Log in
ՀայերենРусскийEnglish
Հասարակական խորհրդի նիստ PDF Print E-mail

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հուլիսի 20-ին մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին: Համայնքի ղեկավարը նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է: Ողջունելով խորհրդի անդամներին նախարարը նշել է, որ օրակարգը ձևավորվել է հիմքում ունենալով նախարարության առջև դրված առաջնահերթությունները: «Մենք ցանկանում ենք ակտիվացնել բոլոր ծրագրերն ու աշխատանքները, որպեսզի հասնենք լիարժեք արդյունքների: Պետք է երեխաներին մանկատներից վերադարձնել ընտանիքներ, աջակցել բազմազավակ ընտանիքներին և լուծել պետության համար առաջնային համարվող ժողովրդագրական խնդիրները: Կարևոր եմ համարում նմանատիպ քննարկումները, որպեսզի այն տեսլականը, որ մենք ունենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության միջոցով կարողանանք դարձնել իրականություն: Համոզված եմ, որ առողջ քննադատության և համատեղ աշխատանքի միջոցով կունենանք այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք կնպաստեն մեր երկրի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»,- ընդգծել է նախարա Մանե Թանդիլյանը: Խորհրդի անդամ Միրա Անտոնյանը մասնակիցներին ներկայացրել է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Մանրամասն ներկայացրել է այն հիմնական դրույթներն ու չափանիշները, որոնցով կարգավորվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց իրավունքներն ու պարտականությունները: Տիկին Անտոնյանը խոսել է Հայաստանում ներդրված խնամատարության ինստիտուտի զարգացման փուլերի, իրականացված աշխատանքների, ինչպես նաև թերությունների ու բացթողումների մասին: Այնուհետև, հանդիպման մասնակիցներին նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մշակված օրենսդրական ակտով կարգավորվում են սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման, վերապատրաստման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները: Բանախոսը մատնանշել է օրենքի հիմնական սկզբունքներն ու առաքելությունը, այն է՝ սոցիալական աշխատանքը բառակապակցություն չէ, այլ գիտություն և մասնագիտություն և սոցիալական աշխատողը ոչ թե բարի ու կրթված մարդն է, այլ պրոֆեսիոնալ մասնագետ, ում կայացրած որոշումները վերաբերում են մարդու ճակատագրին: Ներկայացված նախագծերի հետ կապված խորհրդի անդամների կողմից բարձրաձայնվել են բազմաթիվ առաջարկություններ, նոր մոտեցումներ և դիտարկումներ, որոնք գրավոր կներկայացվեն նախարարությանը և անհրաժեշտության դեպքում կներառվեն փաստաթղթերում: Նիստի ընթացքում նախարարի և խորհրդի անդամների կողմից որոշում է ընդունվել նաև ապահովել խորհրդի հաջորդ նիստերի աշխատանքների առցանց հեռարձակումը, որը կիրականացնի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը: Ամփոփելով նիստի աշխատանքները նախարար Մանե Թանդիլյանը ևս մեկ անգամ կոչ է արել խորհրդի անդամներին ցուցաբերել ակտիվություն, բարձրաձայնել ոլորտին վերաբերող ցանկացած հարց և խնդիր, քանի որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի առկա խնդիրներին լուծումներ տրվեն պետություն-հասարակություն ակտիվ համագործակցության արդյունքում:

22.07.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349051
Այսօր388
Երեկ2179
Այս շաբաթ8651
Այս ամիս49006
Ընդամենը4349051

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: