավանական էր թվում, սակայն Մարգարեթն արեց անհնարինը: Ծնվել է 1925թ-ի հոկտեմբերի 13-ին Անգլիայի Գրենթհեմ քաղաքում: Խանութպանի դուստրը, որ դաստիարակվել էր տարրական հարմարություններից զուրկ տան մեջ, որտեղ հոսող ջուր անգամ չկար, համարձակություն ունեցավ ներխուժելու տղամարդկանց իշխանության հուսալի պաշտպանվող ամրոց և դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ: 1950թ. Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը: Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը: 1951թ. ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ: 1954թ. ստացել է փաստաբանի վկայական: 1959թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր: 1961-1964թթ եղել է սոցիալական ապահովության նախարար: 1975թ. փետրվարին ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ: Թետչերը համարձակվեց լինել ինքնատիպ, չնմանվեց ոչ ոքի: Հայրն ամեն օր, կաթիլ առ կաթիլ  ներշնչում էր այն համոզմունքը, որ չարժե նմանվել բոլորին: Ձեռներեց Ալֆրեդ Ռոբերտսը, որ հետագայում դարձավ քաղաքական գործիչ ու քարոզիչ, իր աղջկան ներշնչում էր անկախ լինել: Նա ասում էր.«Անկախներն են ղեկավարում, իսկ անբան պորտաբույծները հետևում են նրանց: Երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»: Զինվելով հոր խրատներով` երիտասարդ Մարգարեթը դարձավ առաջնորդ, ում աշխարհը երկար կհիշի: Նա  իր կարիերայի ճանապարհին հաղթահարել է անթիվ խոչընդոտներ: Մարգարեթ Թետչերը  իր աննկուն ոգով և  ամենալավը լինելու նպատակաուղղվածությամբ բարձունքների հասավ: Ապրիլի 8-ին կյանքից հեռացավ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: Բարոնուհին մահացավ 87 տարեկան հասակում  պատճառը՝ ուղեղի կաթվածն էր:

16.04.13

«Արի տուն»

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2013 թվականի «Արի տուն» ծրագիրը: Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնագիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրը մեկնարկում է 2013թ-ի հունիսի 16-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը, որի ընթացքում սփյուռքահայ 13-20 տարեկան երիտասարդները երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն հայաստանաբնակ ընտանիքներում, կմասնակցեն ծրագրի ճամբարային փուլին: Բյուրեղավան քաղաքը 2012 թ-ին հյուրընկալեց 10 երիտասարդի, ովքեր Հայրենիքից հեռացան գեղեցիկ ու վառ տպավորություններով: Հյուրընկալ ընտանիքների երեխաները ձեռք բերեցին նոր ընկերներ, նրանց շփումները շարունակվում են մինչ օրս: Մեր քաղաքը այս տարի ևս պատրաստվում է ընդունել 15-20 սփյուռքահայ հայրենակիցների:

08.04.13

Հրաշափառ Հարության  Տոնը

Հայ առաքելական եկեղեցին  Հիսուս Քրիստոսի  հրաշափառ հարության տոնն այս տարի նշում է մարտի 31-ին, այն  ընդունված է անվանել նաև  ԶԱՏԻԿ: Սուրբ Զատիկը Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի հարության տոնն է, Հայ Եկեղեցու շարականների` հոգևոր երգերի նկարագրությամբ`«բացեց երկնքի դռները և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և  կենդանություն պարգևեց մարդկային ցեղին» (Հարության շարականներ): Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Տոնին  քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, և պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի:  Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ: Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում: Քրիստոսի հարությունը դարձավ  քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը: Քրիստոսը հարություն առնելով մեռելներից` իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Զատկի տոնին ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. « Միայն Զատիկին ենք ձուն ներկում, որովհետև  ձուն օրինակն է աշխարհի, ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդի, և սպիտակուցը` ջրի, դեղինն էլ երկիրն է»:  Կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:

29.03.13

Ծաղկազարդ

«Առաջևից և ետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. Օրհնություն Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձրունքներում» Հայ առաքելական եկեղեցին Ծաղկազարդը այս տարի նշում է մարտի 24-ին: Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստները ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը: Իրականում այս տոնը նույնպես նախաքրիստոնեական արմատներ ունի և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Բնության և գարնան պաշտամունքը հայոց հին դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին : Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, դրանք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայելուց հետո, իսկ ոստերի փափկություն խորհրդանշում է փրկչի հետևողների խոնարհություն: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է, որպես մանուկների օրհնության օր:

25.03.13

Խոսք մեծարանքի

Կանանց ավանդական տոնն է: Շնորհավորել հայ կնոջը Կանանց տոնի առիթով, նշանակում է ամեն բանից առաջ վկայել նրան մեր անհուն երախտագիտությունը այն հերոսական կեցվածքի համար, որ հանդես բերեց նա` մեր ժողովրդի դաժան գոյապայքարում: Եթե մենք այժմ հպարտությամբ նշում ենք մեր ազգային հոգևոր վերելքը, ապա շնորհիվ նաև այն անձնվեր ջանքերի, այն անձնուրաց նվիրվածության, որով հայ կանայք զօր ու գիշեր մաքառեցին տղամարդկանց կողքին` երբեք չզիջելով պայքարի առաջին գիծը: Այսօր, երբ իրենց նուրբ ուսերի վրա հայ կանայք դեռևս տանում են երկրաշարժից ամոքվող գյուղերի ու քաղաքների հոգսերը, մենք փառաբանելով փառաբանում ենք հայ կանանց հայրենապաշտպան գործունեությունը, որ պիտի արձագանքվի սերնդե-սերունդ: Շնորհավորում ենք մեր հայրենակցուհիներին` երիցս մեծարելով նրանց: Խոնարհաբար համբուրենք նրանց ձեռքերը և ընդհանրացնելով չարենցյան տողը, ասենք`

Ինչքան որ հուր կա մեր սրտում, բոլորը ձեզ…

07.03.13

Ամենայն Հայոց Բանաստեղծը

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թթ-ին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում: 1879-1883թթ. ուսումը շարունակել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում : 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ-ին ստիպված եղավ թողնել ուսումը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև մինչև 1893թ-ը Հայ Հրատարակչական միության գրասենյակում : 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ: 1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.: 1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ: 1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ 1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով: Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած: 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս: Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի  հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է: Թումանյանը իր առաջին պոեմը գրել է 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից: Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի 2 հատորները լույս տեսնելուց հետո` 1890-92թթ: Հովհաննս Թումանյանը ամուսնացել է 1888թ-ին տասնինը տարեկան հասակում տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցան տաս երեխա` Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար: Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյա գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն է արտահայել բազմաթիվ ստեղծագործություններում: «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում: «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է: «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով:

Մեծերը Հովհաննես Թումանյանի մասին

Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է, հնադարյա և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված` Մեծ վարպետի ձեռքով:

Վալերի Բրյուսով

Ես կարդում եմ նրան ու ասում.

-Այս հմո՛ւտ, հանճարեղ Լոռեցին Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար նստել է քեֆի,

Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս:

Եղիշե Չարենց

Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն:

.... Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»:

Ավետիք Իսահակյան

15.02.13

Քըրք Քըրքորյան

Գրիգոր Ահարոնի Գրիգորյան (ծնված հունիսի 6, 1917թ., Ֆրեզնո) ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917թ.։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս: Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր փայատերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» փայատերը: Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 մլն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 մլն դոլար` Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար: 1943 թ. ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին և որդեգրել է ևս մեկին Լինդային։ Լինելով մեծահարուստ և ամեն ինչի հասնելով միմիայն սեփական ունակությունների և կամքի շնորհիվ` Քըրք Քըրքորյանը երբեք չի ժխտել իր հայ լինելու հանգամանքը` ամենաօրհասական պահերին կանգնելով իր ժողովրդի կողքին:

08.02.13

Զևսի արձան

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը:
Հույների գերագույն աստված Զևսի արձանը,  օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում, մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծո խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում: Այն այրվել է:

30.01.13

Տոնդ շհնորհավոր Հայ Զինվոր

Հայաստանի 3-րդ Հանրապետության  ազգային բանակն այսօր դառնում է 21 տարեկան. 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Այսօր մեր ժողովրդը  հպարտությամբ է արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է: 20-րդ դարավերջին` հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ, արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության, նվիրվածության, պատասխանատվության շնորհիվ հայը ձեռք բերեց և հիմնադրեց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Ընդամենը 21 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այն նաև կոչում: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը: Հայոց բանակի ստեղծմանն իրենց ներդրումն են ունեցել նաև բյուրեղավանցի կամավոր ազատամարտիկները, ովքեր  արյան գնով պաշտպանել են հայրենի հողը, նրանք են` Սամվել Վարդանյան, Ռուդիկ Շաբուրյան, Արթուր Ստեփանյան, Բարիս Ղարսայան, Միշիկ Հակոբյան և այլոք: Շնորհավորում ենք բոլորիս բանակի 21 ամյակի առիթով: Ուրախ ենք, որ մեր բանակը տարեցտարի զորանում ու կատարելագործվում է: Հավատում ենք, որ միայն այսպիսի բանակ ունեցող ազգը կարող է հարատևել: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր նոր սերնդին ու հաստատակամ լինենք մեր բոլոր նպատակներին հասնելու գործում: Տոնդ շնորհավոր հայ զինվոր…թող բազուկդ միշտ ամուր լինի:

Մերի Կարապետյան

25.01.13

Պարույր Սեվակ

Հայ մեծանուն գրող Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսում է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց: Սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար: 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ էլ դասախոսում է հետագա չորս տարիները: 1970թ-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանն էր առաջարկել կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և այս կապակցությամբ իր գոհունակությունն էր արտահայտում մշտապես: Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին, ավտովթարից: Թաղված է հայրենի գյուղում:

Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.

Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,

Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,

Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,

Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:

Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.

Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,

Հենց այսպես է, ինչպես որ կա:

Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,

Թե ես ի՞նչ եմ գերադասում,

Ի՞նչ եմ ուզում

Ու երազում,

Ես կասեի.

- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...

21.01.13

Սերգեյ  Փարաջանով

Սարգիս Հովսեփի Փարաջանյան 20-րդ դարի խոշորագույն  հայ կինոռեժիսոր,  Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990): Ծնվել է 1924թ-ի հունվարին` Թբիլիսիում (Վրաստան): Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ-ին ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ: Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գեղջուկ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել: Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» ֆիլմը (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը: Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին, 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ: Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, և միայն 80-ական թվականներին նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացել է քաղցկեղից` 1990 թվականի հուլիսին Երևանում: 2010 թվականին Հոլիվուդում ստեղծվեց «Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը»`  այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

10.01.13

Ազատության արձանը

Ազատության արձանը, որ վեր է բարձրանում Նյու-Յորքի Ազատության կղզում, Ֆրանսիայի ժողովրդի նվերն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին Ամերիկայի Անկախության 100-ամյակի առթիվ: Այն տեղադրվել է 1886 թվականի ամռանը: Արձանի ձախ ձեռքում եղած գրքի վրա գրված է Անկախության հռչակագրի ընդունման օրը` 1776, հուլիսի 4: Արձանի բարձրությունը մինչև ջահը 46 մետր է, ջահը պատվանդանից բարձրանում է մինչև 93 մետր: Արձանի գլուխը վզից մինչև թագի ճառագայթները 8,5 մետր է, շրջանագիծը` 15 մետր: Արձանը հավաքված է պղնձե թերթիկներից` ամրացված պողպատե կմախքի վրա և կշռում է 200 տոննայից ավելի: Ազատության ջահը լուսավորվում է կապարե 600 ապակիների միջոցով` 19 հսկայական լամպերով, 13 000 վատտ հզորությամբ: Թագն ունի 23 պատուհան, որանցից յուրաքանչյուրից կարող են դուրս նայել միաժամանակ 30 մարդ: Երկու զուգահեռ աստիճանները ձգվում են ստորոտից մինչև գագաթ: Նրանցից մեկով բարձրանում, մյուսով իջնում են: Ազատության արձանը վեր է բարձրացել 20 տարում: Նրա ստեղծման գաղափարը պատկանում է ֆրանսիացի պատմաբան էդուարդ դե Լաբուլյեին, քանդակագործն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Բերտոլդը (1834-1904): Ֆրանսիայում պատրաստված հսկայական մասերը Ամերիկա տեղափոխվեցին 210 արկղերով: Բացումը տեղի ունեցավ 1886թ. հոկտեմբերի 28-ին: Ֆրանսիայում ապրող ամերիկացիները իրենց միջոցներով կառուցեցին Ազատության արձանի 7 մետրանոց պատճենը, որը տեղադրվեց Էյֆելյան աշտարակից ոչ հեռու` Միրաբո կամրջի կողքին:

07.12.12

Քեոփսի բուրգը

Կառուցվել է Քեոփս փարավոնի կողմից, մ.թ.ա. 2690թ-ին: Բուրգի տարածությունը 54.300քմ է, հիմքի կողմերի երկարությունը 233մ, ծավալը՝ 2մլն 521հազար խոր.մետր: Ծախսված է 2մլն 300 հազար քար, յուրաքանչյուրը` 2,5տոննա: Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև օրս: Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում: Կառուցվել է, որպես դամբարան եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունական տարբերակը՝ Քեոփս): Սկզբնական բարձրությունը կազմվել է 146,6մ (481) ոտնաչափ, այժմ քայքայման արդյունքում՝ 138,8մ (455ոտնաչափ): Ամենամեծը՝ Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը: Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, այդ պատճառով նրան անվանում էին սարսափի հայր: Ըստ արաբական առածի`«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:

28.11.12

Ընդդեմ բռնության

Նոյեմբերի 25-ը կանանց դեմ բռնության պայքարի միջազգային օրն է: Այն միջազգային է ճանաչվել 1999թ-ի դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից: ՄԱԿ-ի առաջարկով ամեն տարի նոյեմբերի 25-ին միջազգային կազմակերպություններն ու ՀԿ–ները պետք է անցկացնեն միջոցառումներ`հանրության ուշադրությունը կանանց հանդեպ կիրառվող բռնությունների վրա հրավիրելու համար: Օրվա պատմական հիմքը 1961թ-ին Դոմինիկյան հանրապետությունում կատարված դեպքն է, երբ Դոմինիկյան բռնապետ Ռաֆայել Տրուխիլիոյի հրամանով գազանաբար սպանվել են քաղաքական ակտիվիստ Միրաբալ երեք քույրերը: Նշենք, որ կանանց դեմ բռնության պայքարի խորհրդանիշը սպիտակ ժապավենն է:

23.11.12

Մանուկների օր

Նոյեմբերի 20-ին նշվում է Մանուկների համաշխարհային օրը: 1954 թվականի դեկտեմբերին այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևով: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան խորհուրդ է տվել բոլոր երկրներին նշել այս օրը` որպես ամբողջ աշխարհում երեխաների բարօրության ապահովման օր:

20.11.12

Ուսանողության օրը

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Ներկայումս նոյեմբերի 17-ը  նշվում է իբրև երիտասարդների համախմբվածության և ուսանողների համերաշխության տոն: Այն ենթադրում է գեղեցիկ և ուրախ նախապատմություն, բայց ոչ բոլորը գիտեն այս տոնի հաստատմանը նախորդած իրադարձությունները: Դեռևս 1939թ-ի նոյեմբերի 17-ին Պրահայում կայացել է ուսանողների հականացիստական բողոքի ակցիա երկրի պաշարման դեմ: Ակցիայի մասնակիցները ենթարկվել են դաժան ծեծի, եղել են զոհեր, սպանվել են ուսանողներ: Նրանց հիշատակի և ուսանողության համախմբված միասնական պայքարի հավերժացման նպատակով 2 տարի անց, Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես ուսանողների օր, իսկ 1946թվականի նոյեմբերի 17-ին, նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ: Օգտվելով առիթից, ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսանողներին և երիտասարդներին: Ցանկանում ենք առողջություն, նորանոր  հաջողություններ ուսման մեջ, կյանքում և աշխատանքում:

15.11.12

Էրմիտաժ

Էրմիտաժը կամ Պետական Էրմիտաժը, որը ֆրանսերենից թարգմանած նշանակում է մենատուն, ճգնարան, աշխարհի ամենամեծ և ամենահայտնի թանգարաններից մեկն է: Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1952թ-ից բացվել է հասարակական այցելությունների համար: Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք ձգվում են Նևա գետի երկայնքով: Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է: Մեկուկես դարի ընթացքում թանգարանում են հավաքվել շուրջ 3 միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրության են ներկայացվում շուրջ 80 հազարը: էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ` քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական հավաքածուով` Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից: Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո դա Վինչիի կտավներից 2-ը, Միքելանջելոյի 1 քանդակ: Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից:  1934-1951 թվականներին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին: Նրա անվան հետ է կապված 1941 թ.-ին ցուցանմուշների էվակուացումը և պահպանումը: Էրմիտաժը  կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ժառանգության ցանկի մեջ:

