14 մասնակից, 7 մեդալ Տպել

Օրերս Բյուրեղավանի մարզադպրոցի ձյուդոիստները՝ մարզիչ Վահրամ Ապրեսյան,  մասնակցեցին Վանաձորի մարզադպրոցում կայացած դեռահասների բաց առաջնությանը:  Առաջնությունը  կազմակերպվել էր առաջին անգամ, որը  նվիրված էր երեխաների միջազգային օրվան: Մասնակցել են  120 մարզիկներ Կոտայքից և  Լոռիից, երկու քաշային կարգերով, ծնված 2005-2006 և 2007, 2008, 2009թթ-ին: Բյուրեղավանից մրցագորգ են դուրս եկել   14 մարզիկ, որոնցից 7-ը գրանցել են  բարձր արդյունքներ:

Լևոն Միրզոյան 1-ին տեղ,    21 կգ

Դավիթ Այվազյան 2-րդ տեղ,   21կգ

Նարեկ Այվազյան 3-րդ տեղ,   21կգ

Էրիկ  Առուստամյան 3-րդ տեղ, 27կգ

Արման Օհանյան   3-րդ տեղ,    30կգ

Արտյոմ Բադալյան 3-րդ տեղ,   42կգ

Ռոման Կոսյան   3-րդ տեղ,     50կգ

Ըստ մարզիչ Վահրամ Ապրեսյանի՝  մեր մարզիկները կարող էին ավելի շատ մեդալների արժանանալ, սական սպորտն անկանխատեսելի է. «Տղաների պայքարը ավելի դիտարժան ու հետաքրքիր ստացվեց, ինչպես տեսնում եք արդյունքները դրական են»:

Հաղթողները Վանաձորի մարզադպրոցի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով:

05.06.17