
Ապագա օդաչուն
Զինվորականի մասնագիտությունն Աշոտ Խաչիկյանի համար նպատակ էր: Տարիներ անց երիտասարդի ցանկությունն իրականություն է դառնում: Աշոտ Խաչիկյանը ծնվել է 1995թ-ի ապրիլի 17-ին: Ընտանիքով բնակվել են ՌԴ Սարատով քաղաքում, այնուհետև տեղափոխվել Բյուրեղավան: Սովորել և ավարտել է Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցը: Գերազանց առաջադիմության համար ստացել է գովասանագրեր: 2011-ին մասնակցել է «Հայ ասպետ» մրցույթին՝ գրավելով երկրորդ պատվավոր հորիզոնականը: Դպրոցում ուսանելու տարիներին Աշոտ Խաչիկյանն իրեն դրսևորել է որպես համեստ, կարգապահ և ընդունակ աշակերտ: 2013թ-ին ավարտել է դպրոցը և ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի Ռազմատիեզերական ակադեմիան: Աշոտի համար կարևորագույն արժեքներն են՝ ընտանիքը և հայրենիքը: Նրա որոշումն է, սովորել և ծառայել հանուն հայրենիքի՝ արտահայտելով իր սերը հայրենիքի նկատմամբ: Ուսուցիչները փաստում են, որ նա հավասարակշռված անձնավորություն է, ընկերասեր ու հարգալից: Ծնողների խորհրդով ընտրում է օդաչուի մասնագիտությունը: Այժմ սովորում է 3-րդ կուրսում: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքը կշարունակի ՀՀ պաշտպանության բանակում: Աշոտի այս քայլը օրինակ է մատաղ սերնդին, քանի որ մեր հայրենիքին՝ Հայաստանին, անհրաժեշտ են նման երիտասարդներ:
|
|
Այցելություններ
Այսօր | 0 | Երեկ | 508 | Այս շաբաթ | 1212 | Այս ամիս | 40219 | Ընդամենը | 4150773 |
|