
Հայ զինվոր
Նարեկ Շաբուրյանը մեր ազգի զինվոր տղաներից է, ով ծառայությունն անցկացրել է Տավուշի մարզի զորամասերից մեկում: Ծնվել է 1995թ. Բյուրեղավանում, սովորել է թիվ 2 դպրոցում, ստացել 9-ամյա կրթություն, որից հետո ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջի ժողգործիքների բաժինը: Դպրոցին զուգահեռ հաճախել է Բյուրեղավանի արվեստի դպրոցի շվիի բաժինը՝ ղեկավար Նարինե Զաքարյան: 2014թ-ին Նարեկը զորակոչվում է հայկական բանակ, ծառայությունն անցնում է զորամասի նվագախմբում: 2016թ-ին զորացրվել է: «Ծառայությունն անցել է նորմալ, չնայած որ ապրիլյան քառօրյա պատերազմը իր հետքն է թողել բոլորիս վրա: Մեր զորամասի տղաները բոլորը պատրաստ են եղել կռվել ազգի համար: Ինձ բանակը շատ բան է տվել՝ կյանքը և հարազատ մարդկանց գնահատելու հնարավորություն»,-նշում է Նարեկը: Նարեկ Շաբուրյանի անունով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ս. Մինասյանից Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանը ստացել է շնորհակալագիր:
Հարգելի պարոն Բալասյան
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ Ձեր քաղաքի բնակիչ Նարեկ Համլետի Շուբարյանին հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Մենք շատ ենք կարևորում բանակի հանդեպ Ձեր վերաբերմունքը՝ տրամադրվածությունը, ըմբռնումը, հանդուրժողականությունը, հավատն ու սերը: Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան ու ավելի երաշխավորված է հասարակ զինվորի ոգեղենության և հոգեբանական ամրության ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են, այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են Հայրենիքն անպարտելի է... Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր ր նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր, վճռական ու արիակամ, զինվորական ծառայության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝ Հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար: Արժանավորին արժանին մատուցելը մեզ համար եղել է մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում:
|