Մարզական փառատոն 2019 Печать

Այսօր Բյուրեղավանի մարզադաշտում կայացավ ամենամյա մարզական փառատոն, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Ամենամյա մրցաշարին Բյուրեղավանի մարզադպրոցը պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ, դա է վկայում նախորդ տարիների արձանագրած հաջողությունները՝ գավաթներ ու պատվոգրեր նախարարության կողմից: Մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանի խոսքերով մրցաշարի ծրագրում փոփոխություններ չեն եղել, ընդգրկված են հետևյալ մարզաձևերը՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մետր վազքարշավ: Թիվը նախորդ տարիների համեմատ այս տարի ավելացել է մոտ 320 մասնակից՝ մարզադպրոց, հիմնական, ավագ դպրոցներ, արհեստագործական ուսումնարան և Նուռնուսի միջնակարգ դպրոց: Մրցումների լավագույն մասնակիցների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախատեսված են հատուկ մրցանակներ և պատվոգրեր: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին:

13.09.19