Հիմնադրվել է 1925 թվականին: Այն ժամանակ կոչվել է «Արզնի» հանքային ջրերի գործարան: Սկզբում եղել է միայն ձեռքի աշխատանք, շշալցումը կատարվել է մի փոքրիկ սենյակում: 1929 թվականից գործել է որպես փոքր գործարան և սկսվել է հանքային ջրերի մասսայական արտադրությունը: Մեքենայացվել և ծավալները մեծացել են 60-ական թվականներին: 1968 թվականից աշխատել է 2 չեխական հսքագիծ, որը մեկ ժամում լցրել է 6000 շիշ: Աշխատել է լցման արտրադրամասը CO 2 արտրադրամասը: Արտրադրանքը արտահանվել է ԽՍՀՄ բոլոր հանրապետություններ, Պարսկաստան: 1974 թվականին գործարանը տեղափոխվել է Արզնի ավան ( այժմյան Բյուրեղավանի տարածքը), արտադրությունը մեծացել է տեղադրվել են 3 նոր հոսքային գծեր`12-հազարանոց և 24-հազարանոց: Աշխատանքը եղել է 3 հերթափոխով: Աշխատողների թիվը հասել է մինչև 500-ի: Գործարանը տարեկան արտադրել է 50-60 մլն շիշ հանքային ջուր: ԽՍՀՄ հանրապետությունում որպես բուժիչ ջուր վաճառվել է դեղատներում: Գործարանը աշխատողների համար կառուցել է 3 հանրակացարան, 1 բնակելի շենք: 1995 թվականին մասնավորեցվել է, 1997-ից սկսվել է մարման գործընթացը: 2002 թվականին վերագործարկվել է, վերանվավելով` «Բ. Մ. Լ. Արզնի» ՍՊԸ: Արժանացել է ‘’ ISO’’ մրցանակի (2002 թվականին): 2003 թվականին մասնակցել է «ԱրմՊրոԷքսպո» ցուցահանդեսում` խմելու հանքային ջրերի մրցանակաբաշխությանը, շահել է 1-ին մրցանակ` «Ոսկե մեդալ» և դիպլոմ: 2003 թվականին «Բ. Մ. Լ. Արզնի» ՍՊԸ -ում արտադրվող հանքային ջուրը արտահանվում էր Կանադա, Լիբանան, Արցախ:
|
|
Այցելություններ
Այսօր | 1232 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2335 | Այս ամիս | 6098 | Ընդամենը | 4158965 |
|