Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանը հիմնադրվել է 1974 թվականին «Հայապակի» արտադրական միավորման բազային ձեռնարկության հիման վրա: Այդ ժամանակ ուսումնարանը կոչվել է Բյուրեղավանի № 51 պրոֆտեխնիկական ուսումնարան և ունեցել է հետևյալ մասնագիտություններով խմբեր` -ապակու փորագրող -ապակու տեխնիկական հսկիչ ավտոփականագործ -չափիչ-հսկիչ սարքերի փականագործ -խեցեգործ -քարի փորագրող -խոհարար -կարող -մոտորավար Այդ տարիներին ուսումնարանը ունեցել է շուրջ 450 սովորող: Բացի միջնակարգ պրոֆտեխնիկական խմբերից ուսումնարանը կադրեր է պատրաստել միայն մեկ տարվա պրոֆ.խմբերում: 2001 թվականին ուսումնարաննը վերանվանվել է Բյուրեղավանի արհեստագործական ավագ դպրոց: ՈՒսուցումը տարվել է 2 տարի ժամկետով և շրջանավարտները ստացել են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական դիպլոմ: ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի № 2010 ն որոշմամբ Բյուրեղավանի արհեստագործական ավագ դպրոցը վերանվանվել է Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան` Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ: 2010թվականից ուսումնարանում գործում են հետևյալ մասնագիտություններ, խմբերը` -ավտոփականագործ -վարսահարդար -համակարգիչների շահագործում -հաշվետարություն -կարի արտադրության տեխնոլոգիա: ՈՒսուցումը տարվում է երեք տարի ժամկետով, սովորողները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական դիպլոմ: Սովորողները ստանում են նաև կրթաթոշակ`4650դր: 2010թվականին ուսումնարանի սովորողների թիվը 135-ն է: ՈՒսումնարաը համալրված է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով, որոնց աշխատանքի շնորհիվ ուսումնարաը ամեն տարի տալիս է բարձր կարգի մասնագետներ աշխատաշուկայի համար: ՈՒսումնարաի տնօրեններն եղել են` 1974-1981թթ Հակոբյան Սերգեյ 1981-1983թթ Խանզադյան Լևոն 1983- 1986թթ Զոհրաբյան Յուրա 1986-1991թթ Հակոբյան Ֆելիքս 1991թվականից Հարությունյան Հենզել
|
|
Այցելություններ
Այսօր | 1206 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2309 | Այս ամիս | 6072 | Ընդամենը | 4158939 |
|