Համապետական շաբաթօրյակ Տպել

Վաղ առավոտից Բյուրեղավան քացաքը միացավ համապետական շաբաթօրյակին: Սա թվով երկրորդ մեծամասշտաբ շաբաթօրյակն է: Բյուրեղավանում գործող բոլոր կազմակերպություններն իրենց կոլեկտիվներով, իրենց իսկ հատկացված տարածքներում իրականացրեցին սանմաքրման աշխատանքներ, չորացած ծառերի էտ և այլն: Շաբաթօրյակը ղեկավարում և հետևում էր Հակոբ Բալասյանը: Նրա հանձնարարությամբ կազմակերպություններին նախապես տրամադրվել էր համապատասխան գործիքներ: «Բարեկարգում և կանաչապատու» ՀՈԱԿ-ի աշխատակիցները տեղափոխեցին կուտակած աղբը և կատարեցին ճանապարհների լվացում:

09.06.19