Վերանորոգման աշխատանքներ շենքերում Print

«Բյուրեղավան» համատիրության նախաձեռնությամբ և համայնքապետարանի աջակցությամբ այս օրերին մեծ ծավալով, մեր քաղաքում իրականացվում է բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների, աղբախցերի, տանիքների վերանորոգման աշխատանքները: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարականով առաջնահերթությունը տրված է այն շենքերին, որտեղ խնդիրներն ավելի տեսանելի են: Արդեն ավարտել են 27, 28 շենքերի աղբախցերի ամբողջական վերանորոգման աշխատանքները, հարթեցվել են աղբախցերի տարածքները, ներկվել են մուտքերի դռներն ու պատուհանները: Համատիրության նախագահ Արգամ Շառյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքները կտևեն մոտ 1 ամիս: Հիմնականում կլինի կոսմետիկ վերանորոգում: Նախատեսվում է վերանորոգել 6 շենքի տանիք, սա նախորդ տարվա ծրագրի շարունակությունն է: Հետևողական աշխատանքների արդյունքում կլուծվեն մեր համայնքի բոլոր խնդիրները՝ մեր բնակչի համար բարեկեցիկ քաղաք դարձնելու վստահությամբ։

09.06.18