
Երիտասարդ նկարիչ
Բյուրեղավանցի երիտասարդ նկարիչ Սամվել Դալլաքյանը նկարել է սկսել դեռևս 3 տարեկանից: Սամվելի մայրիկը՝ տիկին Զարուհին պատմել է, որ իր որդին մանուկ հասակում թղթերի վրա խզբզում էր ու հետաքրքիր պատկերներ ստանում: Տարիների ընթացքում ի հայտ է գալիս այն փաստը, որ մեր հերոսը նկարել գիտի: Սամվել Դալլաքյանը ծնվել է 1984թ. մարտի 24-ին: Հաճախել է Բյուրեղավանում գործող մսուրմանկապարտեզը: Մանկապարտեզում հաճախելու տարիներն ակտիվ գործունեություն է ունեցել բազմաթիվ նկարներ է նկարել, որոնք մնացել են այնտեղ: Անգամ մանկապարտեզում կազմակերպել են նրա անհատական ցուցահանդեսը: Սովորել և մինչև 8-րդ դասարանն ավարտել է թիվ 1 հանրակրթական դպրոցը (այժմ ավագ): Դպրոցի հետ համատեղ, հաճախել է նկարիչ Դավիթ Ջանբազյանի գեղանկարչության խմբակը, որտեղ սովորել է դեկորատիվ-կիռարական արվեստ, գեղանկարչություն: Խմբակում սովորելու տարիներին, Բյուրեղավանի մշակույթի տանը կազմակերպել են ցուցահանդես, ուր ներկայացվել են նաև Սամվելի ստեղծագործությունները: 1998թ-ին ընդունվե և ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեսի ուսումնարանի գեղանկարչության բաժինը: Սամվել Դալլաքյանն իրեն տեսնում է ռեալիստական ոճի մեջ, ունի 300-ից ավել նկարներ: Նրա նկարները արված են տարբեր հոգեվիճակներում՝ սեր, կարոտ, ընդվզում և այլն: Byureghavan. am-ի հետ զրույցում երիտասարդ արվեստագետը նշեց, որ դեռևս չի պատրաստվում կազմակերպել անհատական ցուցահանդես,որտեղ կներկայացվեն նրա ամենահաջողված նկարները և ինչու չե նաև վաճառել:Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում վերջերս բացվել է Կոտայքի մարզի նկարիչների ցուցահանդեսը: Բյուրեղավանցի նկարիչի գործերից երկուսը՝ էտյուդ և բնանկար ներկայացվաց էր արվեստասեր հասարակության դատին: Նրա նկարները դիտելիս զգում ես, որ չկա գեղեցիկի պակաս, կա գունային գամմա և հետաքրքիր ուղվածություն: Երիտասարդ նկարիչ դեռ ասելիք շատ ունի:
Մերի Կարապետյան
21.12.12
|
|
Այցելություններ
Այսօր | 125 | Երեկ | 301 | Այս շաբաթ | 1716 | Այս ամիս | 28189 | Ընդամենը | 4066780 |
|