Ներկայանալի մասնակցություն փառատոնին Տպել

Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ Նոր Գեղի համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Պարարվեստի փառատոն-2017», որն իրականացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ: Մարզի համայնքներից մասնակցում էին 18 պարային համույթներ: Բյուրեղավան համայնքը փառատոնին ներկայացրել էր արվեստի դպրոցի պարի խմբակը՝ գեղարվեստական ղեկավար Սյուզաննա Զաքարյանի գլխավորությամբ: Մեր պարուհիները հանդիսատեսին ներկայացրեցին «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» պարը: Բյուրեղավան համայնքը ներկայացնող համույթը մասնակցության համար արժանացավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից հավաստագրի: Փառատոնի շրջանակներում նույն օրը կազմակերպվել էր ժողովրդական արհեստագործության պահպանմանն ու զարգացմանը նվիրված մարզային ցուցահանդես: Մեր համայնքը ներկայացրել էր գոբելեն և ասեղնագործ 9 աշխատանք: Աշխատանքները ներկայացրել էին Անահիտ Խաչատրյանը, Սոֆյա Լալայանը, Հասմիկ Հովսեփյանը, Հերմինե Խանգելյանը: Մեր մասնակիցները այստեղ ևս մարզպետի կողմից ստացան հուշանվերներ և հավաստագրեր: Միջոցառման նպատակը՝ պահպանել ազգային մշակույթը և փոխանցել սերունդներին: Բյուրեղավանցի մասնակիցներին աջակցել էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը:

27.11.17