Log in
ՀայերենРусскийEnglish
Ամենամյա հուշամրցաշար PDF Print E-mail

Դեկտեմբերի 3-ին բյուրեղավանցի լողորդ Վահրամ Նիգոյանը կդառնար 43 տարեկան: Ավանդույթի համաձայն` նրա տարեդարձի օրը քաղաքապետարանի աջակցությամբ և ընկերների նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշամրցաշար: Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճում կայացավ մրցաշարը: Հենց այս մարզադհլիճում Վահրամը դասավանդել է ֆիզկուլտուրա առարկան, երեխաներին փոխանցելով իր մարզական գիտելիքները: Այստեղ աշխատել է նաև տնտեսական գծով փոխտնօրեն: Ի հիշատակ Վահրամ Նիգոյանի բացման արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը: Ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը մրցաշարն ազդարարեց բացված: Խոսելով գործընկերոջ մասին՝ նշեց նրա մարդկային բարձր հատկանիշների մասին: Այնուհետև Վահրամի ընկեր, «Մարզամշակութային կենտրոնի» տնօրեն Էդիկ Պիճիկյանը ներկայացրեց ընկերոջ անցած ուղին: Հիշատակեց արված ու կիսատ մնացած գործերի մասին: Հուշամրցաշարին ներկա էին Վահրամի հայրն ու որդին՝ 14-ամյա Տիգրանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզադպրոցի ներկայացուցիչներ, ընկերներ ու աշակերտներ: Չխախտելով ավանդույթը՝ բացման արարողությունից հետո հուշամրցաշարի մասնակիցներն այցելեցին Վահրամի շիրիմին: Վ. Նիգոյանին նվիրված ամենամյա հուշամրցաշարի վոլեյբոլի բաց առաջնությանը մասնակցում էր 9 թիմ՝ 2 թիմ ավագ դպրոցից, հիմնական դպրոցից, արհեստագործական ուսումնարանից և մարզադպրոցից մեկական թիմեր, ինչպես նաև Բյուրեղավանի վոլեյբոլի հավաքականի, Վ. Նիգոյանի ընկերների, Բյուրեղավանի ոստիկանության և ավագ դպրոցի ուսուցիչների թիմերը: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդիկ Իգնատյանը: Տարեցտարի մասնակից թիմերն ավելանում են, ինչը վկայում է հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ: Թիմերի միջև պայքարը թեժ էր: Եզրափակիչ փուլ դուրս եկան մարզադպրոցի և Բյուրեղավանի վոլեյբոլի հավաքականի թիմերը, որտեղ հաղթեց հավաքականի թիմը: 2-րդ տեղը բաժին հասավ մարզադպրոցին, իսկ 3-րդը՝ ավագ դպրոցին: Լավագույն մասնակցության համար պատվոգրերի արժանացան հիմնական դպրոցն ու արհեստագործական ուսումնարանը: Պարգևատրումը կատարեց Բյուրեղավանի քաղաքապետ, մրցաշարի հովանավոր Հակոբ Բալասյանը: Նա մեծ կարևորություն է տալիս մրցաշարերին, քանի որ այն նպաստում է սպորտի զարգացմանը: Վերջում, քաղաքապետի կողմից նվերներ՝ մարզահագուստ և սպորտային գնդակ հանձնվեց Տիգրան Նիգոյանին:

04.12.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348880
Այսօր217
Երեկ2179
Այս շաբաթ8480
Այս ամիս48835
Ընդամենը4348880

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: