Հանգստի գոտին` իրականություն Տպել

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ծրագրային դրույթներում եղել է բնակչության հանգիստը և ժամանցն ապահովելու վերաբերյալ պայմաններ ստեղծելու հարցը: Խնդիրը քննարկման դրվեց ավագանու նիստում, որն էլ ընդունվեց միաձայն: Նախատեսված տարածքը , որը հետո պետք է դառնա քաղաքային պուրակ, որոշվեց կառուցել 20 շենքի դիմաց: Տարածքն ընդգրկում է ավելի քան 3000քմ: Տարիների ընթացքում բնակիչների կողմից այն օգտագործվել է անօրինական կերպով: Բացի անօրինական կարգով հանրային տարածքը «սեփականացնելու» հանգամանքից, բնակիչներն այդ տարածքում կուտակել էին շինանյութերի և կենցաղային պարագաների մնացորդներ, ինչը խիստ տհաճ տպավորություն էր թողնում և անհարիր էր շրջակա միջավայրին: Անցյալ տարի գարնանը սկսվեցին տարածքի սանմաքրման աշխատանքներն, իսկ այսօր արդեն տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ամբողջական պուրակի տեսքը լինելու է շատ գեղեցիկ, որտեղ բյուրեղավանցիները կարող են իրենց հանգիստն ու ժամանցը կազմակերպել լիարժեք: Նախատեսվում է կառուցել տարեցների բաց և փակ ակումբ, հասարակական զուգարան, հուշաղբյուր, խաղահրապարակներ և հանգստյան գոտիներ: Այս պահին կառուցվում է տարեցների ակումբը և իրականացվում է ներքին հարդարման աշխատանքներ: Պուրակը կառուցվում է համայնքի բյուջեի միջոցներով, որը կազմում է 47մլն 700 հազար դրամ: Հանգստյան գոտու շինարարական աշխատանքները կտևեն 2-ից 3 տարի:

29.09.17