Երկու բրոնզե մեդալ Բյուրեղավանին Տպել

Սեպտեմբերի 2-ին Երևանի «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» մարզասրահում անցկացվեց Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված Սամբոյի միջազգային մրցաշար: Մրցաշարին մասնակցելու պատվին են արժանացել նաև Բյուրեղավանի մարզադպրոցի սամբիստներ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մելինե Մամիկոնյանը (48կգ)՝ մարզիչ Արփինե Սուքիասյան, և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Արմեն Ռազգոյանը (52կգ)՝ մարզիչ Հայկ Եղյան: Մեր երկու մարզիկները նվաճել են բրոնզե մեդալ և կանգնել 3-րդ պատվավոր հարթակին: Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 1-ին մրցաշարին մասնակցել են 10 երկրի՝ Բելոռուս, Իսրայել , Լիտվա, Հունաստան, Ռումինիա, Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա, Արցախ, Հայաստան՝ 102 պատվիրակներ (83 սամբիստ և 19 սամբիստուհի):

04.09.19