Նուռնուսի փոքրիկները մոբիլում Печать

Կարևորելով նախադպրոցական կրթությունը` համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքների խոշորացումից հետո «Աստղացոլք» ՀԿ-ի հետ իրականացրեց կարևոր մի ծրագիր. գյուղերում բացվեցին մոբիլ մանկապարտեզներ: Այսօր գյուղերի մոբիլ մանկապարտեզներում նախադպրոցական կրթություն են ստանում 20-ից ավել փոքրիկներ: Նուռնուսի մոբիլ մանկապարտեզում նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Փոքրիկների սիրելի ընկեր Էլմիրա Մովսիսյանը ձևավորել է դասասենյակն ու մուտքը, սպասում է սաներին: Գեղեցիկ ծաղկեփնջով` առաջինը դասարան ոտք է դնում 5-ամյա Սարգիսը, ով բացման օրից հաճախում է մանկապարտեզ ու մյուս բալիկների նման արդեն ունի գիտելիքների պաշար: Նախակրթարան է հաճախում 10 երեխա: Նախադպրոցական կրթությունը Նուռնուսի երեխաների համար այլևս երազանք չէ:

04.09.19