
Ծնվել է 1972 թ մայիսի 7-ին Բաքվում: 5 տարեկանից տեղափոխվել է Բյուրեղավան : 1979-1989թթ սովորել Բյուրեղավանի ռուսական դպրոցում:Այնուհետև ընդունվել է Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկում , սովորել 2 տարի և կամավոր մեկնել է բանակ: Սկզբում եղել է Գյումրիում,ապա Լաչինում,հետո տեղափոխվել է Գորիսի Կոռնիձոր` կռվել է «Արծիվ 9» ջոկատում:Ռուդիկը 13 տարեկանից ինքնուս սովորել է ակորդեոն նվագել , ապա սկսել է նվագել տարբեր ստեղնաշարային գործիքների վրա:Մարտական ընկերները նրան «մուզիկանտ» են անվանել:1993թ հունիսի 16-ին Ռուդիկ Շաբուրյանը հերոսաբար զոհվեց Մարտակերտի շրջանի Հակոբկամարի գյուղի համար մղվող անհավասար մարտում:Բյուրեղավանի հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է այդ դպրոցի շրջանավարտ Ռուդիկ Շաբուրյանի անունով:
|
|
Այցելություններ
Այսօր | 1226 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2329 | Այս ամիս | 6092 | Ընդամենը | 4158959 |
|