Ընդեմ «VEOLIA ջուր» ընկերությանը Печать

Հարգելի Բյուրեղավան քաղաքի բնակիչնե՛ր Բյուրեղավանի համայնքապետարնը, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շատ լավ տիրապետում են այսօր քաղաքում առկա ջրամատակարարման խնդրին: Վերջին օրերին սպասարկող՝ VEOLIA ջուր ընկերությունը, իր իսկ սահմանծ 12 ժամյա ջրամատակարարման գրաֆիկը խախտել է, կրճատել է սպասարկման ժամերը, թուլացրել ջրի ճնշումը: Հրատապ հարցի պարզաբանումը ստանալու համար համայնքի ղեկավարը կրկին դիմել է VEOLIA ջուր ընկերությանը, և պատասխանը ստանալուն պես, այն կհրապարակենք:

03.07.18