06.11.12

Լուվրի թանգարան

Լուվր (ֆրանսերեն՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆրանսիական  թագավորական պալատ, Փարիզի գլխավոր ամրոց, ապա աշխարհի մեծագույն թանգարաններից մեկը: Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սեն գետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև: Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 քառ. մետր,  որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին): Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ` սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848թ, Արևմտյան Եվրոպայից մինչև ՊարսկաստանՀունաստանԵգիպտոսՄերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են` նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբանական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան ՎեներանԼեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, ինչպես նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Վան Դեյկի, Շարդենի, Դելակրուայի և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թ. Լուվր է այցելել շուրջ 8,5 մլն մարդ։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35հզ ստեղծագործություն` տեղաբաշխված 60.600 քառ.մետր ընդհանուր մակերեսով դահլիճներում։

30.10.12

Զոքանչների միջազգային օր

Պարզվում է, որ հոկտեմբերի 26-ը Զոքանչների միջազգային օրն է: Այն հիմնականում նշվել է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում, սկզբում որպես կատակ, այնուհետև արդեն տարածվելով այլ անգլալեզու երկրներում: Այս օրը փեսաներին խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչներին, նրա համար, որ այդքան լավ աղջիկ է դաստիարակել: Ընտանիքի անդամները, հատկապես փեսաները, այս օրը պետք է առավել ուշադիր և հոգատար լինեն, կատարեն նրա բոլոր ցանկությունները և նվերներ մատուցեն նրանց: Տոնի հիմնական նպատակը ընտանիքի երկու անդամների միջև հարաբերությունների բարելավումն է:

Անեկդոտ զոքանչների մասին.

Զոքանչը գնում է աղջկա տուն, փեսան հարցնում է .

-«Մամ» ջան, մինչև ե’րբ ես մնալու մեր տանը:

-Մինչև ձեզ զզվացնեմ,-պատասխանում է զոքանչը:

-Փաստորեն մի հատ սուրճ էլ չե’նք խմելու,-ասում է փեսան:

26.10.12

Դաջվածքներ

Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում իրենց մարմնի վրա դաջվածքներ են կրում: Ոմանց համար դա ինքնարտահայտման միջոց է, ոմանց համար էլ՝ գեղեցկություն: Մարդիկ դաջվածք են անում տարբեր տարիքում և տարբեր պատճառներով: Քար ու ժայռի, մագաղաթի ու կտավի վրա գրել-նկարելուց ձանձրացած մարդը մի օր որոշեց որպես նկարազարդելիք տարածք օգտագործել նաև սեփական մարմինը: Այդ որոշումը վաղեմությամբ է չափվում: Ասվածի ամենահին ապացույցը մեր թվարկությունից առաջ 2000 թվին է պատկանում և գտնվել է Եգիպտոսում: Մարմնին դաջվածք անելու սովորույթն օտար չի եղել նաեւ Ամերիկայի, Աֆրիկայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի բնակիչներին: Մարդիկ դիմացել են դաջման ցավերին, քանի որ պատկերներն, ըստ նրանց, ունեցել են հավատալիքի ուժ, կախարդանք: Դրանց կախարդիչ զորությանը ապավինելու փորձեր արել են ներկայիս եվրոպացիների էթնիկ նախահայրերը նույնպես: Նշված բոլոր երկրներում դաջվածքների պրակտիկան սկզբնական ժամանակահատվածում համատարած է եղել, այնուհետեւ դարձել ազնվականության ու զինվորականության առանձնաշնորհը և բացատրվել է կրոնով: Ժամանակակից աշխարհին դաջվածքների պրակտիկան փոխանցվել է հիմնականում Ճապոնիայից ու Չինաստանից, որտեղ հասցվել է արվեստի աստիճանի: Այս երկրների մշակույթին, կրոնին համահունչ ու հարազատ երեւույթը հետագայում գայթակղեց աշխարհը:  Թարգմանելով «դաջվածք» բառը լեհերենից` ստանում ենք ոչ այլ ինչ, քան «Ոգու պատկեր» բառակապակցությունը: Այո, շատերը դաջում են իրենց մարմինների վրա` առանց հասկանալու, որ իրենց մարմինները դարձնում են դիվային պատկերների ցուցահանդես: Սակայն ոմանք կարող են հարցնել՝ իսկ խաչ, եկեղեցի, սրբապատկեր դաջելը ինչ կապ ունի դևերի պատկերների հետ: Ժամանակակից աշխարհում այն դարձել է մարդկային կյանքի անբաժանելի մասերից մեկը. հոգեբանության մեջ մատնանշվում է, որ դաջվածքներ են անում հիմնականում այն մարդիկ, ովքեր փորձում են ընդգծել սեփական անհատականությունը։ Այդ կերպ նրանք փորձում են ցուցադրել իրենց ներքին կամ արտաքին առավելությունները կամ պատկերացումները աշխարհի մասին։ Հայն էլ զերծ չմնաց մարմնին դաջվածքներ ունենալու գայթակղությունից, հին ժամանակներից ի վեր մեր կենսաձևում մարդկային մարմնի գեղեցկությունը պայմանավորվել է ֆիզիկական պատրաստվածությամբ: Դա էլ ընդգծվել է հագուստի, արդուզարդի զուսպ շքեղությամբ: Այսօր ժամանակները փոխվել են, դաջվածքներին փոխարինելու են եկել տատուները: Քրիստոնյայի ենթագիտակցությանը չէ‘ որ պատգամվել է յուրաքանչյուրի մարմնի տաճար լինելը, որի անաղարտության պահպանումը ենթադրում է ոչ միայն սեփական հիգիենայի ապահովում, այլև հոգևոր և վիզուալ խնամվածություն: Քրիստոնեական մշակույթում դաջվածքի գոյությունը ապականում է դիտարկվում: Քրիստոնեությունն և դաջվածքները անհամատեղելի են: Եթե այսօր մենք թեթևամտորեն նայենք այնպիսի հարցերին, ինչպիսիք են դաջվածքներ անելը, չկանխարգելենք նրանց թափանցումը ՔՐԻՍՏՈՍԻ մարմնի մեջ, մենք կարող ենք դառնալ քրիստոնյա՝ ազատ Քրիստոսից: Հրաժարվեք դաջվածք անելու մտքից, այն վտանգավոր է ոչ միայն առողջությանը, այլև մեր կրոնը թույլ չի տալիս:

16.10.12

ԱՇՈՒՆ…

Աշուն` տարվա չորս եղանակներից մեկը, գտնվում է ամռան և ձմռան միջև: Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանը աստիճանաբար պակասում են: Աշուն ասելիս բոլորը պատկերցնում են տխուր ու մռայլ, բայց նաև սիրելի եղանակ, որի հետ կարող են առանձնանալ ու կիսվել:Աշուն է արդեն, այն բազմաթիվ աշուններից մեկը, որոնք հաջորդում են իրար: Բնությունն իր զարմանահրաշ գույները շռայլորեն տարածել է ամենուր: Աշուն, անձրև, քամի, տերևաթափ:  Աշունն իր էությամբ, թախծոտ, տխուր, բայց միաժամանակ հաճելի, ուրախ եղանակ է: Երբ քամի է լինում, ասես տերևները օդում պարում են, ինչի համար են պարում, ինչի համար են ուրախ, ինչ են տոնում, ոչ մեկը չգիտի… տխուր է, երբ անձրև է գալիս, այդ ժամանակ միգուցե աշունը լալիս է: Աշուն, դու նման ես մարդու, դու մարդու նման չբացահայտված երևույթ ես: Երևույթ… այո, դու և մարդը շատ նման եք, դու քո մեջ պարունակում ես մարդկային բնավորություններ, մարդու նման կարող ես լացել, տխրել, ծիծաղել, կատակել, հետո հանգստանալ այդ ամենից: Երփներանգ գունավորում ունեցող երևույթ է աշունը` նման նկարչի, վրձինը վերցրած ձեռքը աջ ու ձախ շարժելով գեղեցիկ նկարներ է պատկերում, տարբեր գույներով:Աշուն, դու զարմացնում ես քո տարբեր բնավորություններով: Քամի, ինչ են արել քեզ էդ խեղճ տերևները, ինչու ես նրանց պոկում ու ցած նետում, գիտեմ, զայրացած ես… բայց տերևները մեղք չունեն: Աշուն, դու մտորումների եղանակ  ես, դու ստիպում ես մարդկանց մտածել և խորանալ իրենց մտքերի մեջ: Աշունը շատ գեղեցիկ է, դիտեք նրան ուրախ կողմից ու կիսվեք ուրախությամբ: Խենթացեք տերևների հետ, որքան կարող եք, քանզի ստիպված կլինենք սպասել ևս մեկ տարի: Վայելեք աշունն իր ողջ հմայքով…

