
Ծնվել է 1960թ մայիսի 7-ին Խանլարի շրջանի Մարտունաշեն գյուղում: Ընտանիքը տեղափոխվել է Բյուրեղավան ,երբ նա 16 տարեկան էր: Ծառայել է Աֆղանստանում: Վերադառնալով աշխատել է «ՀայԲյուրեղապակի» գործարանում որպես էլեկտրիկ: 1988թ շարժման սկզբին մկենում է Գորիսի Կոռնիձոր` միանալու ազատամարտիկներին: Մասնակցել է նաև Վարդենիսի պաշտպանությանը: Հետագայում կռվել է Մարտունաշենի համար մղվող մարտերում: 1990թ հունվարի 10-ին Միշիկ Հակոբյանը զոհվեց ի հետևանք 1989թ դեկտեմբերի 30-ին ուղղաթիռի Գետաշենում կատարած վայրէջքի հետ կապված դժբախտ պատահարի:
«Մարդ պետք է գործով ցույց տա իրեն , ոչ թե խոսքով» ,- սիրում էր կրկնել Միշիկ Հակոբյանը:
|
|
Այցելություններ
Այսօր | 157 | Երեկ | 1832 | Այս շաբաթ | 3864 | Այս ամիս | 1989 | Ընդամենը | 3839193 |
|