Войти
ՀայերենРусскийEnglish
Քարոզարշավի շրջանակներում PDF Печать E-mail

«Ես միշտ իմ ուշադրության կենտրոնում եմ պահել մատաղ սերնդի կրթության, դաստիարակության հարցը և իմ աշխատանքի ընթացքում առանձնակի ուշադրություն եմ դարձնում սպորտի, մշակույթի, հոգևոր կյանքի զարգացմանը»- բոլոր հանդիպումների ընթացքում այս մասին նշում և կարևորում է Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր միավորվող համայնքների ղեկավարի միակ թեկնածու, Բյուրեղավանի գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Թեկնածուի քարոզարշավը շարունակվում է: Այս անգամ հանդիպումը Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանի և քաղաքային պոլիկլինիկայի աշխատակիցների հետ էր: Կոլեկտիվների հետ հանդիպման ընթացքում թեկնածուն խոսեց իր առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին: «Իսկապես, համակարգային շատ հարցեր են լուծվել»-ասում է Հակոբ Բալասյանը, անցնելով արդեն ծրագրային դրույթներին, ինչը մանրամասն ներկայացված է նաև նրա նախընտրական բուկլետում։ «Եկել եմ երկու խնդրանքով՝ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, և ավագանի ընտրելու հարցին հորդորում եմ ճիշտ մոտենալ ՝ ձեր ձայնը տալով ավելի կիրթ ու համայնքի համար մտահոգ թեկնածուի»-նշեց Հակոբ Բալասյանը: Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իր և կոլեկտիվի աջակցությունն անպայման կլինի. «Պարոն Բալասյան, նկատելի են այն աշխատանքները, որոնք արվել են տարիների ընթացքում: Ես բնակվում եմ Երևանում: Ուզում եմ նշել մի փոքր, բայց շատ կարևոր փաստ: Ձմռան ամիսներին, երբ համեմատում եմ մեր թաղի և այստեղի ձնամաքրման աշխատանքները, տեսանելի երևում է Բյուրեղավանի առավելությունը: Իրոք, խոսքեր չկան, աշխատանքները հոյակապ են կատարվում: Այնպես որ, մենք Ձեր կողքին ենք»: Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանը վստահեցրեց, որ իր կոլեկտիվը մասնակցելու է ընտրություններին. «Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիները Ձեր հանդեպ լցված են հավատով ու հույսով: Ձեր ղեկավարության տարիներին Բյուրեղավան համայնքը էլ ավելի կգեղեցկանա և բյուրեղյա մաքրությամբ կներկայանա մեր հանրապետությանը»:

27.10.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349370
Այսօր707
Երեկ2179
Այս շաբաթ8970
Այս ամիս49325
Ընդամենը4349370

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: