Ճամբար՝ «Բյուրեղյա մանուկներ» Печать

«Բյուրեղյա մանուկներ» ամառային ճամբարի մեկնարկը տրված է: Բյուրեղավանում բակային ճամբարների սկիզբը դրվեց նախորդ տարի՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ: Նախաձեռնությունն ընդունվեց մեծ ոգևորությամբ և շարունակվեց այս տարի՝ մի փոքր այլ ձևաչափով: «Բյուրեղյա մանուկներ» ամառային ճամբարի բացումը տեղի ունեցավ համայնքապետարանի դիմաց, որտեղ բազմաթիվ բյուրեղավանցի փոքրիկներ իրենց մասնակցությունն ունեցան: Մինչև երեկոյի ավարտ մանուկների հետ էր համայնքի ղեկավրը: Բյուրեղավանցի ռեփեր Գրիգը /Վրեժ Գրիգորյան/, Բյուրեղավանում գործող «Դեժավյու» լատինոամերիկյան պարերի ստուդիայի սաներն ու Կատրին Ասատրյանը գեղեցիկ ու տոնական օր պարգևեցին հանդիսատես երեխաներին, ինչը նաև համեմված էր խաղային դրվագներով: Միջոցառման ամենահետաքրքիր ու սպասված պահը ծաղրածու ԲԻՄ ԲԻՄԻ ելույթն էր: Ելույթ, որը լի էր արկածներով և ուրախ պահերով: Ամառային արձակուրդներին համայնքապետարանը ճամբարներ կկազմակերպի Բյուրեղավան քաղաքի ծայրամասերում՝ Հայրենադարձ և Առաջին թաղամասերում, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերում, որտեղ փոքրիկներին սպասվում են անակնկալներ և հաճելի պահեր:

18.07.18