11 երեխա մոբիլում Տպել

Նախակրթարանները հանդիսանում են կրթական համակարգի կարևորագույն օղակներից մեկը: Մոբիլ մանկապարտեզ՝ մանկապարտեզի այս մոդելը Բյուրեղավան հմայնքի Ջրաբեր բնակավայրում ներդրվեց նախորդ տարի աշնանը համայնքապետարանի և «Աստղցոլք» ՀԿ համագործակցության արդյունքում: Անցել է մեկ տարի և նախակրթարան հաճախող գյուղի փոքրիկ բնակիչները ձեռք են բերել գիտելիքներ և տիրապետում են տարբեր հմտությունների: 11 երեխա է հաճախում մանկապարտեզ, որից երկուսը ընդունվել են նոր ուսումնական տարում: Ընկեր Սոնայի խոսքերով իր փոքրիկ սաները. «Տառաճանաչ են, հաշվել գիտեն, գիտեն գույնները, տարբերում են կենդանիններին և այլն: Երբ նոր էին ոտք դրել մանկապարտեզ շատ պասիվ էին երեխաները, հիմա բավականին ակտիվացել են՝ փոփոխությունները նկատելի են»: Փոքրիկների համար ստեղծված է հաճելի ու տրամադրող միջավայր, ուսուցումը հիմնականում իրականացվում է խաղերի միջոցով: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ համայնքապետարանի կողմից գրենական պիտույքների փաթեթ է տրվել նախակրթարանին:

09.09.19