Իրազեկում Ամառանոցային թաղ. բնակիչներին Տպել

Բյուրեղավանից դեպի Նուռնուս գնացող Ամառանոցային թաղամասի ճանապարհի հատվածում խմելու ջրի խողովակաշարի վթարային վիճակին Բյուրեղավանի համայնքապետարանը բազմաթիվ անգամ անդրադարձել ու դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Ի վերջո, ընկերությունը վթարային վիճակը կարգավորելու և ջրային կորուստները նվազեցնելու համար լուծումներ է գտել: Ընկերությունը կառուցում է նոր ջրային հանգույց, որից կօգտվեն այդ թաղամասի բնակիչները, ինչի արդյունքում ճանապարհը կազատվի գոյացած ջրի ծածկույթից: Շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում տվյալ տարածքում կլինեն ջրանջատումներ, ինչի մասին «Վեոլիա Ջուր» ընկերությունը նախապես կտեղեկացնի:

28.06.19