ԳՐԱԴԱՐԱՆ Տպել

Բյուրեղավանի քաղաքային գրադարանը գործում է 1974 թ.-ից և զբաղեցնում է 129,2 քառ. մ. տարածք:
Գրքային ֆոնդը բաղկացած է 29.556 կտոր գրականությունից : Գեղարվեստական բարձրարժեք գրականությունից զատ` կա նաև գիտական գրականություն` ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, գրականագիտության, լեզվաբանության, մանկավարժության, հոգեբանության , փիլիսոփայության, արվեստի և այլնի վերաբերյալ: Առանձնացված է մանկական գրականությունը : Հայերենից բացի կան գրքեր ռուսերեն լեզվով:
Գրադարանը սպասարկում է Բյուրեղավան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտներին, ուսանողներին և ընթերցողների լայն շրջանակին:
2010-ին գրադարանն ունեցել է 760 ընթերցող: Ընթերցասրահից միաժամանակ կարող է օգտվել 12 ընթերցող, ունի հարուստ տեղեկատու-մատենագիտական գրականություն: Թեմատիկ և օրացուցային ցուցահանդեսներն անընդհատ թարմացվում են: Կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Վերջին տարիներին համալրվում է նոր գրականությամբ: Գրադարանն ունի երկու աշխատող` վարիչ և գրադարանավար:   Ք.Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց, շ.16