Մեզ պատվավոր 2-րդ մրցանակ Տպել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում օրերս տեղի է ունեցել ՀՀ Նախագահի մրցանակակիր «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների, ինչպես նաև ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցանակները հանձնել է մրցութային հանձնաժողովի նախագահ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Բյուրեղավան համայնքը ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի շրջանակներում արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակի: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը գավաթն ու պատվոգիրը հանձնել է Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանին: Մարզադպրոցի տնօրենն էլ մրցանակը հանձնեց համայնքի ղեկավարին ասելով. <<Հաղթանակը համայնքինն է>>: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Բյուրեղավանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված մարզական փառատոնը: Փառատոնը տեղի ունեցավ Բյուրեղավանի քաղաքային մարզադաշտում: Այս տարի մասնակիցների թիվն անցնում էր 300-ից, որը պայմանավորված է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուշադրությունը դեպի մարզական բոլոր միջոցառումները: Նա նաև աջակցում և մեծ տեղ է տալիս առողջ ապրելակերպին: Այսօր համայնքը չունի հարմարավետ մարզադպրոց, սակայն կարողանում է տարբեր մրցաշարերում հաջողություններ գրանցել: Կոտայքի մարզում մեր համայնքը գրավել էր առաջին պատվավոր տեղը, իսկ մարզպետարանը մեզ ներկայացրել էր նախարարություն, որտեղ էլ արժանացանք 2-րդ մրցանակին:

18.12.16