Войти
ՀայերենРусскийEnglish
Պատվաստվե՞լ, թե ո՝չ PDF Печать E-mail

Երկու դար առաջ պատվաստումների հիմքը դրեց Զեները` բնակչությանը բնական ծաղկից փրկելու համար։ Պատվաստումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ սպեցիֆիկ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի ստեղծելն է։ 
Մասնագետները պնդում են, որ պատվաստանյութերը կենսաբանական նյութեր են, որոնք օրգանիզմում մշակում են հակամարմիններ և պաշտպանում են մարդուն տվյալ հիվանդությունից։ Այս և այլ հարցերի շուրջ խոսեցինք «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Միքայել Միքայելյանի հետ:

-Պարոն Միքայելյան, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆտերիա հիվանդությունը աշխարհում վերադառնում է: Խնդրում եմ պարզաբանեք թե ինչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը և ինչու՞ են քաղաքացիները հրաժարվում պատվաստվելուց:

-Դիֆտերիան բավականին լուրջ հիվանդություն է, սակայն այն հնարավոր է կանխել պատվաստումների միջոցով, այսինքն` ենթակա է կառավարման: Մանկական հասակում երեխաները պարտադիր ստանում են դիֆտերիան՝ ԱԴՖ, դա կոմբինացված պատվաստանյութ է, որի մեջ մտնում է նաև փայտացման դեմ պատվաստանյութը: Կոմբինացված պատվաստանյութը երեխան վերջինը ստանում է 16 տարեկանում: Դրանից հետո, 10 տարին մեկ մարդը կրկին պետք է պատվաստվի, որպեսզի իմուն շերտը միշտ ակտիվ վիճակում պահի: Այդ իսկ պատճառով 26, 36, 46, տարեկանում պատվաստումը կրկնվում է: 
Իսկ թե ինչու՞ են հրաժարվում, ասեմ, մի քանի պատճառներ կան: Մարդը պարզապես լավ տեղեկացված չի և չի պատկերացնում խնդրի լրջությունն ու պատվաստման արդյունավետությունը: Ոչ հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվությունը մարդկանց գցում է շփոթմունքի մեջ: Դեմ արտահայտվողները փաստարկներ են բերում, որոնք հիմնավոր չեն: Պատվաստման արդյունավետությունը հիմնավորված է գիտականորեն: Միանշանակ՝ պատվաստումը ճիշտ է, դրանով ամբողջ աշխարհը պաշտպանվում է տարբեր տեսակի միկրոբներից:

-Պարոն Միքայելյան, որո՞նք են դիֆտերիա հիվանդության երևույթները:

-Դիֆտերիա հիվանդությունը շատ նման է անգինային՝ իր սկզբնական մասով: Մարդիկ պատկերացնում են, որ հիվանդ են անգինայով՝ կոկորդում ցավ, փառ: Նշեմ, որ այլ տեսք ունի դիֆտերիայի փառը: Այն ամուր նստում է կոկորդի շրջանում և խիստ արտահայտված է: Դիֆտերիայի հարուցիչն արտադրում է թունավոր նյութեր, որոնք, անցնելով արյան մեջ ախտահարում են ամբողջ մարմինը, առավելապես՝ սիրտը, նյարդային համակարգը, երիկամները և վերին շնչուղիները: Դիֆտերիան շատ վտանգավոր է և եթե առաջին իսկ օրերին չհայտնաբերվի ու չբուժվի, կարող է բերել մահվան:

-Մանկահասակ երեխաների մոտ պատվաստումը պարտադիր է, իսկ մեծահասակների՞…

- Երեխաները պարտադիր ստանում են պատվաստումներ, ըստ իս մեծահասակները ևս պետք է պատվաստվեն պարտադիր: Մեր երկրում մեծահասակների պատվաստումը կամավոր սկզբունքով է և ինձ համար այս հարցը վիճարկելի է: Մարդը իրավունք ունի հրաժարվելու, բայց նա իրավունք չունի շրջապատը վարակելու: Թող հրաժարվի շաքար ուտելուց կամ մեքենա վարելուց, բայց հրաժարվել առողջապահական համընդհանուր պաշտպանիչ միջոցառումներից, դա արդեն կարծես իր իրավունքը չէ, որովհետև շրջապատն էլ իրավունք ունի պաշտպանվելու այդ հիվանդություններից:

-Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում այս ուղղությամբ՝ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու համար:

-Մեր պոլիկլինիկայում բժիշկներն անձամբ զրուցներ են ունենում այցելուների հետ, բացատրում ու հորդորում են, որպեսզի պատվաստվեն: Մարդիկ լսում են, անգամ շատ ուշադիր, հետո ասում են շնորհակալություն ու հրաժարվում են, առանց հասկանալու, որ վտանգում են իրենց և շրջապատի մարդկանց կյանքը: Իմ հորդորը, խնդրանքը՝ պատվաստվեն և պաշտպանված լինեն տվյալ հիվանդությունից: Ինչքան էլ հիվանդությունը ակտիվանա և նետահարի, ապա գոնե պաշտպանիչ վահանը, այս դեպքում պատվաստումը, կպաշտպանի մարդուն / հարցազրույցի ավարտին, որպես նախկին զինվորական բժիշկ նշեց քաղաքի գլխավոր բժիշկը/:

22.01 .19

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4347499
Այսօր1015
Երեկ2038
Այս շաբաթ7099
Այս ամիս47454
Ընդամենը4347499

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: