Log in
ՀայերենРусскийEnglish
Ուսանողական ակտիվը քաղաքապետարա- նում PDF Print E-mail

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հանդիպեց Երևանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող բյուրեղավանցի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր՝ քաղաքում երիտասարդների առօրյայի ակտիվացումը, սերտ համագործակցությունը քաղաքապետարանի հետ և նոր ուսանողական խորհրդի ստեղծումը: Հակոբ Բալասյանը հանդիպման ընթացքում ուսանողներին հորդորեց ավելի ակտիվ լինել և իրենց մասնակցությունն ունենալ քաղաքում կատարվող ցանկացած իրադարձության: Ուսանողներն էլ իրենց կողմից քաղաքապետին վստահեցրին, որ այսուհետ կլինեն ավելի ակտիվ: Առաջիկայում՝ ուսանողական խորհուրդ ստեղծելուց հետո, քաղաքապետը խոստացավ նաև տարածք հատկացնել, որտեղ երիտասարդները կկազմակերպեն իրենց հետագա աշխատանքները: 2009 թվականից բյուրեղավանցի ուսանողները օգտվում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից հատկացված անվճար ավտոբուսից: Ավտոբուսն այսօր սպասարկում է 60-ից ավելի ուսանողի: Բոլոր ծախսերը հոգում է Բյուրեղավանի քաղաքապետարանը: Ուսանողները հարց ու պատասխանի ձևով զրուցեցին ընտրած մասնագիտությունների, բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո հետագա անելիքների մասին, ինչպես նաև իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: Քաղաքապետը հանդիպման վերջում նշեց. «Երկիրը շենացնողն ու բարգավաճ պահողը դուք եք: Ձեզ մնում է լավ սովորել, դառնալ լավ մասնագետներ և ձեռք բերած գիտելիքները ներդնել հարազատ քաղաքի զարգացմանը»:

27.11.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4381668
Այսօր399
Երեկ2208
Այս շաբաթ7417
Այս ամիս29527
Ընդամենը4381668

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: