Տարվա առաջին խորհրդակցությունը Print

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրել էր 2019 թ-ի առաջին խորհրդակցությունը՝ համայնքապետարանի բաժնի պետերի, ենթակառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը սկսվեց անցած տարվա կատարված աշխատանքների գնահատականներով. «Մեր գործառույթների շրջանակներում արվել է հնարավորինս: Երբ յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն է կատարում իր առջև դրված հանձնարարություններն ու պարտականությունները, ապա արձանագրում ենք շոշափելի ձեռքբերումներ »,-իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը: Խորհրդակցության ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու ներկայացրեց տոնական և հետտոնական օրերին համայնքում առկա իրավիճակը: Համայնքի ղեկավարը լսեց ներկաներին, այնուհետև հորդորեց և պահանջեց աշխատել ավելի ակտիվ և սրտացավ: Քննարկվեցին 2019 թվականին իրականացվող աշխատանքները, հստակեցվեցին առաջիկա ծրագրերը: Յուրաքանչյուրը ստացավ իր հանձնարարականը և անցավ պարտականությունների կատարմանը:

15.01 .19