Սեմինար ՀՏԶՀ-ի նախաձեռնությամբ Печать

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ներկայացուցիչները մայիսի 21-ին Բյուրեղավան քաղաքում էին: «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինար: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, սեմինարին մասնակցում էին վարչական ղեկավարները, ավագանին, ենթակառուցվածքների, կրթական և գործարար հատվածի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի երեք բնակավայրերի բնակիչներ։ Ծրագիրը ֆինանսավորում է համաշխարհային բանկը, որի արժեքը կազմում է 350-ից մինչև 400 հազար ԱՄՆ դոլար: Կֆինանսավորվի միայն մեկ ծրագիր, որը պետք է ազդեցություն ունենա խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի վրա: Դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք գաղափարներ. ներկայացվեց ծրագրերի հավաքագրման, հայտերի կազմման ընթացակարգերը, ներկաների հետ անցկացվեց գործնական աշխատանք՝ ծրագրի մշակման փուլին ծանոթացնելու նպատակով։

23.06.19