Գործարկվել են լուսացույցները Տպել

Երթևեկությունը կարգավորելու նպատակով սեպտեմբերի 1-ից Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների հատվող խաչմերուկում տեղադրված լուսացույցները /Բյուրեղավանի կենտրոնական խաչմերուկ/ սկսեցին գործարկվել: Ելնելով անվտանգությունից՝ կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները և դրսևորել փոխադարձ հարգանք... Դիմում ենք վարորդներին հատկապես տաքսիների՝ Բյուրեղավանի կենտրոնական խաչմերուկը չարգելափակել և այն օգտագործել երթևեկության կանոններին համապատասխան: Հիշեցում՝ ճանապարհային երթևեկության, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, Ճանապարհային երթևեկության կանոններով և մի շարք այլ իրավական ակտերով: :

05.09.19