
Ինչու հենց շախմատ. «Ինձ դուր է գալիս շախմատ խաղալը, այն հանգիստ սպորտաձև է: Շախմատում ինձ գերում է տրամաբանությունը, կոմբինացիաները: Ես վստահ եմ, որ դառնալու եմ հայտնի շախմատիստ»- այս խոսքերով սկսեց, մեր զրուցակից, պատանի շախմատիստ Արամայիս Ավալյանը: Քաղաքի մարդիկ էջն այս անգամ անդրադառնում է մեր համայնքի շախմատիստներին, ովքեր գրանցել և շարունակում են հաջողություններ արձանագրել: Արամայիս Ավալյանը ծնվել է 2004թ-ի ապրիլի 11-ին Բյուրեղավանում: Սովորում է հիմնական դպրոցում: Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից: Առաջին մարզիչն է Անդրանիկ Խաչատրյանը: 2011թ-ից մարզումները շարունակում է Աբովյանի շախմատի դպրոցում: Խստումնալից ապագայով, ինքնավստահ պատանու հաջողությունները սկսվել են 2012-ից, երբ մասնակցեց Աբովյանի գավաթի բաց առաջնությանը և 10 տարեկանների մեջ գրավեց 3-րդ տեղը: Նույնը կրկնվում է 2013-ին, այս անգամ գրավում է 2-րդ պատվավոր տեղը: 2014-ին Կոտայքի մարզի առաջնությանը 10 տարեկան տղաների մեջ արժանանում է 1-ին կարգի մրցանակի: 2015-ին Աբովյանի գավաթի ամենամյա մրցաշարում 12 տարեկանների մեջ գրավում է առաջին տեղը: Կոտայքի մարզի շախմատի մրցաշարում 2016-ին՝ 2-րդ տեղ, 2017-ին՝ 1-ին տեղ, իր տարիքային խմբերում: Արամայիսն ունի շախմատային առաջին կարգ: Բյուրեղավանի շախմատի դպրոցի մարզիչ Անդրանիկ Խաչատրյանը հպարտանում է իր նախկին սաների հաջողություններով. «Երբ Բյուրեղավանում շախմատի խմբակը նոր էր բացվում հավաքել էի մոտ 25 երեխա, ամենափոքրը Արամայիսն էր. հիշում եմ պուճուր-մուճուր մի երեխա եկավ ու ասաց, որ ցանականում է շախմատ սովորել: Նա իր առաջին քայլերն էր անում դեպի շախմատի աշխարհ: Այդ ժամանակ սկսեցի խաղալ նրա հետ և զգացի, որ սպասելիքները մեծ է և պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա առաջ գնա: Ծնողներին առաջարկեցի, որ մարզումները շարունակի Աբովյանի շախմատի դպրոցում: Այդ օրվանից անընդհատ հետևում եմ նրա խաղերին և հպարտանում հաջողություններով»-ասում է մարզիչը և վստահեցնում, որ Արամայիս Ավալյան անունը դեռ դեռ կհնչի բարձր մրցասպարեզներում:
Արամայիսը հիմա մարզվում է Աբովյանի շախմատ դպրոցում: Մարզիչն է միջազգային կարգի գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը:
|
|
Այցելություններ
Այսօր | 1210 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2313 | Այս ամիս | 6076 | Ընդամենը | 4158943 |
|