Հաշվետու համերգ Տպել

Բյուրեղավանի համայնքապետարանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում կայացավ տարեվերջյան ցուցահանդես-հաշվետու համերգ: Համերգին ներկա են գտնվել համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն ու «Մարզամակութային կենտրոնի» տնօրեն Նվարդ Ալավերդյանը: Ցուցահանդես-համերգի շրջանակներում ցուցադրվեցին լավագույն աշակերտների գեղեցիկ ու բազմաբովանդակ աշխատանքներն ու հրաշալի կատարումները: Դպրոցի սաները՝ տնօրեն Նարինե Զաքարյանի գլխավորությամբ, ուսումնական տարվա ընթացքում բազմաթիվ համերգային ելույթներ են ունեցել, մասնակցել տարբեր փառատոնների, արժանացել հանդիստեսի համակրանքին ու վերադարձել արդեն սովորական դարձած հաղթանակներով: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, կարևորելով մշակույթի դերը համայնքում , ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին գնալով մեծանում է համայնքի երեխաների ուշադրությունը դեպի ազգային նվագարանները. «Ես շատ եմ որգևորվում ձեր հաջողություններով, ուրախանում եմ ձեռքբերումներով: Տարեցտարի երաժշտական գործիքների թիվն ավելանում է, ինչի շնորհիվ ի հայտ են գալիս նոր տաղանդներ: Ձեր ցանկացած հաղթանակը մեր համայնքինն է: Տեղյակ եմ, որ անգամ երևանցի ու օտարերկրացի հանդիսատեսը հիացած է Բյուրեղավանի ազգային նվագարանների անսամբլով: Շնորհավորում եմ և ուզում եմ համայնքի ղեկավարի պատվոգրով խրախուսել դպրոցի մի քանի սաների, վստահ լինելով, որ հաջորդ տարի նրանց թիվը կավելանա».- եզրափակեց Հակոբ Բալասյանը: Դպրոցի յոթ աշակերտ համայնքի ղեկավարից անձամբ ստացան շնորհակալագրեր: Դպրոցի տնօրինությունը փորձել էր հնարավորին հետաքրքիր կազմակերպել հաշվետու համերգը: Սաները ներկայացրեցին կատարումներ աշխարահռչակ երաժիշտների գործերից՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան:

10.06.19