Համայնքներում կառավարման ուսումնասիրություն: Տպել

Հունիսի 5-ին Բյուրեղավանի համայնքապետարան էին հյուրընկալվել «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպությունը իրականացնում է Վարչատարածքային բարեփոխումների երրորդ փուլով խոշորացված համայնքներում կառավարման արդյունավետության ուսումնասիրություն: Սեմինարին մասնակցեցին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը, համայնքապետարանի աշխատակիցներ և ավագանիներ: Ծրագրի նպատակն է՝ մշտադիտարկել ընտրված համայնքներում խոշորացման ընթացիկ արդյունքներն ու կառավարման արդյունավետությունը և անցկացնել համայնքների խոշորացման երրորդ փուլում կիրառված խոշորացման մոդելների արդյունավետության համեմատականը: Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ նպաստել ՀՀ ՏԻ համակարգի կայացմանը և համայնքներում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը՝ ՀՀ ՏԻ համակարգում ընթացող վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության մշտադիտարկման և այն բարելավելու առաջարկներ ներկայացնելու միջոցով:

06.06.19