Վերընտրվելու 100 օրը Print

Դեկտեմբերի 1-ին լրացավ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի վերընտրվելուց հետո՝ պաշտոնավարման 100-օրը: Հուլիսի 8-ին ստանալով բյուրեղավանցիների բացարձակ մեծամասնության քվեն՝ վերընտրված քաղաքապետը կրկին մեծ նվիրումով, սկսեց աշխատել: Քաջատեղյակ լինելով ժողովրդի բոլոր հիմնախնդիրներին, հավաստիացրեց, որ փոխադարձ վստահության ու կառուցողական համագործակցության շնորհիվ հաջողվել ու հաջողվելու է հաղթահարել համայնքի անլուծելի թվացող խնդիրները: Տեսնելով քաղաքապետի կատարած աշխատանքները, կարելի է որակել այսպես՝ ժամանակակից մտածելակերպ և նոր գործելաոճ: Ունենալով մեծ փորձ, բոլոր հնարավորություններով փորձեց լինել այն մարդկանց կողքին, ովքեր որ իր կարիքն ունեն, թե մարդ թե քաղաքապետ: Հակոբ Բալասյանը գործի մարդ է,որն ապացուցել է անցած չորս տարիներին՝ իր կատարած աշխատանքներով: Հիմնանորոգվել և հանգստի գոտու է վերածվել քաղաքային զբոսայգին, քաղաք մտնող ճանապարհը ասֆալտապատվել և լայնացվել է: Բարելավվել են խմելու և ոռոգման ջրի ցանցը, փոխվել են վթարային ջրագծերը, վերանորոգվել և տեղադրվել են վերելակները: Հիմնովին վերանորոգվել են քաղաքի համար նշանակություն ունեցող օջախներ՝բուժկենտրոնը, փոստային բաժանմունքը,ավերակներից վերակառուցվել է մանկապարտեզը, որը շուտով իր հյուրընկալ դռները կբացի բյուրեղավանցի փոքրիկների առջև: Անվերջ կարելի է թվարկել Հակոբ Բալասյանի կատարած աշխատանքնեը՝ լինելով ԲՀԿ անդամ իր թիկունքում ունենալով հզոր ուժ կարողանում է օգնել բազմաթիվ սոցիալապես անապահով մարդկանց, ուսանողների, վետերանների,փախստականների և այլոց, ովքեր ունեն խնդիր: Անցած երեք ամիսների ընթացքում ամբողջովին լուծվեց քաղաքի գիշերային լուսավորության հարցը, ավարտվեց նախակրթարանի համար հատկացված տարածքի վերանորոգման աշխատանքները, որը շուտով կհանձվի շահագործման: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՏԻՄ ավագանու ընտրություններ, որն անցավ առանց խոչընդոտների, օրենքի տարրին համապատասխան: Այսօր քաղաքը պատրաստվում է ձմռանը: Վերանորոգվում են բարձրահարկ, բազմաբնակարան շենքերի տանիքները,արդեն տեղադրվել են մուտքի դռներն ու պատուհանները: Քաղաքը գնալով բարգավաճում է, այդ է վկայում բյուրեղավանցիների դեմքի ժպիտը: Նրանք հավատում են սիրելի քաղաքի առաջընթացին և վստահում վերընտրված քաղաքապետ Հակոբ Բալասյանին, ով շարունակում է աշխատել ի բարօրություն ժողովրդի:

Byureghavan.am-Վերընտրվելուց հետո՝ ամփոփելով Ձեր 100 օրը, որն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Հ.Բալասյան-Ամենամեծ ձեռքբերումը ՏԻՄ ավագանու ընտրություններն էր, որը մեր համայնքում անցավ, ազատ ժողովրդավարական: Ընտրության օրը համայնքը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց և ազնիվ պայքարում հաղթեց ուժեղագույնը: Ի դեպ ավագանու առաջին նիստը գումարվեց նույեմբերի 29-ին:

Byureghavan.am-Որոնք են այն կարևորագույն խնդիրները, որոնք դեռ լուծում չեն ստացել:

Հ.Բալասյան-Ազգաբնակչությանը բավարար չափով աշխատատեղերով ապահովել, որը համարում եմ չլուծված ու կարևորագույն խնդիր: Ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման հարցը և բակերի ասֆալտապատումը:

Byureghavan.am- Աշխատանքային ինչ սկզբունքներ ունեք, որոնցով առաջնորդվում եք:

Հ.Բալասյան-Շատ կարևորում եմ մարդու մեջ կարգապահությունը, ազնվությունը, նպատակասլացությունը, ընկերասիրությունը, մարդասիրությունը:

Byureghavan.am-Վերջերս դուք հանրապետությունում չէիք, մեկնել էիք Եվրոպա: Դա սովորական ուղևորություն էր,թե կար նպատակ:

Հ.Բալասյան-Մեր պատվիրակությունը, որը ղեկավարում էր Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մեկնել էր Լեհաստանի Հանրապետության ՎելիկոՊոլսկոյոՎոևոդության վարչական կենտրոն: Հրավերը լեհական կողմից էր, նպատակը՝ Պոզնանի մարզի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելը: Նախատեսվում է համագործակցություն նաև համայնքային մակարդակով:

Byureghavan.am-Ինչպես եք գնահատում վաղվա Բյուրեղավանը:

Հ.Բալասյան-Ցանկանում եմ տեսնել ժամանակակից, հարմարավետ քաղաք: Արդի չափանիշներին համապատասխան իր բոլոր ենթակառուցվածքնրով և մարդկային ջերմ հարաբերություններով:

Byureghavan.am-Ձեր ամենամեծ ցանկությունը:

Հ,Բալասյան-Մատաղ սերնդի դաստիարակության համար Բյուրեղավան քաղաքում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համայնքում մեծացող երեխան ապրի արժանավայել և դառնա պետության համար պիտանի մարդ:

Byreghavan.am- Շնորհավորում ենք քաղաքապետ Հակոբ Բալասյանին, մաղթում հաջողություններ ու հաղթանակներ:

Մերի Կարապետյան

30.11.12