Ուղերձ Գիտելիքի օրվա առթիվ Տպել

Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բագավառի ներկայացուցիչներ և ծնողներ Շնորհավորում եմ բոլորիդ՝ հատկապես առաջին դասարանցիներին, նոր ուսումնական տարվա մեկնակի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկ՝ հիշարժան է ու անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկին ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ: Առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները: Նրանք գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, ճանաչելու են զարմանահրաշ մի նոր աշխարհ: Մեր պետությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ խիստ կարևորում ենք կրթությունը, որպես պետության զարգացման և պետականաշինության հենասյուն: Այսինքն՝ որակյալ կրթությունն ու բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Վստահ եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ և կամք: Կրկին՝ շնորհավորելով բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ:

01.09.19