Մուտք
ՀայերենРусскийEnglish
«Գնահատվելը պարտավորեցնող ու հաճելի է» PDF Տպել Էլ.փոստ

Կյանքում միշտ երիտասարդ, մշտապես գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում, հետաքրքիր զրուցակից ու մեծատառով մարդ, արվեստագետ ու արվեստասեր Էդուարդ Ասատրյանն արդեն 80 տարեկան է: Մեր հերոսը ՝ Էդուարդ Անուշավանի Ասատրյան: Ծնվել է 1937թ-ի սեպտեմբերի 10-ին արհեստների ու արվեստների քաղաք Լենինականում: Մեծացել է զինվորականի ընտանիքում: Սովորել և ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան ռուսական դպրոցը: Երեխա ժամանակ ակտիվ մասնակցել է միջոցառումներին, սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է ճամբարներ: Ինքնուս երաժիշտը 13 տարեկանում սովորել է նվագել ակկորդեոն, որը հայրը բերել էր Գերմանիայից: Իր կյանքի անմոռանալի օրն էր, երբ հորից նվեր ստացավ երաժշտական գործիքը: Այդ գործիքով աշխատել է թատրոններում. <<Նվագել եմ <<Սրտի արատ>> ներկայացման մեջ: Հանդիսատեսի ջերմ ծափահարությունը դեռ ականջներումս է: Իմ առաջին աշխատավարձը ստացա այդ ժամանակ՝ 64 ռուբլի ու գնեցի հեծանիվ>>- իր հուշերով կիսվում է մեզ հետ Է. Ասատրյանը: 1955թ-ին ընդունվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ: 1 տարի սովորելուց հետո թողնում է սովորելը և բռնում երաժշտության ուղին: Լենինականի Կարա Մուրզայի անվան երաժշտական դպրոցում անցնում է կոնտրաբասի կուրսեր: 1960թ-ին տեղափոխվում է Երևան և ընդունվում Երևանի պետական կոնսերվատորիա՝ կոնտրաբասի բաժին: Ավարտելուց հետո անցնում է աշխատանքի Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ աշխարհահռչակ երաժիշտ Օհան Դուրյանի ղեկավարությամբ: Աշխատելու տարիներին կրկին ընդունվում է կոնսերվատորիա և ստանում երաժշտագետի մասնագիտություն: Զբաղվել է ժողովրդական երգերի հավաքագրությամբ, հիմնականում Շիրակի դաշտավայրի գեղջկական երգերի: Աշխատել է պետական տարբեր նվագախմբերում: Նվագում է տարբեր երաժշտական գործիքներ, դասականից մինչև ժողովրդական: Պատմում է, թե ինչպես եկավ Բյուրեղավան և ինչպես ընդունվեց բյուրեղավանցի հասարակության կողմից.<< Տարիներ առաջ տղաս Նուռնուսում ամառանոց գնեց: Ես շատ եմ սիրում բնություն և հաճախ գալիս էի այդտեղ հանգստանալու և երբեմն ակկորդեոն նվագելու: Մի հարևան ունեինք, ուստա Հովիկ էին ասում: Մի օր Հովիկը ինձ ասում է, որ Բյուրեղավանի երաժշտական դպրոցում աշխատանքի տեղ կա: Արի, իմ տղային էլ շվի նվագել կսովորեցնես: Գալիս եմ Բյուրեղավանի երաժշտական դպրոց: Դա 2005 թվականն էր: Էն ժամանակ տնօրենը Սիլվա Սերգեևնան էր: Մոտենում եմ իրեն ու ասում, որ կարող եմ տարբեր գործիքներ դասավանդել: Նա ինձ առաջարկում է բացել դհոլի դասարան: 2 աշակերտով սկսում եմ պարապմունքները: Շատ գոհ եմ, տարեցտարի սաներիս թիվն ավելանում է: Հրաշալի կոլեկտիվում եմ աշխատում: Սիրով եմ գալիս աշխատանքի: Բյուրեղավան քաղաքն իմ մոտ ասոցացվում է բյուրեղ հասկացության հետ: Մաքուր է, ծառազարդ, ժողովուրդը հարգալից է: Կամաց-կամաց ծանոթացա քաղաքի ղեկավարության հետ: Քաղաքապետը շատ հաղորդակցվող, բանիմաց մարդ է, ինձ շատ հաճելի է նրա հետ շփվել, աշխատել: Այնպես ստացվեց, որ ես այստեղ դարձա 80 տարեկան: Իմ կոլեկտիվն ինձ հրաշալի անակնկալ մատուցեց, որ ես երբեք չեմ մոռանա: Շատ շոյված ու շնորհակալ եմ Հակոբ Սուրենիչի ուշադրությունից, որ գնահատեց իմ աշխատանքը>>: Ծննդյան 80 ամյակի առիթով Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը՝ Բյուրեղավան համայնքում մատաղ սերնդի, երաժշտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի և մանկավարժական բազմամյա գործունեության համար Էդուարդ Ասատրյանին խրախուսել պատվոգրով և դրամական պարգևով: Միշտ երիտասարդ, ավյունով լեցուն երաժիշտը շարունակում է աշխատել և սերունդներ կրթել:

22.09.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4347497
Այսօր1013
Երեկ2038
Այս շաբաթ7097
Այս ամիս47452
Ընդամենը4347497

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: