Ռազմագիտության դասերում ազատամարտիկի շունչն է Print

Բյուրեղավանի ավագ դպրոցի ռազմագիտության կաբինետը 2009 թ անավակոչվել է բյուրեղավանցի ազատամարտիկ Մառլեն Սլավիկի Բաբայանի անունով , ով եղել է դպրոցի շրջանավարտ և զոհվել է 1993թ օգոստոսի 24-ին`Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ: Հերոսի անունը կրող դասարանի ձևավորման աշխատանքները դպրոցի տնօրեն Կ.Խաչիկյանը առանձնակի հոգածությամբ է կազմակերպել:Խնամքով պատրաստված է ազատամարտիկի հուշատախտակը ,ուր պահպանվում են Մառլենի անձնական իրերը , լուսանկարները , ուսանողական տոմսն ու անգամ դպրոցական օրագիրը: 2002թ Ազատամարտիկին հետմահու շնորհվել է արիության 2 մեդալ`ՀՀ նախագահի և Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից , որոնք նույնպես տեղ են գտել հուշատախտակի վրա: Ռազմագիտության կաբինետը հարուստ է կարևոր տեղակատվական նյութերով և լուսանկարներով:Աշակերտները ծանոթանում են առաջին բուժօգնության ,մարտավարության ,կրակային պատրաստության հիմնական դրույթներին ,ուսումնասիրում համազորային կանոնադրությունն ու զինված ուժերի պատմությունը:Դասասենյակում առանձնացված են պետության կարևորագույն խորհրդանիշերը ` դրոշը , զինանշանը , պետական օրհներգն ու Տերունական աղոթքը , փակցված են ՀՀ նախագահի , Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի լուսանկարները:

20.01.12