Դեղնած դաշտերին իջել է աշուն,

Անտառը կրկին ներկել է նախշուն…

Մերի Կարապետյան

26.09.12

Խաչվերաց կամ Սուրբ Խաչ

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է: Այն տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի այն նշվում է սեպտեմբերի 16-ին: Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս.Պատարագ, կատարվում է  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

11.09.12

Գիտելիքի օր

Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր: Այն Հայաստանում` որպես տոնական օր, սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով: Ողջ աշխարհում նշվող այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, որոնք առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս: Այս տարի Բյուրեղավան քաղաքի հիմնական դպրոց կհաճախի շուրջ 140 առաջին դասարանցի: Շնորհավորում ենք բոլորին` մաղթելով առողջություն և որակյալ ուսումնառություն:

31.08.12

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի վերափոխման օր

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը։ Այս տարի տոնը նշվում է օգոստոսի 12-ին: Ավանդույթի համաձայն, այդ օրը մարդիկ եկեղեցի են տանում խաղողի առաջին բերքը։ Օրհնված բերքը բաժանվում է բոլոր ընտանիքներին, և պարտադիր է տարվա մեջ առաջին անգամ համտեսել հենց օրհնված խաղողը։ Խաղողօրհնեքի ավանդությունը գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից և կապված է Նավասարդի տոնի հետ։ Խաղողօրհնեքը նախկինում կատարվել է պտղաբերության հովանավոր և մայրության աստվածուհի Անահիտի փառաբանման օրը։ Այդ օրը մարդիկ մատաղ են արել և Անահիտին զոհաբերել իրենց առաջին բերքը։ Բերքի ընծայումն ուղեկցվել է տոնական միջոցառումներով՝ երգով, պարով, խաղերով։ Առատ սեղաններ են գցվել՝ տոնի ավանդական ուտեստներով և մրգերով։ Հետագայում՝ քրիստոնեական շրջանում, Խաղողօրհնեքի տոնը եկեղեցին միացրել է Աստվածածնի վերափոխման տոնին, քանի որ այդ օրերին է մահացել Տիրամայրը։ Եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, որովհետև այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը, և խաղողից է պատրաստվում պատարագի գինին, որ խորհրդանշում է Քրրստոսի արյունը:

08.08.12

Օլիմպիադա -2012

Խաղերը հյուրընկալելու իրավունք Միացյալ Թագավորության մայրաքաղաքը ձեռք է բերել 2005թ.-ին Սինգապուրում` առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսին են` Մոսկվան, Նյու Յորքը, Մադրիդն ու Փարիզը: Մինչև օգոսոտոսի 12-ը տևող մրցումներին կմասնակցի 205 երկիր ներկայացնող 10.500 մարզիկ: Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 30 հավաքածու: Մարզական մրցումները կլուսաբանի ավելի քան 28.000 լրագրող, իսկ խաղերին մեծ էկրանների օգնությամբ կհետևեն միլիարդավոր հեռուստադիտողներ: Խաղերի կազմկոմիտեի հավաստիացմամբ` Օլիմպիադա-2012-ը ետևում կթողնի նախորդ` պեկինյան մրցումները, որոնք մասնագետների կողմից ճանաչվել էին ողջ օլիմպիադայի պատմության մեջ լավագույնը: «Մենք կներկայացնենք Լոնդոնի բացառիկությունը` որպես աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը: Մենք դա ցանկանում ենք ցուցադրել ողջ աշխարհին»,- ասել է Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի ու զանգվածային լրատվամիջոցների նախարար Ջերեմի Հանտը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս կարծիք է հայտնել, որ լոնդոնյան օլիմպիադան կդառնա «ամենահզորը», որը չեն կարող մթագնել ոչ եղանակային քմահաճույքները, ոչ էլ կազմակերպչական մանր-մունր թերությունները: Լոնդոնն օլիմպիական խաղերն ընդունում է արդեն երրորդ անգամ, առաջին անգամ` 1908 թվականին, երկրորդ անգամ` 1948-ին: Այսօր երեկոյան կներկայացվի «Հրաշքների կղզի» շոուն: Ավելի քան 42 մլն դոլար արժողությամբ շոուն կուղեկցվի արհեստական անձրևով, Գլաստոնբերյան հայտնի երաժշտական փառատոնի նկարներով (Մեծ Բրիտանիայի ամենամեծ երաժշտական իրադարձությունը), կրիկետ խաղով և այլն, իսկ շոուն կեզրափակի լեգենդար «Beatles» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին, ով կկատարի սիրված «Hey Jude» երգը:

27.07.12

Ցորեն

Ամեն ծաղիկ մի բույր ունի, իսկ ցորենը` հինգ: Այլազան ու առինքնող բույրեր: Կանաչ ցորենը արձակում է սնկի բույր, իսկ երբ հասկակալում է, արտից փչում է նաև տատրակի, մեկ շաբաթ անց` նունուֆարի բույր: Այլ են կալսվող և արդեն ալյուրի վերածվող ցորենի բույրերը: Իսկ թոնրից հանված խայտավոր լավաշը արձակում է ամենահմայիչ բույրը նորահացի: Թոնրատնից, ինչպես ծաղկահանդեսից, այդ բույրը տարածվում է ողջ  շրջակայքում, հասնում հեռավոր ճամփորդին, և նա գորովանքով ասում է`«հաց են թխում»: Ասում են`ցորենը նաև երգ ունի… Արտը երգում է. դրանում զարմանալու ոչինչ չկա: Դա սովորական երգ չէ: Բույսի աստիճանական աճին համապատասխան փոխվում է արտի ձայներանգը: Նոր կանաչին տվող, բայց արդեն հասկակալած ցորենը լուսադեմի հովից փափուկ նազանքով մեղմ սոսափում է: Իրիկնային քամին փոխում է արտի երգը: Կարծես կոհակ առ կոհակ վազում են խուռներամ հասկաբույլերը և բախումները համադրելով, արձակում մի խորունկ ու մեղմ սուլոց: Հանդարտվում է քամին, և մեղմ ծփյունից կարծես լսելի է դառնում հեռավոր մի աղավնականչ: Դա հասունացող բերքի նախերգն է, որը հետո փոխվում է խշշոցի և ոսկեհուռ հասկերով ազդարարում հասունության կատարելությունը:

Հովե~ր կանցնին.

Ու ցորյաններս հուշիկ-հուշիկ կարթննան,

Իրենց խորքեն կը հոսի դող մը անսահման:

Գեղադալար կողերն ի վար բըլուրին

Ծովե~ր կանցնին:

Լավաշի մասին

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2 հազարամյակներում:  Այդ են վկայում մի շարք հնավայրերում հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Տարածված էր, հատկապես, լավաշը, որը կարող է դիմանալ և իր սննդառությունը պահպանել մի քանի ամիս, նույնիսկ մինչև մեկ տարի: Այդ պատճառով էլ լավաշն անվանում են ամենադիմացկուն և ամենաերկարակյաց հացն աշխարհում: Ըստ ավանդության, Ալեքսանդր Մակեդոնացին պաշարել էր հայկական բերդերից մեկը: Տեսնելով, որ հայերը բերդի աշտարակից կախել են մի սպիտակ լավաշ, նա զորքերը ետ քաշեց: Այդ նշանակում էր, որ նրանք ոչ թե անձնատուր են լինում, այլ պահանջում են հաշտություն և խաղաղություն: Մարդիկ հացի դեմ չեն ուզում նիզակ ճոճել: Հայոց ազգային սովորություններից է հարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում  է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը ուր հարս է գնում: Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղում երկու հազար տարի է  թոնրում հաց թխողը առաջին հացը հիվանդին է ուղարկում, որ նա ուժ ստսնա և առողջանա: Հնում հացթուխին չէին սպանում, նա անձեռնմխելի էր:

19.06.12

Նորին մեծություն հացը

Հացը մեծագույն սրբություն է հայ ժողովրդի համար: Իզուր չէ, որ հայը իր երդումներից մեկն է դարձրել «էս հացը վկա» արտահայտությունը: Բոլոր ժամանակների համար հացը պահպանում է իր անփոխարինելի արժեքը` որպես մարդկային հասարակության հարատևության հիմնական կենսապայման: Ինչպիսի հայտնագործություններ էլ աշխարհում լինեն, հացը ոչնչով փոխարինել հնարավոր չէ: Հայ ժողովրդի անվանադիր Հայկ Աղեղնավորի հայր Թորգոմը ցորենի սերմացուն պահում էր կարասների մեջ, որոնց բերանները փակում էր ոսկյա կափարիչներով: Դա հավաստում է, որ նա ցորենն ավելի բարձր է գնահատել, քան ոսկին: Հայոց հներն ասում էին, որ գետնին ընկած հացի կտորն ավելի շուտ պետք է վերցնել, քան ոսկին: Հայ ժողովուրդը փորձով գիտի, որ հացը ոսկուց էլ թանկ է: Բոլորը պիտի իմանան, որ ամենադժվար բանը հաց արարելն է: Նախ պետք է հողը հերկել, սերմը ցանել, քրտինք թափել, որ արտը կանաչի, հասունանա, հետո հնձեն, կալսեն, ցորենն աղան և հաց թխեն: Այո, հացը մինչև խանութ մտնելը, երկար ու դժվարին ճանապարհ է անցնում: Դրա համար էլ պետք է խնայողաբար և աչքի լույսի պես օգտագործել հացը: Հնուց եկած ազգային պաշտամունքային սովորությունների մեջ ամենից շատը վերաբերում է հացին: Դեռևս 19-րդ դարի վերջերին Արևմտյան Հայաստանի Դերջան գավառում մի այսպիսի սովորույթ կար: Հարսնություն չեն տա այն տոհմին,որը ժամանակին չի հնձել արտը և թողել է, որ ցորնահասկերը կծղեն /հատիկները թափվեն/: Այդ պատճառով հաճախ տոհմանդամը պատժվում էր իր պապի թույլ տված սխալի համար:

06.06.12

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի ունեցավ 1918թ-ի մայիսի 28-ին, սովորաբար համեմատում են այն փառավոր կռվի հետ, որ հայ ժողովուրդը մղել է պարսից բռնակալության դեմ 5-րդ դարում, Տղմուտ գետի ափին` Ավարայրի դաշտում: Իրոք, այդ երկու ազատամարտերն էլ իրենց էությամբ շատ են նման: Երկու դեպքում էլ թշնամական գերակշիռ ուժերի դեմ կազմակերպվել է ժողովրդական պատերազմ, որին մասնակցել են հայության բոլոր խավերը` կռվելու և հաղթելու կամ փառքով նահատակվելու պատրաստակամությամբ: Բայց եթե Ավարայրը պարսից արքունիքին միայն համոզել էր, որ հայ ժողովուրդն իր ազատությունն ու ազգային ինքնությունը պաշտպանելու համար պատրաստ է մինչև վերջ կռվելու և հաղթելու, ապա Սարդարապատը կատարեց նաև հաջորդ և հաջող քայլը` ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է հաղթել անցյալ հաղթանակներով հղփացած, անհամեմատ  մեծաքանակ թշնամուն: Սարդարապատն էր, որ հայությանը փրկեց վերահաս վերջնական բնաջնջումից և դարձավ նրա վերածնության նախաշեմը:

29.05.12

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Համբարձման տոնը ունի մի քանի անվանումներ`«Վիճակի», «Ջանգյուլումի», «Ծաղիկ գովելու»: Գյուղերում տոնի առիթով աղջիկները հավաքում են  յոթ գույնի ծաղիկներ, չօգտագործված կժի մեջ լցնում յոթ աղբյուրից վերցրած ջուր, իրենց նշանները գցում են ջրի մեջ ու Համբարձման գիշերը,«աստղունք» դնում, այսինքն`հանձնում աստղերի խորհրդին, որից հետո կատարում են գուշակություններ: Աղջիկները շրջան են կազմում, հերթով երգում են ժողովրդական խաղիկներ, իսկ մի աղջիկ ջրից հանում է նշանները: Խաղիկների բովանդակությունից ելնելով` գուշակում են իրենց բախտը: Համբարձման գիշերը կախարդանքի գիշեր է: Հավերժ իրար կարոտ սիրահարները, աստղեր դարձած, տարին մեկ անգամ հանդիպում են միմյանց: Ու մի ակնթարթ սիրահար աստղերը երկնքի տարբեր ծայրերից գալիս են, խենթորեն փարվում իրար: Հեռանում են` մյուս տարի հանդիպելու հույսով:Քանի որ Համբարձման տոնը կատարվում է Զատիկից 40 օր անց, այն միշտ տոնվում է հինգշաբթի օրը: Այս ծեսը փայլուն է նկարագրել Ամենայն  հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը.

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ ծաղիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Երգ ու բույր խառնած թև-թևի բռնած

Զուգում են լեռներ, ծաղիկներ քաղում,

Ծաղկի հետ խաղում, ինչպես թիթեռներ:

15.05.12

Շուշի - Հաղթանակ

1992թ մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը` Շուշիի ազատագրումը : Տարբեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ բազմիցս իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտել այն մասին , թե ինչպես հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը , որը 3 կողմից պաշտպանված է լեռներով և անդունդներով: Շուշիի ազատագրման գործողությունը մշակվել և ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների կողմից `լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի /Կոմանդոսի/ ղեկավարությամբ: Գործողությանը տրվել է «Հարսանիք Լեռներում» անվանումը: Հայ մարտիկները , գրոհելով միանգամից 4 ուղղությամբ , մայիսի 9-ին ամբողջությամբ գրավել են հայոց հինավուրց բերդաքաղաքը: Շուշին գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ: Քաղաքը հիմնված է շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակություն։Շուշիում են ծնվել բազմաթիվ նշանավոր հայեր ` Մուրացանը , Լեոն , ազգային պետական գործիչ Արամ Մանուկյանը , դերասան Վաղարշ Վաղարշյանը և այլոք: Շուշիի զարդը Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է շուրջ 3.000 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ  և Բաքու քաղաքներից]։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է: Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն:

02.05.12

Աշխատանքի օր

Մայիսի մեկը աշխարհի ավելի քան 140 երկիր նշում է` որպես Աշխատանքի օրը: 
Այն առաջին անգամ նշվել է 124 տարի առաջ, 1886 թվականին, երբ Չիկագոյի կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների նախաձեռնությամբ աշխատավորները կազմակերպեցին բողոքի ցույց ընդդեմ կապիտալիստների եւ շահագործողների, պահանջելով 8 ժամյա աշխատանքային օր: 19-րդ դարում բանվորական շարժման տարիներին մայիսի 1-ի տոնը վերականգնվել է: Շարժման հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրն էր: 1886 թվականի մայիսի 1-ին Միացյալ Նահանգներում եւ Կանադայում կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների նախաձեռնությամբ տեղի են ունեցել բողոքի ցույցեր եւ երթեր: Չիկագոյում երթը ցրելու ժամանակ սպանվել է 6 ցուցարար: Դրան հաջորդել են բողոքի լայնածավալ ակցիաներ, պայթյունի հետեւանքով սպանվել է 8 ոստիկան: Դատարանի վճռով ցույցի մասնակից 4 բանվորներ մահապատժի են ենթարկվել: 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ այդ բանվորների մայիսի 1-ը հռչակել է Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նշանակություններ են հաղորդվել մայիսի 1-ին՝ Գարնան եւ աշխատանքի օր, Գարնան օր, Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Հայաստանը Աշխատանքի օրը նշում է` սկսած 2005թ.-ից: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է աշխատունակ տարիքի աշխատող 2119 մարդ, տնտեսապես ակտիվ` 1192.5: Տվյալները վերցված են Հայաստանի Վիճակագրական Ծառայության պաշտոնական կայքից:

28.04.12

24 ապրիլ

Թուրքիայի Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված  ցեղասպանության  արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։  Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն,Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։  Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։  Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։  Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:

23.04.12

Ապրելու ապրիլ

Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնին: Պոեմը  բաժանված է 6 գլխի՝ համազանգերի, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին կազմված է ղողանջներից: «Անլռելի Զանգակատուն» - ը հայ մեծանուն երգահան Կոմիտասի  կենսագրության լիրիկական պատմվածքն է: Այն տպագրվել է   1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով հեղինակին:

ՂՈՂԱՆԱՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

Խանգարե՞լ, ինչի՞ համար...

Գարուն էր չեկած ամառ՝

Փուլ եկավ երկնակամար,

Ձյուն մաղեց մեր բաց գլխին,

Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես...

–Գարուն ա, ձուն ա արել...

Գետերը մեր երերման

Հոսեցին՝ կրակի՝ պես...

Արունը ջուր ա դառել...

Ձորերը շիրիմ դառան,

Վիհերը՝ գերեզմանոց.

Ջուրը մեր տունն ա տարել...

Ամեն քար՝ լուռ մահարձան,

Ամեն տուն՝ վառման հնոց.

Բնավեր հավք ենք դառել...

Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,

Ինչքան երգ՝ ողջը լալով

–Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛...

Թրի դէմ, սրի, հրի՝

Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,

–Տնավե՜ր, բնավե՜ր լաճ...

Մեր հողը, մեր հայրենին,

Մեր երկիրն ամայացավ,

–Սև հագիր, սևսիրտ մարե...

Հինավուրց տոհմիկ մի ազգ

Չմեռա՜ւ, այլ... մահացա՛վ.

–Գարուն ա, ձուն ա արել...

...Խոցեցին ու ջնջեցին

Հատեցին հաստ ու բարակ

Հոշեցին ու տանջեցին,

Փշրեցին, տվին կրակ.

Վաթեցին արյուն-արցունք,

Ներկեցին ձոր ու բարձունք,

Քանդեցին երկինք մի լուրթ,

20.04.12

Ուրբաթագիրք

Ուղիղ 500 տարի առաջ 1512 թ տպագրվել է հայերեն առաջին տպագիր գիրքը։ Այն տպագրվել է ՎենետիկումՀակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով: «Ուրբաթագրքում» ամփոփված են առասպելախառն պատմություններ, չափածո աղոթքներ: Ժողովածուն «Ուրբաթագիրք» անվանումն ստացել է թերևս այն  պատճառով,որ ուրբաթ օրը, ըստ Ղևոնդ Ալիշանի, հնուց համարվել է հմայական ազդեցության օր: Ուրբաթագրքի մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է հանդիսանում։ Գրքի առաջին մասում մաղթանքային ձևակերպումներ են ընդդեմ չարի, դևերի, «գազանի» ու կախարդությունների, նրանցից ապահովության ստանալու համար։ Ապա կան մաղթանքներ, աղոթքներ ,այդ թվում Գ. Նարեկացուց, դրված են նաև բժշկության Ավետարանները։ «Ուրբաթագրքում» կան պատկերներ. առաջինում  հոգևորականը հայկական վեղարը գլխին, ձեռքին գիրք  կանգնած է հիվանդի մահճակալի մոտ։ Մյուս նկարում   Հռոմի պապն է նստած գահին։ Երրորդ նկարում  պատկերված է հոգևորական՝ օձը ձեռքին: Տիպը երկգույն է, սև ու կարմիր: Կարմիրով են տպված բնագրի սկիզբը և որոշ հատվածներ:

14.04.12

Ավետման տոն

«Ավետել»  ` ավետիս տալ ,նշանակում է բարի լուր հաղորդել: Ըստ ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է, արդյոք, լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»: 1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայաստանում ավանդույթ է ձևավորվել տոնել երկու կանացի տոն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, իսկ այս ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է կանանց միամսյակ անվանել։Ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն ,սակայն այն, ըստ էության, Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին անշարժ կերպով նշում է ապրիլի 7-ին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ   վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

08.04.12

Ծաղկազարդ

Ապրիլի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ , որ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով >>: Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների  Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և   փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:  Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող: Ծաղկազարդը մեծ պահքի 6-րդ կիրակին է և ազդարարում է բնության զարթոնքը:  Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր:

01.04.12

Գալստյան Կիրակի

Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի:Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ կրում է Երկրորդ Գալստյան խորհուրդը: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի»:

27.03.12

Գիշերահավասար

Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Գրինվիչի ժամանակով 05:14 արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա եւ ցերեկվա տևողությունները հավասարվում են: Օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից եւ շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Մեր մոտ ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Այսպես, ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է, և այս տարի կնշվի ապրիլի 8-ին:

21.03.12

Դատավորի կիրակի

«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում: Դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Եւ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»: Այս առակը սովորեցնում է մեզ նաև, որ չպետք է ձանձրանանք անընդհատ Աստծուն աղոթելուց և խնդրելուց այն բանը, ինչը, անշուշտ, պիտի  բարիք բերի: Եկեղեցու  Հայրերն ասում են, որ մենք Աստծուց ավելի լավ չգիտենք, թե ինչ է մեզ հարկավոր: Դա է պատճառը, որ հաճախ մեր աղոթքներին Աստված պատասխանում է լռությամբ, որպեսզի հասկանանք, որ այդ խնդրանքը մեր տրամաբանությամբ է միայն մեզ բարիք բերելու, բայց իրականում Աստված տեսնելով մեր խնդրանքի հետագան, լռությամբ հասկացնում է, որ դա մեզ պետք չի: Տերունական աղոթքի մեջ Հիսուս Քրիստոս սովորեցնում է մեզ ասել` «Քո կամքը թող լինի»: Մեծ պահքի 5-րդ կիրակին Դատավորի կիրակին է: Այս օրվա և ողջ շաբաթվա խորհուրդը Եկեղեցու Սուրբ Հայրերը վերցրել են Ղուկասի Ավետարանից,որը Հիսուս Քրիստոսի  պատմած ամենախորհրդանշական և կարևոր առակներից մեկն է.

19.03.12

Եղիշե Չարենց

1897թ մարտի 13-ին Կարս քաղաքում ծնվել է հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբրահամի Սողոմոնյան: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն: 1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը: 1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը: 1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ: Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում:

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ 
Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես 
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: 
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. 
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ: 
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝ 
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս: 
Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝ 
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս: 
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել. 
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես. 
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել, 
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ: 
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, 
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան. 
Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր 
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

13.03.12

Տնտեսի կիրակի

Այս օրը խորհրդաբանվում են Անիրավ Տնտեսի առակը: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:Մեծ պահքի չորրորդ կիրակին տնտեսի կիրակին է:

07.03.12

Անառակի կիրակի

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի:Ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի (Ղուկ. 15:11-32): Առակի բովանդակությունը հետևյալն է: Մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով իր ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինն առնելով գնում է մի հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցվածքը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է իր հոր տունը, զղջում իր կատարածի համար, վերադառնում հոր մոտ: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է այն բանի համար, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել, որին էլ հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել նրա համար, ով մեռած էր և կենդանացավ: Առակի խորհրդաբանության համաձայն ավագ և կրտսեր որդիները արդար և մեղավոր հոգիներն են, իսկ հոր կողմից անառակ որդուն ընդունելը յորաքանչյուրին հասկացնում է, որ նույն կերպ էլ Աստված ուրախությամբ ընդունում և իր գիրկն է առնում զղջացող մեղավորին: Սակայն առակի մեջ նաև հետևյալ խրատն է քողարկված, որ երևում է ավագ որդու կերպարի մեջ. բոլոր նրանց, ովքեր արդար են կամ կարծում են, թե արդար են, առակը հորդորում է խուսափել հպարտություն և սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:

02.03.12

Նահանջ տարի

2012 թ համարվում է նահանջ տարի: Այս տարի փետրվարն ունի 29 օր  ոչ թե 28: Նահանջ է համարվում այն տարին,  որը պարունակում է ավել օր, շաբաթ, կամ ամիս որպեսզի պահպանի օրացույցային տարին: Նահանջ տարին կրկնվում է չորս տարի մեկն անգամ: Բոլոր նահանջ տարիները` ամեն 4 տարին մեկ, համարվում են վտանգավոր տարիներ: Երկրի շրջապտույտն արևի շուրջ կատարվում է 365 օրում և  6 ժամում, մենք չենք հաշվում այդ վեց ժամը, մենք հաշվում ենք կլոր օրերով, որպեսզի հեշտացնենք մեր հաշիվը, իսկ դրա հետևանքով այդ վեց ժամը հետ ենք գցում: 4 տարվա ընթացքում այդ վեց ժամը հավաքվում է և  դառնում մի օր, 4 տարին մեկ գրիգորյան տոմարի օրացույցի մեջ փետրվարին այն ավելանում է, քանի որ փետրվարն ամենակարճ ամիսն է: Եթե հաշվարկենք 365 օրով,  մեր օրացույցը իրական տիեզերական ժամանակից մի օրով առաջ կընկնի, այժմ այդ մի օրը նահաջում ենք, հետ ենք գնում իրական, տիեզերական ժամանակից, որպեսզի խառնաշփոթներ չլինի, այլապես տարիների ընթացքում մեծ կուտակումներ կլինեն, սեզոնները իրար կխառնվեն: Որպեսզի դա տեղի չունենա, 4 տարին մեկ մենք նահանջում ենք օրացույցային տարուց դեպի իրական, տիեզերական տարի:

