Log in
ՀայերենРусскийEnglish
Քաղաքը մաքուր է… PDF Print E-mail

Բյուրեղավան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կատարում է համայնքի «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ը: Կազմակերպությունը, որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, ունի 17-ից ավել տեխնիկական աշխատող և 1 «Զիլ» մակնիշի աղբատար մեքենա, որոնցով իրականացվում են աշխատանքները: Բյուրեղավան քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների ծավալն օրական կազմում է 80.000քմ: Կազմակերպության նորանշանակ տնօրեն Հայկ Եղյանը` աշխատանքային գործունեության 5 ամիսների ընթացքում, քաղաքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով կատարել է տեսանելի շատ աշխատանքներ: Նշանակվելուց անմիջապես հետո, նրա առաջին գործը եղել է ծերացած բարդիների հատելը: Կտրել են 10-ից ավել ծառեր, որոնք իրենցից վտանգ էին ներկայացնում: «Շուտով 5 մեծահասակ բարդի ևս կոչնչանա»,- ասում է տնօրենը և հավելում, որ նրանք փոխարինվելու են նորերով: Ցրտաշունչ ձմեռը մնաց անցյալում, իսկ դրանից կուտակված աղբը դարձավ տեսանելի: Այս օրերին մեծ թափով, սեզոնային աշխատողների միջոցով, քաղաքում կատարվում են սանմաքրման աշխատանքներ՝ բոլոր փողոցները, շենքերի բակերը մաքրվում ու կարգի են բերվում: Շաբաթօրյակի տեսքով, ապրիլի 6-ին Բյուրեղավանի Ոստիկանության բաժանմունքը և ավագ դպրոցն ամբողջովին մաքրել են իրենց տարածքները և տնկել ծառեր, որը հատկացրել էր կազմակերպությունը: Ամեն տարի քաղաքապետարանի բյուջեյից սանմաքրման աշխատանքները կազմակերպելու համար հատկացվում է 34 մլն դրամ: Համայնքի ղեկավարի այս տարվա կարևոր ու առաջնային խնդիրներից է՝ լուծել շենքերի բակերում կարուսելների տեղադրման և նորակառույց մանկապարտեզի տարածքի կանաչապատման հարցերը: Հայկ Եղյանը byureghavan. am-ին տեղեկացրեց, որ արդեն տնկել են 50 դեկորատիվ ծառ՝ հացենի, կաղնի, բոխի և առաջիկայում պատրաստվում են՝ 250-ը ևս տնկել: Տնկել են նաև պտղատու ծառեր՝ 23, 27, 28, 33 շենքերի բակում: Շուտով քաղաքի զբոսայգին գեղեցիկ ծաղիկներով ու թփերով կանաչապատվելու է: Կազմակերպությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում քաղաքի փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրությունն ապահովելու ուղղությամբ, իսկ առաջիկայում սպասվում է քաղաքային շաբաթօրյակ:

10.04.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4381333
Այսօր64
Երեկ2208
Այս շաբաթ7082
Այս ամիս29192
Ընդամենը4381333

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: