Աբովյանը 52 տարեկան է Печать

Հոկտեմբերի 10-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում նշվեց քաղաքի 52-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավոր և Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Կոտայքի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, մարզի համայնքների ղեկավարներ: Աբովյան քաղաքի 52 ամյակին իր ներկայությամբ պատվել էր Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Հակոբ Բալասյանը Աբովյանի տոնի առիթով շնորհավորեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում քաղաքին: Մարզադաշտը լեփ-լեցուն էր հազարավոր մարդկանցով: Կայացավ մեծ համերգ, հրավառություն և տոնական խաղարկություն, որտեղ բյուրեղավանցիները ևս ունեցան շահումներ:

12.10.15.