«Լավագույն մարզական ընտանիք 2015» Տպել

ՀՀ Նախագահի մրցանակի համար ամենամյա «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերն արդեն ավարտվել են: Մրցույթում ամեն տարի Բյուրեղավան քաղաքը բազմաթիվ հաջողություններ է արձանագրում: Հենց բյուրեղավանցի ընտանիքների շնորհիվ վերջին երկու տարիներին անընդմեջ Կոտայքի մարզը հանրապետական փուլում գրավում է 3-րդ պատվավոր տեղը: Հունիսի 4-ից 6-ը Բյուրեղավանում անցկացվեց համայնքային փուլը: Մասնակից ընտանիքների թիվն անցնում էր 30-ից: Ընտանիքները հիմնականում նախորդ տարիների մասնակիցներն էին: Մրցույթն անցկացվեց չորս տարիքային խմբերով: Յուրաքանչյուր թիմ կազմված էր 3 անձից` հայրը, մայրը և երեխան` անկախ սեռից: Հունիսի 19-ից 20-ը Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ Կոտայքի մարզային փուլը, որտեղ ներգրաված էին մարզի բոլոր համայնքները: Բյուրեղավան համայնքից մարզային փուլ անցել էր 12 ընտանիք: Նրանք բոլորն էլ պատրաստված էին և ծանոթ բոլոր մարզաձևերին: Համառ պայքարից հետո, որն ընթանում էր մասնակիցների միջև, գրանցվում է Եղյանների, Պիճիկյանների ու Ասատրյանների հաջողությունները: Այսպիսով, հաղթող բյուրեղավանցի ընտանիքներն անցան հանրապետական փուլ: Հանրապետական փուլը նախատեսված է սեպտեմբերի 20-ին:

10.07.15.