Log in
ՀայերենРусскийEnglish
Գալուստ Խանվելյան PDF Print E-mail

Ծնվել է 1977 թվականին, Երևանում: 1982 թվականից բնակվում է Բյուրեղավանում: 1984 թվականին ընդունվել և 1994 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Բյուրեղավանի №2 ռուսական միջնակարգ դպրոցը: Ուսումնառության տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե դպրոցի, թե Բյուրեղավանի մշակույթի տանն անցկացվող գրեթե բոլոր միջոցառումներին, որոնց համար արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: 1995-1997 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի Հադրութի զորամասում, որպես գումարտակի շտաբի պետի օգնական: Ծառայության ընթացքում թղթակցել է ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնական շաբաթաթերթին և հրապարակել բազմաթիվ հոդվածներ: 1997-2001թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը` ստանալով լրագրողի որակավորում: 2000-2001 թթ. աշխատել է «Նոյան տապան» լրատվական վերլուծական կենտրոնում` որպես լրագրող: 2004-2007թթ. աշխատել է «Միլենիում» օտար լեզուների ուսուցման կենտրոնում` որպես անգլերեն լեզվի դասախոս: 2008թ-ին ընդունվել և 2010թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` ստանալով քաղաքագետի մագիստրոսի գիտական աստիճան: 2009-2012թթ. մասնակցել է միջազգային բարձրաստիճան ատյանների կողմից կազմակերպված մի շարք հեղինակավոր գիտաժողովների, սեմինարների և մասնագիտական դասընթացների թե Հայաստանում, թե արտասահմանում, որոնք ուղղված էին Կովկասյան տարածաշրջանում կոնֆլիկտների խաղաղ կարգավորման և քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին: Ակտիվ մասնակցության համար արժանացել է մի շարք պատվոգրերի: 2012 թվականի փետրվարին Երևանում հիմնադրել է «Տարածաշրջանային հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն» (RRCG NGO) ՀԿ-ն, որտեղ աշխատել է որպես քաղաքական և տնտեսական վերլուծաբան: 2012 թվականի հունիսին ընդունվել է աշխարհի լավագույն և առաջատար 10 համալսարաններից 1-ը` Լոնդոնի UCL համալսարանը: Բարձրագույն կրթությունը շարունակելու է տվյալ համալսարանի եվրոպագիտության և սլավոնագիտության ֆակուլտետում «Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա» մագիստրոսական միջազգային ծրագրի շրջանակներում: «Միշտ ուրախ և հպարտ եմ եղել, երբ արտասահմանյան գիտաժողովներում ներկայացրել եմ Հայաստանը և մասնավորապես իմ հարազատ Բյուրեղավան քաղաքը», ասում է շնորհալի երիտասարդը: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 

Այցելություններ

4349076
Այսօր413
Երեկ2179
Այս շաբաթ8676
Այս ամիս49031
Ընդամենը4349076