Մերոնք արժանացան պատվոգրերի Print

Բյուրեղավանի արվեստի դպրոցի սաները հաջողություններ ունեցան Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին: Մեր սաները ներկայացրել էին երեք աշխատանք, որոնք նվիրված էին ՀՀ Անկախության 25 ամյակին: Նոյեմի Չերքեզյան, Ջիվան Սարգսյան, Լարիսա Մարգարյան, նրանք Գոռ Աբրահամյանի և Նարեկ Թովմասյանի սաներն են: Ցուցահանդեսը կրում էր «Անկախությունը տարբեր սերունդների աչքերով» խորագիրը: Հյուրերը տպավորվել էին մեր դպրոցի սաների ներկայացրած աշխատանքներով: Օրեր առաջ թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդեսի փակման արարողությունը, որտեղ մեր սաները և իրենց ուսուցիչ Գոռ Աբրահամյանը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրով:

24.09.16.