Խորհրդակցություն շաբաթօրյակին ընդառաջ Տպել

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն անցկացրեց խորհրդակցություն: Հրավիրված էին սպասարկող ՀՈԱԿ-ների տնօրենները, վարչական ղեկավարները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությանը քննարկվեց հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի հետ կապված հարցերը: Համայնքի ղեկավարը ներկաներին հանձնարարեց ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին: Կազմակերպչական աշխատանքների պարտականությունները դրվեց համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանի վրա: Մաքրության օրվա շրջանակներում նախատեսվում է տարածքներում իրականացնել սանմաքրման, բարեկարգման աշխատանքներ: Շաբաթօրյակը ղեկավարելու է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ով այդ օրը կլինի նախատեսված բոլոր տարածքներում, որտեղ կիրականացվեն աշխատանքները:

06.06.19