«Բազե Կոտայք-2013» մարզային փուլն ավարտվեց Печать

Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան տանը հուլիսի 3-ից 6-ը տեղի է ունեցել «Բազե Կոտայք-2013» մարզային երիտասարդական հավաքը: Մարզի տարբեր համայնքներից շուրջ 250 երիտասարդներ նախ իրենց համայնքների ջոկատներով, այնուհետև միասնական ճակատներով մրցել են տարբեր սպորտաձևերում, ինչպես նաև պայքարել են երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթներում լավագույնը ճանաչվելու համար: Միջոցառման բացման արարողությանը, ինչպես նաև փակման՝ գալա համերգին, մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Մարզպետը ողջունել է մասնակիցներին, մտերմիկ զրուցել մարզի երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ: Բյուրեղավան համայնքի ջոկատը ընդգրկված էր նարնջագույն ճակատում: Ջոկատի ղեկավար Ռոբերտ Սարգսյանը՝ byureghavan. am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ օրերն անցել են հագեցած ու վերադարձել են վառ տպավորություններով: Ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս և շախմատ սպորտաձևերից մեր երիտասարդները թիմային խաղերում ունեցել են լավ արդյունքներ: Նկարչության և երգի մրցույթում ևս արձանագրել են բարձր ցուցանիշներ: Բյուրեղավանի ջոկատը լավագույնս ներկայանալու և առաջատար դիրքերում լինելու համար արժանացել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից պատվոգրի: Մարզի տարբեր համայնքների երիտասարդների միջև բարեկամական մթնոլորտ է ձևավորել: Մարզական և մշակութային հավաքի ընթացքում հաղթող ճանաչված երիտասարդները կմասնակցեն օգոստոսին կայանալիք «Բազե-2013» հանրապետական երիտասարդական հավաքին:

12.07.13.