
Կոչումը ուսուցչուհի
Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը, այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
Ադոլֆ Դիստերվեգ
Այս աֆորիզմի ամենավառ ապացույցն Ալվինա Տռուզյանն է, ում կոչումը մանկավարժ լինելն է: Ալվինա Տռուզյանը ծնվել է 1958թ-ի հուլիսի 20-ին, Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Կուշչի գյուղում: 1975թ-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն տարին ընդունվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի բաժինը: Ստացել մանկավարժի որակավորում: 1982թ-ից մինչև օրս զբաղվում է մանկավարժական աշխատանքով` կրթում և դաստիարակում է սերունդների: 1987թ-ից բնակվում է Բյուրեղավան քաղաքում: 1988-1990թթ. աշխատել է Նուռնուսի 8- ամյա դպրոցում` որպես դասվար: 1990թ-ից Բյուրեղավանի թիվ 3 միջ. դպրոցում դսավանդում է մաթեմատիկա առարկան, իսկ 1994թ-ից նույն դպրոցում աշխատել է փոխտնօրեն: Ալվինա Տռուզյանը Արցախյան շարժման ակտիվիստներից է,Ղարաբաղ կոմիտեի անդամ: Այդ տարիներին Ազատության հրապարակում նա պայքարում էր իր երկրի անկախության ու ազատության համար: Չնայած մասնագիտությամբ մաթեմատիկ լինելուն` նա դպրոցում պարբերաբար կազմակերպում է ռազմահայրենասիրական թեմաներով միջոցառումներ` աշակերտների մեջ սերմանելով հայրենասիրության մեծ գաղափարը: 2003թ-ից մինչև այսօր Սամվել Վարդանյանի անվան միջ. դպրոցում (ավագ) աշխատում է ուսումնադաստիրակչական աշխատանքների գծով փոխտնօրեն և մանկավարժ: Տիկին Տռուզյանը մեծ նվիրումով է կրում մանկավարժի կոչումը, շատ է սիրում իր գործը: Կոլոկտիվում նրան անվանում են <<ծանր հրետանի>>: Մեզ հետ կիսվեց նրա մտերիմ ընկերուհին` Մարիետա Թումանյանը, նրանք մտերիմ են արդեն 23 տարի: Տիկին Թումանյանն այսպես բնութագրեց. <<Ուժեղ հայուհի, ով սիրում է իր երկիրը, աշխատանքը, աշակերտներին: Նա իր ամբողջ կյանքը տվել է մատաղ սերնդի դաստիարակությանը: Յուրաքանչյուր մաթեմատիկայի դասաժամ համեմում է հայրենասիրությամբ, որից աշակերտները լցվում են սիրով` հայրենիքի հանդեպ >>: Երբ Ալինա Տռուզյանը պատմում էր իր անցած ուղղուց, ես աչքերի մեջ արցունքներ նկատեցի, այդ արցունքները նրա անկեղծության վկան են, որոնք խոսում են ազնվության և մարդկային կարևոր հատկանիշների մասին: Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը կանանց տոների առթիվ Ալինա Տռուզյանին խրախուսեց շնորհակալագրով: Ուսուցչուհու աշխատանքը գնահատվեց: Շնորհավորում ենք` մաղթում ուժ, կորով և անսահման կանացիություն:
Մերի Կարապետյան
07.03.13
|
|
Այցելություններ
Այսօր | 97 | Երեկ | 301 | Այս շաբաթ | 1688 | Այս ամիս | 28161 | Ընդամենը | 4066752 |
|