27.02.12

23 փետրվար

Խորհրդային միության տարիներին փետրվարի 23-ը նշվում էր որպես բանակի զինված ուժերի և ռազմածովային նավատորմի օր: Խորհրդային բանակն իր գոյության ընթացքում ապրեց ինչպես դժվարին, այնպես էլ փառավոր ժամանակներ: 1922-ին այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում այս տոնը նշվում էր որպես համաժողովրդական տոն` Սովետական բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս տոնը անվանափոխվել է ու կոչվում է Հայրենիքի պաշտպանի տոն: Այսօր էլ փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ:

23.02.12

ՄԵԾ ՊԱՀՔ

«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):Փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին:Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 14-ին և կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

20.02.12

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք: Բուն Բարեկենդանը շարժական տոն է, նշվում է ս. Զատկից քառասուն օր առաջ` կիրակիներն ու շաբաթները չհաշված. այս շրջանն էլ հենց կազմում է Մեծ պահքը: Յուրատեսակ տոն, որն ուղղակիորեն չի առնչվում աստվածաշնչյան որևէ հրահանգի կամ դրվագի հետ: Առավելապես ժողովրդական տոնախմբության, խրախճանքի, ազատության օր է, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախնի դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը: Եվրոպայում կոչվում է պարզապես կառնավալ: Հայոց մեջ Բուն Բարեկենդանն անվանվել է նաև Աբեղաթող` քահանայական դասին տրվող որոշ ազատությունների պատճառով: Իբրև ժողովրդական տոնախմբության օր իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված տարրեր` կերուխում, այլևայլ խաղեր` ձիարշավ, սրախաղ, դիմակահանդես: Բուն Բարեկենդանի նախորդող շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում, վարագուրվում է եկեղեցու խորանը և այդպես մնում մինչև ս. Զատիկ տևող քառասնօրյա պահքի ավարտը: Վարագույրը բացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ եկեղեցու անվանակոչության կամ սրբոց տոների առթիվ հարկ է լինում Պատարագ մատուցել:

17.02.12

Տեառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի  Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն։ Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն` եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը։ Տոնի հիմնական խորհրդանիշը հենց կրակն է, որի գոյույթունը շատ հաճախ կապվում է հեթանոսական տոնի հետ: Հայ Առաքելական եկեղեցին կրակի խորհուրդը բացատրում է այսպես. "Մենք կրակը վառում ենք և ցատկում ենք վրայով: Մենք պաշտում ենք  այն, ինչ բարձր է մեզանից, այդ իսկ պատճառով չենք կարող կրակը պաշտել: Կրակը Աստծո լույսն է:

13.02.12

Տիգրան Մանսուրյան

Օրերս լրացավ  մեծանուն հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձը: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են`իրենց  արտահայտիչ մեղեդիներով և  բարձրաճաշակ  հնչերանգներով։ Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերին Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր ընտանիքը բնակություն հաստատեց: Արթիկի բանվորական ակումբում 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը մեկընդմիշտ կապեց նրան երաժշտության հետ: Նա հեղինակն է բազմաթիվ դասական ստեղծագործություների` կամերային և գործիքային, հեղինակել է ռեքվիեմներ, սոնատներ ջութակի համար, բալետներ ,որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: Սակայն ժողովրդի շրջանում նա առավել հայտնի և սիրված է շնորհիվ իր ստեղծած  կինոերաժշտության: Կինոարվեստն իր հերթին նոր իմաստ հաղորդեց կոմպոզիտորի որոնումներին: Կոմպոզիտորը ստեղծել է  մի շարք ֆիլմերի երաժշտություններ` «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը» և այլն։ 1992-1995 թթ. Տիգրան Մանսուրյանը ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Տիգրան Մանսուրյանը լեգենդ է, նրա ստեղծած, կերտած, նրա կողմից լույս աշխարհ եկած երաժշտությունը աննկարագրելի խորություն ունի, վճիտ է, բարի... Երաժշտություն, որը միշտ երիտասարդ է, միշտ սիրելի...

08.02.12

Լավագույն շարադրությունը

Հիմնական  դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ  Մերուժան Գրիգորյանի շարադրությունը ճանաչվեց լավագույնը:

«Մեր սրերը միշտ ամուր են»

Ամեն անգամ ակնածանքով  եմ մոտենում սեղանի գզրոցին , խնամքով հանում  հորս մասունք դարձած հուշատետրը, բացում և թերթերի միջից վեր են հառնում հայրս և նրա մարտական ընկերները: Արյունս կրակվում է և մտքով ապրում եմ հորս ապրածը: 1992թ դեկտեմբեր…Դաժան ու ծանր  մարտեր են մղվում  Արցախում և Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջաններում: Սահմանակից է նաև Շամշադինի շրջանը,որը Ադրբեջանի հետ ունի 160 կմ սահման: Թշնամին ամեն կողմից ոչնչացնում և ավերում էր ճանապարհին հանդիպած ամեն ինչ:Գրավել էին բոլոր կարևոր նշանակություն ունեցող բարձունքներն և գնդակոծության տակ առել գյուղերն ու պաշտպանական դիրքերը:Այդ պահին հրաման ստացանք նախարար Վ.Սարգսյանից «Ինչ գնով էլ լինի ետ վերցնել բոլոր դիրքերը» :Այդ ժամանակ Շամշադինի կամավորական կորպուսի հրամանատարն էր գնդապետ Վազգեն Ղավալյանը:Նա անմիջապես հավաքեց բոլոր տղաներին `ցուցումներ տալու: Պիտի ետ վերցնեինք Ն.Կարմիրաղբյուր գյուղից վեր գտնվող Մենասար բարձունքը, որը շատ կարևոր հենակետ էր:Դեկտեմբերի 29-ի ցրտաշունչ առավոտ էր, առավոտյան ժամը հինգն էր, ցուրտ էր ու խավար: Բոլորս դարանակալած սպասում էինք «առաջ» հրամանին, բոլորս էլ գիտեինք, թե ինչ կարող է լինել յուրաքանչյուրիս հետ, բայց գնացել էինք հայրենիքի կանչը սրտներումս, մայրերի ու քույրերի պատիվը ուղեղներիս մեջ: Ձյունը շատ խորն էր, առաջ գնալը դժվար, սակայն տղերքը կարծես չէին էլ նկատում սպասվող դժվարությունները: Հնչեց «առաջ» հրամանը, բոլորս անցանք գրոհի :Առաջ էինք գնում առանց ետ նայելու, մոտեցել էինք դիրքերին, ազերիները նկատեցինք մեզ և տարբեր տրամաչափի զենքերով հակագրոհի անցան: Կատաղի մարտ սկսեց, կրակն ավելի էր թեժանում: Երկու կողմից էլ գործի էր դրվել ծանր հրետանին: Կապավորներից մեկը լուր հասցրեց, որ գրադի կրակոցից երկու տուն է վառվում: Գյուղում կան վիրավորներ: Վրեժի ծարավը ավելի ու ավելի սեղմեց կոկորդս:Թշնամու դիրքերին հասնելու համար մնացել էր 150 մետր: Թշնամին խուճապահար փախչում էր` խրամատում թողնելով մեծ քանակությամբ զինամթերք: Մենք ունեինք վիրավորներ: Տեղափոխվեցինք թիկունքում գտվող նախկին դիրքերը: Արդեն ժամը յոթն էր, ու արդեն գրավել էինք ազերիների կողմից գրավված տարածքը: Խրամատում վայելում էինք հաղթանակը,երբ կրակոց լսվեց: Այդ կրակոցից վիրավորվեց գնդապետը,բարեբախտաբար վերքը խորը չէր և կյանքին վտանգ չէր սպառնում: Թշնամին նորից դիրքավորվեց և ուզում էր ետ գրավել տարածքը: Անցան հակահարձակման: Այս անգամ նրանք ունեցան մեծ թվով զոհեր և վիրավորներ: Վիրավորներ ունեցանք նաև մենք: Այս մարտում ցավոք ունեինք նաև զոհ. իմ մտերիմ եղբայր-ընկերը` Սամվել Բաբայանը:Նրա արյունը վայրկյանների ընթացքում փոխեց ձյան ճերմակ գույնը: Անցել է արդն 20 տարի, սակայն չեմ կարողանում մոռանալ նրա վերջին խոսքերը «Ախր ինչի հիմա, դեռ կիսատ գործեր ունեմ, դեռ պիտի Արևմտյան Հայաստանն էլ ետ բերենք: Տղերք, դեռ չենք հաղթել, քանի դեռ պապերիս հողերըը գերության մեջ են»: Բառերը կարկամեցին ,մահը կախվեց նրա սառած շուրթերից:

Նրա շիրմին այցելելիս ծնվեց «Ձոն ընկերոջս» երգը.

