
Ծնվել է 1974թ հունիսի 4-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում: 1982-1991թ սովորել է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում` գերազանց առաջադիմությամբ: Ավարտել է դպրոցը փայլուն և բացառիկ գիտելիքներով: Իսկական հայ , ազգի ու հայրենիքի նվիրյալ խիզախ պատանին 1992թ մեկնեց բանակ ` պահպանելու Հայաստան աշխարհը: Սարգիսը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի գյուղերի պաշտպանական մարտերին , աչքի է ընկել խիզախությամբ և արիությամբ : Անվախ պատանին 1994թ-ի հունվարի 19-ին զոհվում է Քելբաջարում: 2002թ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սարգիս Գյուլումյանը հետմահու պարգևատրվում է արիության մեդալով:
|
|
Այցելություններ
Այսօր | 180 | Երեկ | 1832 | Այս շաբաթ | 3887 | Այս ամիս | 2012 | Ընդամենը | 3839216 |
|