Տեսական ուսումնավարժություններ Печать

Սույն թվականի փետրվարի 26-ին Բյուրեղավան համայնքում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով: Այն իրականացվում է համաձայն ՀՀ Կոտայքի մարզպետի որոշմամբ: Ուսումնավարժության աշխատանքներին մասնակցելու համար Բյուրեղավան համայնք էին այցելել ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, բնակչության պաշտպանության բաժնի և ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներ Գագիկ Պետրոսյանը և Տիգրան Կարապետյանը: Համայնքի ղեկավարը ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ է նշանակել Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանին: Ուսումնավարժություններին ներգրաված է համայնքապետարանի աշխատակազմը: Բյուրեղավան համայնքում իրականացված աշխատանքներից ընդհանուր առմամբ գոհ էին համապատասխան մարմնի ներկայացուցիչները:

27.02.18