Կռվի ելար անվախ ընկեր անվարան,

Երգդ հնչեց կռվի դաշտում հաղթական,

Բորբ արյունդ ժայթքեց ինչպես սուրբ վրեժ,

Դաշնակցական  քաջ ու ազնիվ մեր ընկեր:

Հավերժական ուղին ընտրած գնացիր,

Լուսաբացին գնդակն առած քո կրծքին,

Հիշատակդ վառ կմնա չի խամրի:

Մեր Տավուշի անպարտ զինվոր «Բաբ» ընկեր:

Տարիների ընթացքում մենք ունեցանք ամուր ու հզոր բանակ, որը ստեղծեց և ամրապնդեց Հայոց մեծ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր ես մեծ հպարտությամբ եմ նայում Հայոց բանակին ու մեր եռագույն դրոշին,որոնք շատ ծանր ու դաժան ճանապարհ են անցել և հաղթանակած ներկայացել աշխարհասփյուռ իմ ազգին: Ես ապրելով անկախ Հայսատանում, զգալով նրա շունչը իմ ամեն բջջում պատրաստ եմ ծառայությունս, պարտքս հայրենիքիս հանձնել որպես հայրենիքիս նվիրյալ զինվոր:Այս տարի լրանում է իմ 18 տարին և ես զինվորագրվելով բանակին կոչ եմ անում իմ հասակակիցներին. «Այն ինչ չեն հասցրել կատարել մեր հայրերն ու պապերը,շարունակելու ենք և այս անգամ հաղթանակի դրոշը ծածանվելու է Մասիս սարի գագաթին»:

Մերուժան Գրիգորյան. Բյուրեղավանի հիմնական  դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ  28.01.2012թ

02.02.12

Սուրբ Սարգիս

Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի 30 –ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ:Ժողովրդական սովորույթ է, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով կամ ալյուրով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:  Հայ առաքելական եկեղեցին նշում է  Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:Ս.Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով ,որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

31.01.12

Հայոց բանակ 20

Հայոց բանակը՝ անկախ Հայաստանի կարևորագույն արժեքներից մեկը 20 տարեկան է: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց« ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։  Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում: Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի,Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։ Այսօր Հայստանի զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները հուսալիորեն պաշտպանում են հայրենիքի սահմանները և միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում մարտական ծառայություն են տանում մոլորակի տարբեր պայթյունավտանգ կետերում: Մեր երկրի խաղաղ և կայուն առաջընթացն ապահով ձեռքերում է:

23.01.12

Մայր թատրոն-90

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել 1922թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Առաջին ներկայացումը <<Պեպո>>կատակերգությունն է եղել, ռեժիսոր` Լևոն Քալանթար: Նախապես կոչվել է Առաջին պետական թատրոն: 1937թ. կոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, 1967թ.` արժանացել ակադեմիական թատրոնի կոչման: Այժմ թատերախմբի կազմում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստներ Վլադիմիր Աբաջյանը, Ժենյա Ավետիսյանը, Վահրամ Եղշատյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Մարգո Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Կարեն Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արմեն Մարությանը, Նորայր Գևորգյանը, Գևորգ Չեփչյանը, Նելլի Խերանյանը,  Տիգրան Ներսիսյանը, Գրետա Մեջլումյանը, Ազատ Գասպարյանը,  Ջուլիետա Ստեփանյանը և ուրիշներ: Հոբելյանական տարին թատրոնի համար պատասխանատու է լինելու: Հայաստանը այն 37 երկրների թվում է, որոնք այս տարի հնարավորություն են ստացել մասնակցել Անգլիայում ապրիլին կայանալիք շեքսպիրյան թատերական փառատոնին: Վերջինիս կազմակերպիչների ընտրությամբ՝ Հայաստանից օլիմպիադային կմասնակցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը «Ջոն արքա» ներկայացումով: Վերջինիս ընտրությունը կատարվել է անգլիական կողմի պատվերով: Նախատեսվում է նաև բացել մշտապես գործող թանգարան-ցուցասրահ, որում ներկայացված կլինեն թատրոնի արխիվը, «նրա պատմության հետ կապված աֆիշներ, նկարներ, հագուստներ»: Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, ապա արդեն որոշված են այն ներկայացումները, որոնք պետք է այս տարվա ընթացքում բեմադրվեն: Առաջին պիեսը, որի բեմադրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»-ն է: Նախատեսված երկրորդ ներկայացման հիմքում Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» ստեղծագործությունն է:Այժմ Մայր թատրոնն ունի նոր գլխավոր ռեժիսոր: Տիգրան Գասպարյանը սկսած 1984 թվականից, Մայր թատրոնում իրականացրել է բեմադրություններ: Առաջին աշխատանքին՝  Բուլգակովի «Մոլիերի կյանքը», հաջորդել են Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» եւ այլ աշխատանքներ:

18.01.12

Ռուբեն Մաթևոսյանը 70 տարեկան է

«Ժողովրդական երգարվեստը երբևէ չի ամաչել ոչ ոքից, միշտ հաղթարշավ է ունեցել և միշտ վայելել է ժողովրդի սերն ու նվիրվածությունը: Ժողովրդական երգը երբեք անհարմար չի զգացել իր ազգային պատկանելությունից և միշտ եղել է իր բարձրակետում» հարցազրույցներից մեկում ասել է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: Այս տարի լրացավ անվանի երգչի ստեղծագործական գործունեության 50 և ծննդյան  70-ամյակը:Արտիստը ծնվել է 1942 թ.-ի հունվարի 12-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան,1986 թ.-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում,1990 թ.-ից`Երևանի կոնսերվատորիայում: Նրա կատարումներից են «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա. Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ» և շատ այլ երգեր: 1999 թ.-ից Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի միության նախագահն է: «Այսօրվա երիտասարդության մեջ են ժողովրդական երգարվեստի վաղվա ընտրյալները , պարզապես պետք է նկատել և տեր կանգնել»- հավատում է վարպետը:

16.01.12

ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Ժամանակակից Գրիգորյան կամ Նոր Տոմարը  հաջորդել է հին հռոմեական`Հուլյան կամ Հին Տոմարին, որի համաձայան տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր : Քանի որ Հուլյան տարվա տրողությունը  11 րոպե 14 վայրկյանով  ավելի է արևադարձայինից , ապա 128 տարվա ընթացքում կուտակած սխալը կազմում էր մի ամբողջ օր ,իսկ մինչև 1582 թ- ը տարբերությունը դարձել էր 10 օր : Սխալն ուղղվեց XVI դարի`Հռոմի Գրիգորիս III պապի ռեֆորմով ,ըստ որի 1582-ի հոկեմբերի 4-ին փոխարինեց հոկտեմբերի 15-ը: Այս ժամանակ Հուլյան տոմարը վերանվանվել է Գրիգորյան տոմարի ,որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո 1920 թվականին նույնպես ընդունվեց նոր տոմարը :Մինչև XX դարի կեսերը Գրիգորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները:

09.01.12

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս.Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

09.01.12

Ամանոր – Նոր Տարի – Կաղանդ

Ամանորյա երկու տոները` Կաղանդ-Նոր տարի և Ս.Ծնունդ հայտնությունը, հնում հայոց մեջ  մեծ շուքով նշվել է :Ամանորին նախորեին մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ին բերած ջրով լվացվում էր ամբողջ ընտանիքը, որն այդ նպատակով հավաքվում էր թոնրի շուրջը: Մինչև այսօր էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարվա վերջին օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ: Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունը ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես մեծերը` փոքրերին: Տանը դուռը երբեք չէր փակվում: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական: Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում: Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:

30.12.11

Դեկտեմբերի 7