Համայնքի ղեկավարի այցը Մշակույթի տուն Печать

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն աշխատանքային այց է կատարել հիմնանորոգված մշակույթի կենտրոն։ Համայնքի ղեկավարին ուղեկցել է համայնքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Նինա Մարկոսյանը։ Շրջայցի ժամանակ Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանի և մարզամշակութային կենտրոնի տնօրեն Նվարդ Ալավերդյանի հետ քննարկել են գրադարանի և արվեստի դպրոցի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու, շենքի պահպանության հետ կապված հարցեր։ Համայնքի ղեկավարը շրջել է գրեթե բոլոր դասարաններում, գրադարանում, դահլիճում, լսել երեխաների կատարումները։ Արվեստի դպրոցի ազգային նվագարանների անսամբլը համայնքի ղեկավարին ողջունել և ներկայացրել է նոր երաժշտական կատարում։ Բյուրեղավան համայնքի մշակութային կյանքն էլ ավելի ակտիվացնելու համար քննարկվել են հետագայում տարբեր խմբակներ բացելու հարցը։ Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող մշակութային կրթօջախում այսօր արդեն մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար ապահովվում են անհրաժեշտ բոլոր պայմանները:

07.02.20