Երաժշտական դպրոցը պաշտոնապես բացվել է 1973 թվականին: 1997 թվականից Բյուրեղավանի երաժշտական դպրոցը վերանվանվել է Արվեստի դպրոց: 2008 թվականից` «Բյուրաղավանի արվեստի դպրոց արտադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի: Արվեստի դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի աճել է: 2009-2010 թվականներին այստեղ ուսանել են 113 աշակերտ: 2008 թվականին դպրոցում բացվել է նոր բաժին` խորեոգրաֆիկ պար, որտեղ հաճախում են 2 տասնյակից ավել աշակերտներ: 2010 թվականից Բյուրեղավանի քաղաքապետարանի ուժերով Բյուրեղավանի Արվեստի դպրոցը գազաֆիկացվել է: Բյուրեղավանի երաժշտական դպրոցի շատ ու շատ շրջանավարտներ, ավարտելով ուսումը, շարունակել են` ընտրելով երաժիշտի մասնագիտություն: Շրջանավարտներից մի քանիսը աշխատել և աշխատում են դպրոցում: Երաժշտական դպրոցի սաները մշտապես մասնակցել են հանրապետության մասշտաբով կազմակերպված փառատոններին, մրցուըթներին և վերադարձել են մրցանակներով: 2010 թվականի մաըիսի 31-ին Գյումրիում տեղի ունեցած Կոտայքի մարզի Երաժշտական մրցույթ-փառատոնի դուդուկ և շվի անվանակարգերում դպրոցի 5-րդ դասարանի երկու սաներ արժանացան 1-ին պատվավոր մրցանակին: Դասական երգ անվանակարգում պատվավոր –ին տեղի մրցանակը բերեց դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի, 3-րդ տեղի մրցանակներ բերեցին 4-րդև 6-րդ դասարանի սաները: 2011 թվականի Մարզային Երաժշտական մրցույթ-փառատոնին մասնակցեցին արվեստի դպրոցի տասը սաներ և արժանացան 1-ին, 2-րդ մրցանակային տեղերի և խրախուսական մրցանակի: Ինչպես նաև Բյուրեղավանի քաղաքապետ Հ.. Բալասյանի կողմից ստացան պատվոգրեր` մրցույթ-փառատոնին մրցանակային տեղեր զբաղեցնելու և հաջող մասնակցելու համար,պարգևատրվեցին դպրոցի վեց ուսուցիչներ` մրցույթ-փառատոնին լավագույնս ներկայանալու համար: Դպրոցի տնօրեններն ըստ ժամանակագրության` 1973-ից-1976-ը` Ստեփան Արտաշեսի Աղայան 1976-ից-1993-ը` Աշոտ Սեփանի Շահպարոնյան 1993-ից` Սիլվա Սերգեյի Մուկոյան:
|
|
Այցելություններ
Այսօր | 1197 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2300 | Այս ամիս | 6063 | Ընդամենը | 4158930 |
|