Մարզական փառատոն 2017 Печать

Սեպտեմբերի 14-ին Բյուրեղավան համայնքում տեղի ունեցավ ամենամյա մարզական փառատոն, որն իրականացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և անց է կացվում ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում: Մրցաշարի ծրագրում ընդգրկված են 7 հետևյալ մրցաձևերը՝ շախմատ, նարդի, ազգային կոխ-ըմբշամարտ, մասսայական կրոսավազք, մինի ֆուտբոլ, բազկամարտ, կշռաքարի բարձրացում: Հատկանշական է այն փաստը, որ մասնակից մարզիկների թիվը գերազանցում էր նախորդ տարիների թվին. այս տարի փառատոնին մասնակցում են 300-ից ավել մարզիկներ: Մարզական փառատոնի կազմակերպիչներն են Բյուրեղավանի համայնքապետարանն ու Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցը: Միջոցառմանն իր ներկայությամբ պատվել է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանը: Ներկա էին նաև համայնքի կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս տարվա փառատոնը կազմակերպչական առումով տարբերվում է նախորդ տարիներից: Միջոցառումը սկսվեց շքերթով և օլիմպիական հիմնով: Շքերթն իր հետևից տանում էր Բյուրեղավանի մարզադպրոցի սան, Եվրոպայի սամբո ըմբշամարտի կրկնակի փոխչեմպիոն Աննա Մկրտչյանը: Շքերթից հետո հնչում է ՀՀ օրհներգը: Այնուհետև մարզիչ Վահրամ Ապրեսյանը զեկուցեց մարզադպրոցի տնօրեն, մրցաշարի գլխավոր մրցավար Նորիկ Տերտերյանին, որ մարզիկները պատրաստ են միջոցառմանը: Վերջինս հաջողություններ և հաղթանակներ մաղթեց մարզիկներին: Համայնքի ղեկավարը մեծ տեղ է տալիս մարզական միջոցառումներին, որով նաև պայմանավորված է առողջ ապրելակերպը: << Շնորհավորում եմ բոլորիդ մարզական փառատոնին մասնակցելու համար: Մաղթում եմ բարձր տրամադրություն և վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը անցնելու է բարձր մակարդակով և հաղթելու է ֆիզիկապես և հոգով ամուր մարզիկները: Ես հույս ունեմ, որ ձեզանից կաճեն մարզիկներ՝ մեր Աննա Մկրտչյանի օրինակով: Աշխարհի մակարդակով կզբաղեցնեք պատվավոր տեղեր: Այդ հաղթանակներով հպարտանալու է համայնքը: Բոլորիդ հաջողություններ>> ողջույնի խոսքում նշեց Հակոբ Բալասյանը: Մարզական փառատոնին հանդես եկան արվեստի դպրոցի շնորհաշատ սաները՝պար և երաժշտական կատարումներ: Ցուցադրական ելույթներով հանդես եկան մարզադպրոցի լավագույն մարզիկները: Միջոցառման բացման արարողությունից հետո սկսվեց մրցումները: Հիշեցնենք՝ Բյուրեղավան համայնքը 2016թ-ին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի շրջանակներում արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակի, ինչի առիթով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել է գավաթի և պատվոգրի:

14.09.17